«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչո՞վ է գերազանցել Քիմ Քարդաշյանին եւ ինչպե՞ս է մտերմացել Ալեքսիս Օհանյանի կնոջ հետ. Մեգան Մարքլն այսօր նշում է 39-ամյակը

19:05, 4 օգոստոսի

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ծննդյան տարեդարձն է նշում նախկին դերասանուհի, մոդել, այժմ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը: Արքայազն Հարիի կինը դարձավ 39 տարեկան:

Մեգանը շատ կանանց համար ոգեշնչման աղբյուր է: Suits հայտնի սերիալի աստղը ոգեշնչում է ոչ միայն իր ճաշակով, այլեւ կյանքի պատմությամբ: Նա գտավ իր արքայազնին 36 տարեկանում՝ ապացուցելով, որ կինը ցանկացած տարիքում կարող է դառնալ արքայադուստր ու ապրել հեքիաթային սեր: Մեգանն ինքն էլ փաստում է, որ չափից դուրս նպատակասլաց է, ինչն իր բնավորության կարեւորագույն գծերից է համարվում:

Առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստ Սասեքսի դքսուհու մասին:

Suits հայտնի սերիալում Մեգանը կրում էր իր սեփական զարդերը

Չնայած Մեգանի լավագույն ընկերուհին՝ Ջեսիկա Մալրունին, նրա անձնական ոճաբանն էր՝ Suits սերիալում, երբ նա համագործակցում էր Ջեսիկայի կամ այլ ոճաբանի հետ, միշտ պնդում էր, որ ցանկանում է կրել իր սեփական զարդերը: «Շոուի ընթացքում բոլոր զարդերը, որոնք տեսնում եք ինձ վրա, հենց իմն են, որոշները՝ մեր ընտանեկան ժառանգությունն են, ինչպես օրինակ՝ տատիկիս թեւնոցն ու իմ անունով ստորագրված մատանին»,-Մեգանը պատմել է Marie Clair ամսագրին:

Պլաստիկ վիրաբույժները փաստում են՝ Մեգան Մարքլի քթից ցանկանում են ունենալ շատ աղջիկներ

Ըստ E!News-ի՝ Մեգան Մարքլի քթի ձեւն ամենապահանջվածներից է աղջիկների շրջանում: Պարբերականն այս մասին գրել է նախքան Մեգանի ու արքայազն Հարիի հարսանիքը: Ըստ հոդվածի՝ շատերը պլաստիկ վիրահատություն կատարելիս՝ նախընտրում են իրենց քիթը նմանեցնել Մեգան Մարքլի քթին: Պլաստիկ վիրաբույժ Ստեֆան Թ. Գրինբերգը փաստում է, որ ամուսնությունից հետո Մեգանի քթի «պահանջարկը» կրկնապատկվել է, մինչդեռ նախկինում նրա հաճախորդներն առավել հաճախ ձգտում էին նմանվել Քարդաշյաններին:

Ճանապարհորդելիս նա իր հետ միշտ վերցնում է թեյի ծառի յուղ

Allure-ին տված հարցազրույցում Մարքլը նշել է, որ ճանապարհորդելիս իր հետ պարտադիր վերցնում է թեյի ծառի յուղ: «Դա մի բան է, առանց ինչի ես չեմ գնում ճանապարհ: Իհարկե, դա աշխարհի ամենագլամուրային բաներից չէ, բայց այն շատ դեպքերում է օգտակար, օրինակ՝ երբ պատահմամբ վերք ես ստաում, մոծակն է կծում կամ նման փոքրիկ, բայց տհաճ միջադեպեր ես ունենում»:

Իր ներդաշնակությունը Մարքլը գտնում է զբոսանքի ու յոգայի համադրության մեջ

Նրա առօրյա մարզումները շատ պարզ են ու հասանելի՝ ներառելով իրենց մեջ վազք եւ յոգա: Marie Clair-ին տված հարցազրույցում Սասեքսի դքսուհին նշել է, որ ինչպես Կալիֆորնիայի շատ բնակիչներ, ինքն էլ օրվա մեծ մասն անցկացնում էր վազքի մեջ. «Բացի այդ, ես հաճախ եմ զբաղվում յոգայով ու կարծում եմ՝ հենց դրա միջոցով էլ գտնում եմ ներդաշնակություն»:

Էլեն Դեջեներեսը նրան «ստիպել է» որդեգրել անտուն շնիկի

Ըստ խոսակցությունների՝ Մեգան Մարքլը մի անգամ Լոս Անջելեսում անցել է Էլեն Դեջեներեսին պատկանող շների համար նախատեսված ապաստարանի կողքով, այնուհետեւ նկատելով շներից մեկին՝ սկսել է խաղալ նրա հետ: Այդ ժամանակ տարածքով անցել է նաեւ հայտնի հաղորդավարուհին եւ տեսնելով Մեգանին շնիկի հետ՝ հարցրել է. «Սա քո՞ շունն է»: Մեգանը պատասխանել է՝ «Ոչ», որից հետո Էլենն ասել է. «Բայց դու պետք է որդեգրես այս շանը, դու պետք է փրկես նրան»: Այդ խոսքերից հետո Մարքլը որոշել է, որ, իսկապես, պետք է իր հետ տանի շնիկին:

Նա բավական մտերիմ է Սերենա Ուիլյամսի հետ

Պարզվում է՝ Մեգան Մարքլը բավական մտերիմ է Ալեքսիս Օհանյանի կնոջ՝ Սերենա Ուիլյամսի հետ: Նրանք հաճախ են միմյանց հանդիպել տարատեսակ միջոցառումներին, ինչից հետո դարձել են ընկերներ. «Մենք երկուսս էլ նույն տարիքի ենք, պաշտում ենք նորաձեւությունը, բայց այս ամենից բացի՝ մեզ միավորում է մեր նպատակների հանդեպ ուժեղ հավատը»,-իր բլոգում գրել է Մեգանը:

2016 թ-ին Մեգան Մարքլը Google-ի «ամենաորոնված» դերասանուհին էր

Դե, ակնհայտ է՝ երբ պարզ դարձավ, որ Մեգան Մարքլը հանդիպում է արքայազն Հարիի հետ, դերասանուհու անունը ամենից հաճախը սկսեցին փնտրել Google-ում: Այդպիսով, Մարքլը դարձավ 2016-ի տվյալներով Google-ում «ամենաորոնված» դերասանուհին:

Մարքլը ինդի երաժշտության սիրահար է

The Tig բլոգում Մարքլը հաճախ երկրպագուների հետ կիսվում էր իր երաժշտական ճաշակով: Նրա նախընտրելի կատարողների շարքում են Crystal Fighters խումբը, Մեգի Ռոջերսն ու Ժանել Մոնեն:

Աբյուրը՝ harpersbazaar.com

Լուսանկարները՝ Getty Images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել