«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ժաննա Ֆրիսկեի ծնողները Դմիտրի Շեպելեւից դատարանի միջոցով յոթ մլն ռուբլի կստանան

15:15, 23 հուլիսի

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծնողները նրա նախկին ամուսնուց՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւից դատարանի միջոցով յոթ մլն ռուբլի կստանան, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։ Մոսկվայի դատարանը քննության ընթացքում հեռուստահաղորդավարին պարտավորեցրել է Օլգա եւ Վլադիմիր Ֆրիսկեներին վճարել պարտքի (21,6 մլն ռուբլի) մեկ երրորդը, որը նրանցից բռնագանձել էին հօգուտ «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպության։

Դատարանը «Ռուսֆոնդ»-ի հայցը բավարարել է 2017թ.-ի մայիսին՝ Ֆրիսկեի ծնողներին ու Շեպելեւին պարտավորեցնելով վերադարձնել միջոցները, որոնք հատկացվել էին քաղցկեղից երգչուհու բուժման նպատակով։ Այդ ժամանակ որպես պատասխանող հանդես են եկել Օլգան ու Վլադիրմիրը, Շեպելեւն ու նրա ու Ֆրիսկեի որդին՝ Պլատոնը։ Արդյունքում պարտքը մարել են երգչուհու ծնողները։

Դրանից հետո նրանք պահանջել են, որ Շեպելեւը, որի հետ Պլատոնը շարունակում է ապրել, իրենց վերադարձնի գումարի մեկ երրորդը, որը վճարվել է հիմադրամին։ Իր հերթին Շեպելեւը Ժաննայի ծնողներին հակընդդեմ նյութական պահանջներ է ներկայացրել 10,1 մլն ռուբլու չափով՝ 21,6 մլն ռուբլու մեկ երրորդն ու այդ ընթացքում կուտակված տոկոսները։ Հեռուստահաղորդավարի կարծիքով՝ այդ գումարը պետք է պատկանի անչափահաս Պլատոնին։

Դատարանը պահանջները քննել է մի գործի շրջանակներում։ Նիստի ընթացքում պարզվել է, որ Շեպելեւը Ֆրիսկեի ծնողներին առաջարկել է խաղաղ համաձայնության գալ, սակայն նրանք հրաժարվել են։  «Մենք հավատում էինք, որ ամբողջ գումարը ծախսվել է Ժաննայի կարիքների համար։ Ժաննայի մահվանից երկու շաբաթ առաջ գումարը հանելու փաստն արձանագրվել է միայն Պերովսկի շրջանի դատարանի կողմից։ Այդ ժամանակ Շեպելեւն իմացել է, որ Ժաննայի հարազատները այն «պահել են թոռան համար»,- հայտարարել է հեռուստահաղոդավարի ներկայացուցիչը։

Երգչուհու մայրը նախորդ նիստի ընթացքում պնդել է, որ այդ գումարը հանել է դստեր խնդրանքով, որն այն ծախսել է իր հայեցողությամբ։ «2014թ.-ի դեկտեմբերից Ժաննան չէր քայլում, իսկ 2015թ.-ի մարտից կոմայի մեջ էր։ Ինչպե՞ս կարող էին նրանք այդ գումարը փոխանցել Ժաննային, եթե նա չէր կարող պատասխան տալ իր համար»,- նշել է Շեպելեւի փաստաբանը։ Նա հավելել է, որ Ֆրիսկեի ծնողները գումարն իրենց մոտ են պահել, սակայն գումարը չեն գտել ոչ երգչուհու, ոչ նրա ծնողների հաշիվներում։

Լսելով երկու կողմերի ներկայացուցիչներին՝ դատարանը որոշում է կայացրել հօգուտ երգչուհու ծնողների։

Աղբյուրը՝ RBC

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել