Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել՝ հարցեր հնչեցնելով՝ «մի՞թե չի կարելի ուրախանալ, որ մարդը ծանրագույն կորստից հետո սեր է գտնում, մի՞թե չի կարելի ոգևորվել, որ այս դժվարին ժամանակներում մի աղջկա սիրտ էլ է թև առնում»: Դերասանուհին նշում է՝ շատ ցավալի է, որ մենք ուզում ենք տեսնել խավարով պատված մարդկանց, այլ ոչ թե սիրո լույսով ճառագողներին։
Մեր ազգային կոդը դարձել է դժբախտությունը, թշվառությունը, հուսահատությունն ու մահը: Ինչո՞ւ է պետք անպայման մարդուն ընկալել միայն դժբախտության մեջ, սուտ զգացմունքով կարեկցել նրան, եթե կարելի է ուրախանալ նրա երջանկությամբ, իսկապես ու լիաթոք ուրախանալ նրա` սիրված լինելու հանգամանքից, նրա բարեկեցությամբ,կամ, թեկուզ անտարբեր թող լինեն, եթե չեն կարող «դիմանալ» ուրիշի երջանկությանը: Մի՞թե պարտադիր պիտի մահը պաշտենք: Լավ էս ինչքա՞ն մեր միջի մաղձով պիտի թունավորենք մեզ` սեփական երկրում ու սեփական ազգակցին, կամ թեկուզ օտարին: Դեռ որքա՞ն կյանքեր պիտի դրվեն զոհասեղանին, որ այս հասարակության «արյան» ծարավը հագենա, որքա՞ն անսեր ու խորտակված ճակատագրեր պիտի կործանեն, որ բավարարվեն:
View this post on Instagram
Մի՞թե չի կարելի ուրախանալ, որ մարդը ծանրագույն կորստից հետո սեր է գտնում, մի՞թե չի կարելի ոգևորվել, որ այս դժվարին ժամանակներում մի աղջկա սիրտ էլ է թև առնում: Մի՞թե չի կարելի մի քիչ տարբեր մտածող մարդուն չսևացնել, այլ մի նոր բան սովորել նրանից ու զարգանալ: Թե՞ պետք է անպայման լինեն քրտնահոտ, վատ ապրող, թշվառ, անկարող ու հավերժ դժբախտ, որ մեր հասարակությունն ընկալի տվյալ անձին իբրև «իր զավակ»: Ինչո՞ւ է միայն օտար հողում ապրող հայը հաջողակ ընկալվում կամ սիրելի լինում, ինչու՞ է Հայաստանի քարերի մեջ ծաղկած ծաղիկն անպայման տրորվում, որ «նմանվի» բոլորին, չտարբերվի հանկարծ ու չլինի անուշաբույր: Մենք ազգովին պիտի փոխենք տեսլականը: Դժբախտության կոդը անեծք է: Անիծված հողը հաց չի տալիս:
Հ.Գ. Ոչ իմ սիրելի ընկեր Լևոն Արոնյանը, ոչ իր չքնաղագեղ սերը, իմ պաշտպանության կարիքը չունեն երջանիկ լինելու համար: Նրանք իրար են գտել, իսկ կյանքի իմաստն ու շարունակությունը հենց դա է, որ կա: Միայն շատ, շատ ցավալի է, որ մենք ուզում ենք տեսնել խավարով պատված մարդկանց, այլ ոչ թե սիրո լույսով ճառագողներին: Ցավալի է:
Հ.Գ.Գ. Ես ժպտում եմ իմ բոլոր ցավերի ու ապրածների միջով, ժպիտս եմ տարածում ու սեր տալիս, որովհետև մեզնում պակասավոր է դարձել հենց պարզ, մարդկային սերն ու ընկերական ժպիտը, իսկ դժբախտություններին սնել պետք չէ, նրանք արդեն ճիվաղների պես մեր շարքերում են ու քայքայում են` ներսից: Սիրո լույսերը վառեք: Բավ է»,- գրել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի