Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Դրական տրամադրվեցի ու սկսեցի պայքարել». պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը` կորոնավիրուսով վարակվելու, բուժման ընթացքի ու կարեւոր միջոցների մասին

15:31, 13 հունիսի

Մոսկվաբնակ հայտնի պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը, որը հայտնի է, ինչպես հայ, այնպես էլ ռուս հայտնի արտիստների հետ համագործակցություններով, մոտ 20 օր բուժվում էր կորոնավիրուսից: Սոֆիան խուսափում էր իր հետեւորդների հետ կիսվել այս թեմայով, սակայն որոշեց բացառություն անել NEWS.am STYLE-ի համար: Պատճառը մեկն է` պրոդյուսերն ուզում է եւս մեկ անգամ շեշտել, որ կորոնավիրուսը դատավճիռ չէ, բայց պետք էլ չէ դրա սիմպտոմները հաշիվ չառնել ու անուշադրության մատնել: Նա պատմել է, թե ինչ միջոցներով է պայքարել վիրուսի դեմ ու հաղթահարել դրա հոգեբանական ու ֆիզիկական դժվարությունները:

Պրոդյուսերը նշում է, որ վիրուսի մասին իմանալու առաջին իսկ օրվանից ինքը տնից դուրս չի եկել, սակայն եղբայրը շփում է ունեցել վարակակրի հետ, այդպիսով ինքն էլ, ընտանիքն էլ չեն խուսափել վարակից:

«Մեր տնից միայն եղբայրս էր դուրս ու ներս անում, ու այնպես ստացվեց, որ նա վարակվեց իր ընկերոջից: Երբ նրա թեստը եղավ դրական, ընտանիքի մյուս անդամները (ես, նրա կինն ու երեխաները) արդեն պատրաստ էինք, որ մեզ մոտ էլ հնարավոր է` հայտնվեն սիմպտոմներ: Ինձ մոտ վարակը սկսվեց թեթեւ հազից, որին, միգուցե, ուշադրություն չդարձնեի, եթե այլ հանգամանքներում լիներ, եթե եղբայրս վարակված չլիներ, ու այսքան շատ նորությունների չհետեւեինք: Մինչեւ սիմպտոմների ի հայտ գալն էլ մենք ընտանիքով սկսել էինք բուժումը»,-պատմում է պրոդյուսերն ու հավելում,-«Ես, եղբորս կինն ու երեխաներն, առհասարակ, տնից դուրս չէինք գալիս, բայց երբ տնից մեկը վարակվում է, դժվար է խուսափել վարակվելուց: Այդ օրերին միակ սփոփանքս այն էր, որ մայրս Արցախում էր եւ մեզ հետ շփում չէր ունենում»:

Սոֆիան խոստովանում է, որ սկզբում վախը մեծ էր, քանի որ չէին իմանում, թե ինչպես է հիվանդությունն արտահայտվելու.

«Առաջին տասն օրերի ընթացքում վախից չէինք կարողանում քնել, բայց մեր բախտը բերել էր այնքանով, որ զարմուհուս ամուսինը` Կամո Վասիլեւիչ Վարդանյանը, Պենզայում բավական հայտնի բժիշկ է, ու առաջին հերթին հենց նրան զանգահարեցինք: Նա մեզ օգնեց ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեբանական տեսանկյունից: Նշանակեց դեղորայք, երկու շաբաթ օնլայն մեզ հետեւում էր ու աջակցում` չնայած ինքն էլ էր վարակվել գործի բերումով, բայց շարունակում էր հոգ տանել թե իր հիվանդների, թե մեր մասին, ինչի համար ես իրեն ուզում եմ հայտնել իմ, մեր ընտանիքի ու ընկերներիս խորին շնորհակալությունը, որովհետեւ նա բոլորիս մեծ աջակցություն է ցուցաբերել այդ օրերին: Լավ բժիշկի աջակցությունն ու գոտեպնդումը շատ կարեւոր են, որովհետեւ չես իմանում, թե ինչ է հետդ կատարվում ու այդ անտեսանելին, իրոք, հոգեպես ճնշում է քեզ»:

Հիշելով իր սիմպտոմները` Սոֆիան պատմում է.

«Թեթեւ հազից հետո հաջորդ օրն ունեցել եմ ջերմություն, որը բերել է դողերոցքի: 14-20 օրվա ընթացքում ունեցել եմ ահավոր գլխացավեր, որովայնի ու մեջքի ցավեր, իսկ ամենասարսափելին ինձ համար հոտի ու համի կորուստն էր... Երբ պատկերացնում էի, որ դա կարող է չվերականգնվել, սարսափում էի: Երբ այս ամենից հետո դուրս էի գալիս, զգում բնության հոտը, ելակի համը... դրանք ինձ համար ամենաերջանիկ պահերն էին»:

Պրոդյուսերը պատմեց նաեւ, թե ինչպես է բուժվել վիրուսից ու վերհիշեց ամենակարեւոր գործողությունները.

«Որքան կարող եք շատ ջուր կամ այլ հեղուկներ օգտագործք: Խմեք շատ թեյեր` մուրաբաներով, մասուրով: Հենց դրանցով պատրաստեք ձեր թեյը: Մենք օրական 4-5 լիտր թեյ էինք խմում, դա ամենակարեւոր կետերից մեկն է: Մեր դեպքում մեզ օգնեց նաեւ մեր բժիշկի նշանակած դեղորայքը, որոնցից յուրաքանչյուրը խմում էինք օրը երկու անգամ (Левофлоксацин (կամ Таваник) ու Цирофлоксацин»` առաջինը խմել ենք 10 օր, երկրորդը` 7): Հիվանդությունն ինձ մոտ հոգեբանական առումով ավելի ճնշող էր: Հատկապես, երբ ընթերցում ես այդքան շատ նորություններ, սպասում ես, որ քո վիճակն էլ ամեն պահի կարող է բարդանալ: Բայց ամենակարեւորն այդ պահին քեզ հավաքելն է, տագնապից պետք է ազատվել, դրա համար խորհուրդ եմ տալիս այս ընթացքում չհետեւել լուրերին այդքան շատ, պարզապես լինել տեղեկացված ու պահպանել պաշտպանիչ ու կանխարգելիչ կանոնները: Ես` ինքս, անջատեցի ամեն ինչ, դրական տրամադրվեցի ու սկսեցի պայքարել վիրուսի դեմ: Պետք է անկախ ամեն ինչից նորմալ սնվել: Իմունիտետը բարձրացնող սնունդ եւ վիտամիններ կիրառել, որոնք վարակման դեպքում էլ կօգնեն համեմատաբար ավելի հեշտ տանել ընթացքը: Դե, իհարկե, չվարակվելու ամենակարեւոր միջոցը տնից դուրս չգալն է, իսկ հակառակ դեպքում, գոնե, կանխարգելիչ կանոննորը պահպանելը»:

Սոֆիան կարեւորում է, որ տանը բուժվող վարակակիրներն անկախ ինքնազգացողության լավ լինելուց` տնից դուրս չգան ու չվարակեն շրջապատին.

«Մեր բուժումը տեւեց 20 օր, սակայն դրանից հետո էլ մոտ մեկ շաբաթ պրոֆիլակտիկայի համար որոշեցինք դուրս չգալ»:

Պրոդյուսերը խոստովանում է` կորոնավիրուսից հետո աշխարհընկալումն էլ է փոխվել.

«Անցած մեկ ամիսն իմ կյանքում շատ բան փոխեց: Միշտ էլ իմացել եմ, որ իմ ընտանիքի անդամներն ինձ համար ամենալավն են, բայց այս ընթացքում ավելորդ անգամ համոզվեցի դրանում: Ընտանիքից կարեւոր ոչինչ չկա: Հիմա ամեն ինչ վերանայում եմ, ու կարծում եմ` երբ կարանտինը վերջնականապես ավարտվի, բոլորս կհասկանանք, որ պետք է մեր ժամանակը գնահատենք: Իմ ներսում այնքան բաներ են փոխել, որ, նույնիսկ, ուզում եմ այս փորձությանը շնորհակալություն հայտնել: Հիմա ուզում եմ ավելի շատ ժամանակ հատկացնել անձնական կյանքիս, որովհետեւ այդքան էլ ճիշտ չէ օրը 24 ժամ միայն աշխատանքով ապրելը»:

Սոֆիան դեռ չի անցել աշխատանքի, բայց նախորդ համագործակցությունն արդեն տվել է իր հաջողության պտուղները.

«Դեռ լիարժեք չենք անցել աշխատանքի, բայց օրերս ունեցանք լավ նորություն` կայացավ Супер Жорик-ի նոր` «Золото» տեսահոլովակի պրեմիերան, որի պրոդյուսերը ես էի: Մի քանի օրվա մեջ տեսահոլովակը գրանցել է 4 միլիոնից ավել դիտում, ու հուսով եմ` այս դրական իրողությունից հետո ամեն ինչ կընկնի իր տեղը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Սոֆիա Ղուլյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել