Հայտնի երգչուհի Աննա Սեդոկովան ամուսնանում է երրորդ անգամ։ Արտիստն այս մաին հայտնել է Instagram-ի իր էջում՝ զգացմունքային լուսանկար հրապարակելով, որում պատկերված է փեսացուի՝ մարզիկ Յանիս Տիմայի հետ։ Նշանադրությունը տեղի է ունեցել նախօրեին Մայամիում՝ զբոսանավի վրա։
«Ինձ թվում է՝ «մինչեւ քեզ» չի եղել։ Դու հայտնվեցիր ու փոխեցիր իմ կյանքը՝ ինձ ցույց տալով, թե ինչ է նշանակում իրական սերը։ Հիմա ես հատատ գիտեմ, թե ինչ է նշանակում «սիրել կյանքից ավելի»։ Սիրել, անկախ որեւէ բանից։ Մենք շատ բանի միջով ենք անցել, մեր փորձն ու մեր սխալները յուրաքանչյուր օր մեզ հնարավորություն են տալիս գնահատել միասին անցկացրած նույնիսկ մեկ վայրկյանը, յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր հպում, սակայն այսօր կանք ես ու դու, ու կան մեր զարմանալի ներկան ու ապագան»,- գրել է Աննան։
37-ամյա երգչուհին երկու անգամ պաշտոնապես ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսինը ֆուտբոլիստ Վալենտին Բելկեւիչն էր, սակայն դստեր՝ Ալինայի ծնունդից կարճ ժամանակ անց ամուսնությունը փլուզվել է։ Սեդոկովան երկրորդ անգամ ամուսնացել է գործարար Մաքսիմ Չերնյավսկու հետ եւ նրան դուստր պարգեւել՝ Մոնիկային։ Սակայն մի քանի տարի անց նրանք բաժանվել են, եւ աղջիկը շարունակում է ԱՄՆ-ում ապրել հոր հետ։ Աննայի որդու՝ Հեկտորի հայրը ռուս երիտասարդ օլիգարխ Արտյոմ Կոմարովն է։ Յանիսի հետ սիրավեպի մասին սկսել են խոսել նախորդ տարվա աշնանը։ Երգչուհուն մեղադրել են, որ նա մարզիկին խլել է ընտանիքից։
Աղբյուրը՝ Faky.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ