Հայտնի պարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոֆի Դեւոյանն այսօր՝ հուլիսի 8-ին, նշում է ծննդյան 71-րդ տարեդարձը: Վաստակավոր պարուհին շաբաթներ առաջ բուժվում էր կորոնավիրուսից, ու թեեւ արդեն 20 օր է անցել իր դրական թեստի պատասխանից ու այժմ իրեն լավ է զգում, որոշել է, ամեն դեպքում, պահպանել անվտանգության կանոններն ու օրը նշել առանց հյուրերի՝ միայն ընտանիքի անդամների հետ: Այնուամենայնիվ, Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու» թատրոնի աշխատակազմն ու աշակերտները չեն թողել հայտնի պարուհուն առանց անակնկալների:
«Առավոտյան ամենահարազատ ու մոտիկ մարդիկ շնորհավորեցին ինձ՝ իմ տան անդամները, բայց նրանցից ոչ մեկին չեմ թողել ինձ համբուրել, ամեն դեպքում պահպանում ենք զգուշությունը: Այսօր հեռախոսս այրվում էր անդադար զանգերից ու Ֆեյսբուքյան շնորհավորանքներից: Ւսկ մեր դասախոսական կազմն ու ուսանողներս ինձ մեծ անակնկալ են մատուցել. սկզբում տեսանյութ էին ուղարկել՝ իրենց բարեմաղթանքներով, իսկ երբ վերջացրի այն դիտել, լսեցի ավտոմեքենաների ձայներ: Չէի հասկանում՝ ինչ էր կատարվում, մտածեցի՝ «Էս կորոնավիրուսի ժամանակ, ո՞վ է հարսանիք անում», այնինչ նրանք էին...Մեքենաներով մոտեցել էին մեր տանը, որ հեռվից շնորհավորեին ինձ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց Սոֆի Դեւոյանը՝ խոստովանելով. «Երբ տեսնում ես` ինչպես են քեզ սիրում, շատ հուզիչ է... Ինձ այսօր հուզել են, ու ես հասկացա, որ այս ծնունդս՝ անկախ կորոնավիրուսից, երբեք չեմ մոռանա»:
Պարուհին 14 օրից ավել ինքնամեկուսացել է ընտանիքից, վերջին երկու օրերի ընթացքում է դուրս եկել սենյակից.
«Արդեն ապաքինվել եմ, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, այսօր լավ եմ: Ամբողջ ընտանիքս հիմա կողքիս է. շատ հետաքրքիր ենք մեր առօրյան անցկացնում: 14 օր լրիվ մենակ էի սենյակում, միայն ամուսինս էր կողքիս, դժվար էր, բայց հիմա արդեն բոլորս միասին ենք»,-պատմում է նա ու հավելում` արվեստագետի համար, հատկապես, դժվար է պասիվ առօրյա վարելը.
«Հիմա չենք աշխատում, ու դա մեկ ամսվա արձակուրդ չէ, անորոշ ժամանակով ես դադար վերցրել: Ես դա շատ ծանր եմ տանում, բայց հուսով եմ՝ ամեն ինչ շատ լավ կլինի, պետք է հույսով լինել ու հավատալ, որ հետո ամեն ինչ ավելի լավ է լինելու»:
71-ամյա պարուհին շարունակում է իր դիրքերը պահպանել հայկական շոու-բիզնեսի ամենահմայիչ ու գեղեցիկ կանանց ցուցակում: Պատասխանելով հարցին, թե որն է իր երիտասարդության ու գրավչության գաղտնիքը, Սոֆի Դեւոյանը նշեց.
«Չգիտեմ... դրա համար հատուկ ոչինչ չեմ արել՝ ոչ պլաստիկ վիրահատություններ, ոչ այլ միջամտություններ: Փոքր քաղաք է, եթե նման բան անեի, բոլորը հաստատ կիմանային: Միգուցե, դա իմ բնությունից է գալիս»:
Պարուհին նաեւ հավելեց, որ ակտիվ կենսակերպ է վարում.
«Երբ իմացանք կորոնավիրորսային համաճարակի մասին, ամբողջ ընտանիքով առավոտյան վաղ արթնանում էինք ու մեր շների հետ ամեն օր 4-5 կիլոմետր զբոսնում: Նաեւ յոգայով եմ զբաղվում, առավոտյան միշտ մարզվում եմ, դե, բնական է` միշտ զբաղվում եմ պարով, անընդհատ շարժման մեջ եմ: Իհարկե, այս ամենը նպաստեց, որ ավելի թեթեւ տանեմ կորոնավիրուսը: Երեւի՝ միայն 3-4 օր եմ պառկել անկողնում: Հիմա շատ կարոտել եմ ամեն ինչ, որովհետեւ երկար ժամանակ տնից դուրս չեմ եկել, բայց մի քանի օրից արդեն ուզում եմ դուրս գալ ու նորից սկսել քայլել: Կարծում եմ՝ առայժմ ոչ մեկին չեմ հանդիպի: Քանի այս իրավիճակը չհարթվի, պետք չէ ռիսկի դիմել»:
Պարուհին անդրադարձավ նաեւ կորոնավիրուսով պայմանավորված` «Պարի եւ հոգու» թատրոնի խնդիրներին.
«Խայտառակ վնաս է կրել պարի ոլորտը: Ունեմ դպրոցներ, մոտ` 80 ուսուցիչ, որոնք արդեն 4-5 ամիս աշխատավարձ չեն ստանում: Դա սարսափելի ծանր բան է: Տնօրենները, դասատուները, հավաքարարները... մեծ կոլեկտիվ ենք… Նրանց հիմա իմ գրպանից եմ վճարում, քանի ամիս է` չենք աշխատում, դա արդեն ծանր է, բայց պետք է մի կերպ պահենք մեզ ու հույսով ապրենք»:
Սոֆի Դեւոյանը խոսեց նաեւ իր ամենօրյա երազանքից.
«Մի երազանք եմ միշտ պահում ու դրա մասին ամեն օր եմ խնդրում՝ որ իմ ընտանիքն առողջ լինի: Ամեն ինչ կարող ես ունենալ ու ստեղծել, բայց առանց առողջության, հասկանում ես, որ մնացածն անիմաստ է»,-եզրափակեց պարուհին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Սոֆի Դեւոյանի ինստագրամյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը