ԱՄՆ-ից հայուհի Լուիզա Շարամաթյանը դարձել է «Ամերիկայի վատագույն խոհարարը» շոուի հերթական եթերաշրջանի մասնակից։ Խոհարարական իրապատում-շոուի ընթացքում մասնակիցներն առհասարակ պատրաստել չեն կարողանում եւ հաղթելու համար պետք է սովորեն գլուխգործողներ ստեղծել, սակայն սկզբի համար հարկավոր է յուրացնել գոնե ձվածեղի պատրաստումը։ Այդ հարցում հերոսներին կօգնեն հայտնի շեֆ-խոհարարները։

20-րդ եթերաշրջանի առաջին էպիզոդի ընթացքում Լուիզան հայկական ճաշատեսակ է պատրաստել։ Food Network պարբերականի հաղորդմամբ՝ շատ ճաշատեսակներ կարող են ծանոթ չլինել, սակայն հայկական խոհանոցն արժանի է մեծ ուշադրության։ Լուիզայի համար հայկական ուտելիքն ավելի է, քան պարզապես ճաշատեսակը։ Նրա խոսքով՝ հայ ազգի մշակույթում ու ժառանգությունում ուտելիքը մեծ դեր ունի։ «Դա այն է, ինչ միավորում է բոլորիս»,- ասել է նախագծի մասնակիցը։
Առաջին էպիզոդի ընթացքում Լուիզան խաղողի թփով տոլմա է պատրաստել , եւ բոլորը շոկի մեջ էին, երբ նրան քար է հարկավոր եղել։
«Այս քարը հայկական տոլմայի պատրաստման ավանդույթի մաս է կազմում։ Սովորաբար ճաշատեսակը պատրաստում են չուգունե կաթսայում։ Մայրս տոլմայի վրա կերամիկական ափսե է դնում։ Հետո վրայից քար է դնում՝ ճնշում ապահովելու համար, որ տոլման տեղում մնա ու մանրամասն եփվի։ Քարն օգտագործում են նաեւ թթվի պատրաստման ընթացքում. այն դնում են տարայի վրա՝ մարինացված բանջարեղենի վրա ճնշում գործադրելու համար։ Մենք տարան պահում են ետեւի բակում, քանի որ սովորաբար մեծ տարա ենք օգտագործում, եւ դրա ամբողջական մարինացման համար մի քանի շաբաթ է պահանջվում»,- ասել է նա։

Լուիզան պատմել է հայկական եւս մեկ հայտնի ճաշատեսակի՝ հարիսայի մասին։ Նա այն այսպես է նկարագրում. «Այն նման է շիլայի, պատրաստվում է աղացած ցորենից ու շեգախաշած հավից։ Ճաշատեսակը պատրաստում են նաեւ գառան մսից, բայց դուք այն կարող եք պատրաստել նաեւ տավարի մսով կամ հնդկահավով»։
Լուիզա Շարամաթյանը շատ բան է սովորել շոոի ընթացքում։ Մինչ երկրապագուները պետք է սպասեն՝ եթերաշրջանի արդյունքները տեսնելու համար, նա կիսվել է ուտելիք պատրաստելու երեք հեշտ խորհուրդներով, որոնք սովորեցրել է Ալեքս Գուարնաշելին. «Հավաքիր քո հետեւից, փորձիր ուտելիքն ու մի թերագնահատիր աղի ուժը»։ Այս երեք խորհուրդներն անհրաժեշտ են յուրաքանչյուր խոհարարի։
Լուսանկարները՝ սոցիալական ցանցեր
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:19, 10 սեպտեմբերի
«Մերկ համարձակություն». Բիանկա Սենսորին կրկին ապշեցրել է հանրությանը11:38, 10 սեպտեմբերի
24-ամյա բլոգերը մահացել է չափազանց շատ ուտելուց հետո11:17, 10 սեպտեմբերի
Նա իր երեխաների մայրերին անվանել է «բազմացնող էգեր». Իլոն Մասկի առաջին կինը խոսել է իրենց ամուսնության մասին10:49, 10 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը չեղարկել է Իսրայելում իր ելույթը՝ հորինված մեջբերումների շուրջ վեճերի պատճառով10:28, 10 սեպտեմբերի
Նիկոլ Քիդմանի կուրծքը կրկին վեճի առարկա է դարձել. 59-ամյա դերասանուհին կասկածվում է պլաստիկ վիրահատություն կատարելու մեջ09:00, 10 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում