Գիտնական Ռուտ Քեմփբելլը կարծում է, որ ուղեղում գոյություն ունի հայելային նեյրոն, իսկ դա նշանակում է, որ մարդն ավտոմատ կերպով պատճենում է այն դեմքի արտահայտությունը, որը տեսնում է իր դիմաց: Գիտությունն ապացուցել է, որ որքան ավելի հաճախակի եք ժպտում, այնքան ավելի դրականորեն են ձեզ արձագանքում շրջապատողները:
Ծիծաղը մեղմում է ցավը: Գիտնականներն ապացուցել են, որ ժպտացողներն ավելի երկար են ապրում: Մենք գիտենք նաեւ անցյալ դարի 80-ականներին իրականացված փորձարկման մասին, երբ ամերիկյան մի քանի հիվանդանոցում «Ծիծաղի սենյակներ» ստեղծեցին: Այդ սենյակներում հավաքեցին հումորիստական գրքեր, աուդիո եւ վիդեոժապավեններ, հումորիստներն էլ հյուր էին գալիս: Արդյունքում հիվանդները սկսեցին ավելի արագ դուրս գրվել, զգալիորեն բարելավվեց առողջական վիճակը, հիվանդների ընդունած ցավազրկողների թիվը նվազեց: Ժպտացեք, ինչքան կուզեք:
Միասին ժպտալն ու ծիծաղելն ավելի հետաքրքիր է: Միայնակ մարդիկ ավելի հազվադեպ են ժպտում եւ ծիծաղում: Եվ դա կապված է ոչ միայն կատակների բացակայության հետ: Գիտնական Ռոբերտ Պրովայնը նշել է, որ ծիծաղի միայն 15 տոկոսն է կապված կատակների, նույնիսկ` ապրիլմեկյան ծիծաղաշարժ դեպքերի հետ: Ժպիտը եւ ծիծաղն ավելի հաճախ ի հայտ են գալիս ծիծաղելի որեւէ բանի քննարկման ընթացքում, ոչ թե ընդամենը նայելիս: Մարդը միայնության մեջ ավելի հազվադեպ է ինքն իր հետ զրուցում, քան անծանոթի հետ, որին պատահաբար հանդիպել է Ջիմ Քերրիի մասնակցությամբ նոր ֆիլմի դիտմանը:
Կանացի ժպտունությունը բնության կողմից դրված է ուղեղի մեջ: Հնազանդության հակում ունեցող մարդիկ առավել հաճախ ժպտում են նրանց ներկայությամբ, ովքեր իշխում են իրենց: Օրինակ` տնօրենի ներկայությամբ: Իսկ ղեկավարությունը` ընդհակառակը, ժպտում է միայն ընկերական հանգամանքներում: Եվ տղամարդիկ, եւ կանայք ժպտում են աշխատավայրում: Կինը նման պահերին հնազանդ եւ թույլ է երեւում, եթե համեմատենք չժպտացող եւ խիստ տղամարդկանց հետ: Կարծիք կա, որ դա կանանց պատմականորեն ենթակա վիճակի հետեւանքն է: Սակայն արդեն ութ ամսական հասակում աղջիկներն ավելի հաճախ են ժպտում, քան ուժեղ սեռի երիտասարդ ներկայացուցիչները: Գիտնական Նենսի Հենլին կանացի ժպիտը «խաղաղարարի նշան» է կոչում, որն օգտագործվում է ավելի տիրական տղամարդկանց հանգստացնելու համար: Շփման ընթացքում աղջիկները 26 տոկոսով ավելի հաճախակի են ժպտում:
Ժպիտ եւ սեր: Հարվարդի հետազոտությունների համաձայն, կանայք ծիծաղում են այն տղամարդկանց վրա, որոնք նրանց դուր են գալիս, իսկ տղամարդկանց ձգում են նման կանայք: Գուցե այդ պատճառով է հումորի զգացումը առաջին տեղերից մեկը գրավում կանանց մեջ տղամարդկանց գրավող որակներում: Տղամարդու կարծիքով, պարտադիր չէ, որ կինն անեկդոտներ պատմի, նույնիսկ ապրիլի 1-ին, բավական է ծիծաղել նրա կատակների վրա: Տղամարդը, որը հումորի զգացում ունի, ավելի գրավիչ է կանանց մեծամասնության համար:
Ժպիտ արցունքների միջից: Հոգեբանին հարցրեք եւ նա ձեզ կասի, որ ծիծաղը եւ լացը նման են իրար: Հիշեք, թե դուք երբ եք ծիծաղել շատ ծիծաղելի անեկդոտի կամ ապրիլմեկյան կատակի վրա` այնպես, որ դադարեք վերահսկել ձեզ: Հետո ի՞նչ եք զգացել: Ամբողջ մարմնում թեթեւ ծակոց, ճի՞շտ է: Դա կապված է էնդորֆինների արտազատման հետ, դուք վերելք, ուրախություն եք զգացել: Պոլ Էկմանի կարծիքով, մեզ գրավում են ժպտացող եւ ուրախ մարդիկ, որովհետեւ նրանք կարող են իրոք ազդել մեր նյարդային համակարգի վրա: Ժպտացող մարդու տեսնելով` մենք ժպտում ենք ի պատասխան եւ ուղեղն էնդորֆին է արտազատում:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն