Hugo Boss-ը հայտնել է 2020թ.-ի երկրորդ եռամսյակում վաճառքների մակարդակի 59 տոկոս նվազման մասին՝ մինչեւ 275 մլն դոլար։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ընկերությունը ստիպված է եղել փակել ամբողջ աշխարհում իր խանութների ավելի քան 50 տոկոսը։ Արդյունքում վաճառքի մակարդակը Ամերիկայում, ուր փակվել են ապրանքանիշի բոլոր ֆիզիկական խանութները, նվազել է 82 տոկսով։ Ընդ որում, Ասիայում վաճառքի մակարդակը 2019թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է միան 36 տոկոսով։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ամռան սկզբին որոշ խանութների բացմամբ պայմանավորված նկատվել է համաշխարհային վաճառքի մեծացում, հատկապես ասիական տարածաշրջանում։ Սակայն ապրանքանիշը հրաժարվել է կանխատեսում անել տարվա մնացած հատվածի համար. «Քաջալերող է վիճակագրությունն առցանց ու չինական շուկաներում, որը հունիսի ընթացքում հասցրել է հասնել նախորդ տարվա ցուցանիշներին»,- նշել է Hugo Boss-ի ղեկավար խորհրդի անդամ Իվ Մյուլերը։
Ավելի վաղ Hugo Boss-ը հայտնել է, որ ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Լանգերը իր պաշտոնը կթողնի 2020թ.-ի սեպտեմբերին եւ աշխատանքը կշարունակի միայն որպես ապրանքանիշի խորհրդատու։ Նա կփորձի լուծել խնդիրները, որոնք առաջ են եկել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։
Աղբյուրը՝ The Blueprint
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը