Շոտլանդացի երգչուհի Լուլուն «խոսքի ծոմապահություն» է կիրառում՝ մինչեւ կեսօր ամբողջովին լուռ է մնում։ 75-ամյա երգչուհին The Guardian-ին ասել է, որ դա անում է իր ձայնալարերը պահպանելու համար։
Ըստ հրապարակման՝ Լուլուին «թույլ չի տրվում շշուկով խոսել», մինչ նա «երկարատեւ լռության մեջ է գտնվում»։
Չնայած «խոսքի ծոմապահությունը» անսովոր պրակտիկա է, The Guardian-ը նշում է, որ այն «ունի մի շարք առավելություններ, որոնք ոչ միշտ են կապված երգելու հետ»:
Համաձայն 2005 թվականի ուսումնասիրության՝ լուռ մնալը «խոսքի ծոմապահության» մասնակիցների շրջանում հանգեցրել է «արյան ճնշման կտրուկ անկման»։
Միեւնույն ժամանակ, Առողջապահության ազգային ինստիտուտում ներկայացված 2021 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս պրակտիկան օգնում է նվազեցնել կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը:
Բացի այդ, հոգեբան դոկտոր Ռոբերտ Ն. Քրաֆթը պնդում էր, որ երկարատեւ լռության շրջաններն օգնում են մարդուն ավելի լավ լսող դառնալ:
Բայց «խոսքի ծոմապահությունը», բացի այն, որ խոչընդոտում է արտահայտվելուն, կարող է այլ բացասական կողմեր էլ ունենալ:
2022 թվականին հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ նրանք, ովքեր քիչ են խոսում, ավելի քիչ համակրելի են թվում, չնայած Կրաֆթի պնդումներին, որ լռությունը մարդուն ավելի լավ լսող է դարձնում։
Եվ չնայած ամեն առավոտ լիովին լռելը, գուցե, հնարավոր չլինի, այս պրակտիկային, նույնիսկ, հազվադեպ մասնակցելը կարող է որոշակի առավելություններ ունենալ:
The Guardian-ը պնդում է, որ «խոսքի ծոմապահությունը» նոր թրենդ չէ հայտնի մարդկանց շրջանում՝ նշելով, որ դարեր շարունակ տարբեր մշակույթներում այն տարբեր անուններով է կիրառվել:
Հրատարակության համաձայն՝ հինդուական փիլիսոփայության մեջ կա լռության պրակտիկա, որը սովորեցնում է, որ «ձայնը խլացնելն օգնում է մեզ գիտակցել լռության հիմքը, որը մեր իրական էությունն է»՝ ապացուցելով, որ լռությունն, իսկապես, ոսկի է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին