ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին իր ինչ-որ ցանկության մեջ միայնակ կլինի, քանի որ դուք չեք կիսի նրա ծրագրերն ու ճիշտ չեք համարի դրանք:
ՑԼԵՐ
Լուրջ հետեւություններ մի արեք սիրելիի այսօրվա պահվածքից: Ամենայն հավանականությամբ, այն ոչինչ չի նշանակում եւ լուրջ դրդապատճառներ չունի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Խոստովանեք, որ դուք վաղուց էիք ցանկանում ինչ-որ բան փոխել սիրելիի հետ հարաբերություններում: Այսօր շատ համապատասխան օր է, որպեսզի հասկանաք, թե ինչը ձեզ չի գոհացնում եւ ինչու:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր հույսը մի դրեք ամուսնու կամ երեխաների օգնությանը կենցաղային հարցերում: Նրանք տանից կբացակայեն ամենաանհրաժեշտ պահին:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Եղեք բնական: Ձեր սիրելին հենց ձեզ է սիրում, այլ ոչ այն կերպարը, որը դուք ցանկանում եք կերտել:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ավելի մտերմանալ ձեզ հետ: Այնպես որ, կարող եք նրանից սպասել ծնողների հետ ծանոթության հրավերի:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք շատ եք ճամփորդելու: Աշխատեք այդ ժամանակն օգտագործել ի նպաստ ձեզ: Խորհեք սիրելիի հետ հարաբերությունների մասին եւ որոշումներ ընդունեք:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեզ համար ամենակարեւորը՝ չմոռանալ այն նպատակը, որը դրել եք ձեր առջեւ եւ սիրելի անձնավորության հետ փորձում եք հասնել։ Օգոստոսի 10-ին հավանականությունը շատ մեծ է, որ դուք շեղվելու եք «երթուղուց» եւ մոլորվելու եք։ Ուշադիր եղեք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Արեք հնարավոր ամեն ինչ, որպեսզի սիրելի էակն այսօր իրեն հերոս զգա։ Թող նա տեսնի եւ իմանա, որ դուք հիանում ու հպարտանում եք իրենով եւ նրա ձեռքբերումներով։ Նրա համար այսօր դա կենսական նշանակություն կունենա։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր անհանգստությունների եւ մտահոգությունների մասին պատմեք սիրելի էակին՝ նույնիսկ եթե ձեզ համար այդքան դժվար է։ Հասկացեք, որ նրա համար շատ կարեւոր է իմանալ, թե ինչ եք դուք շնչում ու արտաշնչում, ինչպես նաեւ օգնել ձեզ ստեղծված իրավիճակում։ Մնացած ամեն ինչ երկրորդական են։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր աստղերը կտրականապես արգելում են ձեզ ամաչել։ Տեսնելով համակրելի արտաքինով հակառակ սեռի ներկայացուցչի՝ անմիջապես մոտեցեք նրան։ Ամեն րոպե հիշեք, որ դուք միակն եք ու անկրկնելին եւ թող որ այդ մասին իմանա եւս մեկը։
ՁԿՆԵՐ
Հանգստություն եւ վստահություն։ Հենց այս երկու հատկանիշները կենսական նշանակություն կունենան ձեզ համար այսօր։ Մոռացեք խանդի եւ նեղացկոտության մասին, դրանք ոչ մի օգուտ չեն տա ձեր հարաբերություններին։ Այսօր դուք պետք է իմաստուն լինեք։
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը