Մինչ դուք ողջ եք, անհնարին ոչինչ չկա
Կարելի է հանձնվել միայն մի դեպքում՝ մահվան։ Մնացած բոլոր պարագաներում դուք իրավունք չունեք սպիտակ դրոշ պարզել։
Իրատես եղեք
Ամեն ինչ միանգամից հնարավոր չէ ունենալ, իմանալ, հասկանալ, ընկալել եւ այլն։ Ձեզ ժամանակ է հարկավոր, փորձեք դասեր քաղել սեփական եւ ուրիշների սխալներից։
Դուք ուժեղ եք
Դուք ավելի ուժեղ եք, քան կարծում եք։ Միայն մեկ ձախողումը բավարար չէ, որ դուք հրաժարվեք մեծ հաջողությունների հասնելու ձեր մտքից։
Ցույց տվեք ձեր հնարավորությունները
Եթե ցանկանում եք հայտնի լինել, ուրեմն պետք է աշխարհին ցույց տաք ձեր ուժն ու հնարավորությունները։
Ձեզանից առաջ ինչ-որ մեկն արել է դա
Եթե ձեզանից առաջ ինչ-որ մեկին հաջողվել է անել դա, ուրեմն դուք նույնպես կարող եք հասնել դրան։ Սա իսկապես ազդեցիկ պատճառ է մշտապես առաջ գնալու համար։
Հավատացեք ձեր երազանքին
Մի դավաճանեք ինքներդ ձեզ։ Կպատահեն մարդիկ, որոնք կասեն ձեր ցանկությունների անկատար ու անհնարին լինելու մասին։ Թույլ մի տվեք նրանց խորտակել ձեր երազանքը։
Ձեր ընտանիքն ու ընկերները
Թող որ ձեզ համար սիրելի ու կարեւոր մարդիկ ներշնչանքի աղբոյւր լինեն ձեր նպատակներին հասնելու ու առաջ շարժվելու համար։
Կան մարդիկ, որոնք ավելի վատ դրության մեջ են
Հենց այս պահին կան մարդիկ, որոնք ավելի վատ դրության մեջ են, քան դուք։ Հիշեք այն մարդկանց մասին, որոնք անգամ քայլել չեն կարողանում եւ երազում են մեկ կիլոմետր քայլելու մասին։
Փոխեք աշխարհը
Երբ հաջողություններ կգրանցեք, կարող եք օգտագործել դրանք ավելի մեծ փոփոխությունների, մյուսներին օգնելու համար։
Դուք երջանիկ լինելու իրավունք ունեք
Երբեք թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը ձեզ հակառակը համոզի։ Դուք երջանիկ եւ հաջողակ լինելու իրավունք ունեք, հետեւաբար չի կարելի հանձնվել։
Ներշնչեք մյուսներին
Ներշնչանքի աղբյուր դարձեք ուրիշների համար՝ սեփական օրինակով ցույց տալով, որ միշտ պետք է առաջ շարժվել ու չընկրկել։
Դուք արդեն մոտ եք ձեր հաջողությանը
Հաճախ երբ ձեզ մոտ նահանջելու ցանկություն է առաջանում, դուք հաջողության հասնելու կես ճանապարհն արդեն անցած եք լինում։ Ուստի, պետք չէ հետ կանգնել ու հրաժարվել առաջընթացից։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին