«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Չգիտեմ՝ ինչպես ապրել։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ ներում չկա»․ Միխայիլ Եֆրեմովը ներողություն է խնդրել Սերգեյ Զախարովի ընտանիքից (վիդեո)

12:18, 13 հունիսի

Միխայիլ Եֆրեմովն առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվայի կենտրոնում երկուշաբթի տեղի ունեցած սկանդալային ավտովթարը: Ռուսաստանի վաստակավոր արտիստը տեսաուղերձ է ձայնագրել՝ նշելով, որ շատ ամաչում է։

«Ես չգիտեմ, թե ինչպես շարունակեմ ապրել։ Արդեն չորս օր է անցել այդ անիծված երկուշաբթի օրվանից, ես չգիտեմ, թե ինչ ասել, հիմա նույնպես չգիտեմ: Ես չգիտեմ, թե ինչպես եւ ինչ խոսքերով ներողություն խնդրեմ Սերգեյ Զախարովի ընտանիքից, բայց ես միեւնույն է, խնդրում եմ, թեեւ գիտեմ, որ չեն ների», - ասել է Եֆրեմովը:

Դերասանը նշել է, որ մահացած տղամարդու հարազատներին կօգնի, եթե նրանք ընդունեն դրանք։ «Եվ եթե նրանք հասկանան, որ դա ոչ թե արդարացման, այլ «մեղքը քավելու» փորձ է։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ ներում չկա», - անկեղծ ասել է Միխայիլ Օլեգովիչը։

Նա նշել է, որ աններելի է «հարբած» ղեկին նստելը, երբ արդյունքում զոհվում է մի մարդ, որին նա անվանել է «լավ տղամարդ»: «Ես չեմ հասկանում, թե ինչպես շարունակեմ ապրել», -արցունքներն աչքերին ասել է Եֆրեմովը:

«Գիտեմ, շատերը կարծում են, որ ինձ՝ որպես արտիստի, «կփրկեն»․ ոչ, իմ կապերն ու ծանոթությունները ես չեմ օգտագործի։ Եվ ինչպես կարելի է «պլստալ», երբ բոլորն ամեն ինչ տեսել են։ Ես նույնպես տեսա, երբ քնեցի ու շոկն անցավ։ Փառք Աստծո, մայրս չի տեսել», - խոստովանում է Եֆրեմովը։

Նա հավելել է, որ դա կինո չէ եւ ոչինչ այլեւս չես փոխի։ «Սա վերջն է, չկա այլեւս ոչ մի  Եֆրեմով։ Ես դավաճանեցի բոլորին։ Ավել ոչինչ չունեմ ասելու», - ամփոփել է դերասանը։

Աղբյուրը՝ StarHit


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search