«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Հարս չկա» սիթքոմը հոկտեմբերին կվերադառնա նոր եթերաշրջանով. Արմեն Պետրոսյանը` նախագծի հաջողության եւ «արտակարգ» նկարահանումների մասին

12:08, 27 հունիսի

«Արմենիա» հեռուստաընկերության «Հարս չկա» սիթքոմն ավարտվել է, բայց երկրպագուները տխրելու պատճառ չունեն, քանի որ ստեղծագործական անձնակազմը մտադիր է վերադառնալ երկրորդ եթերաշրջանով: Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայտնեց պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով նաեւ առաջին եթերաշրջանի հաջողությանն ու արտակարգ դրությամբ պայմանավորված` նկարահանման դժվարություններին:

Պրոդյուսերը նշեց` գոհ է առաջին եթերաշրջանից, քանի որ հեռուստադիտողն էլ է դրական արձագանքել սիթքոմի վերաբերյալ, ինչն էլ եղել է թիմի առաջնային նպատակը: Դերասանական կազմը (Բեն Ավետիսյան, Անի Խաչիկյան, Գրիգոր Դանիելյան, Գոռ Հակոբյան, Աղաս Մանուկյան, Լեւոն Հարությունյան, Էլեն Ասատրյան, Ելենա Բորիսենկո, Մարիամ Ալեքսանյան, Ժոռ Հովհաննիսյան, Օնո Մանուկյան, Տիգրան Գյուլումյան եւ այլք) եւս արդարացրել է Արմեն Պետրոսյանի բոլոր սպասումները.

«Շատ երկար ենք աշխատել քասթինգի շուրջ, ինչն էլ տվել է իր արդյունքը: Կազմից չեմ ուզում առանձնացնել որեւէ մեկին, որովհետեւ բոլորն էլ իրենց առջեւ դրված բոլոր դերասանական պահանջները կատարել են գերազանց»:

Պրոդյուսերը նկարահանման աշխատանքներին հետեւում էր Միացյալ Նահանգներից, ինչը դժվար փորձություն է համարում.

«Սա ինձ համար նոր փորձություն էր, բայց դա էլ հաղթահարեցի` շնորհիվ իմ թիմի: Համաճարակի պատճառով էլ, իհարկե, ունեցանք դժվարություններ: Հրաժարվեցինք մասսայական տեսարաններից, չէինք կարողանում աշխատել սրճարաններում եւ այլ փակ վայրերում, շատերը վախենում էին տրամադրել բնակարաններ, բայց ամեն ինչ հաղթահարվեց, իհարկե, ավելի դանդաղ, քան ծրագրել էինք»:

Ստեղծագործական թիմն արդեն աշխատում է երկրորդ եթերաշրջանի շուրջ.

«Հոկտեմբերի սկզբից եթերում կլինի երկրորդ եթերաշրջանը, սցենարի սինոփսիսն արդեն ամբողջովին պատրաստ է, սկսել ենք գրելու ընթացքը: Նկարահանումները կսկսենք օգոստոսի վերջից»,-ասաց նա` հավելելով, որ, ըստ երեւույթին, կավելանան նաեւ նոր կերպարներ:

Ինչ վերաբերում է այլ գաղափարներին` Մենչն աշխատում է նաեւ նոր ներկայացման շուրջ, որի սցենարն արդեն պատրաստ է:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արմեն Պետրոսյանի, Բեն Ավետիսյանի եւ «Հարս չկա» սիթքոմի ինստագրամյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել