Մարդու լավագույն հատկանիշներից են կամքի ուժը, կարգապահությունը եւ որոշումներ ընդունելու ունակությունը։ Սովորաբար մարդն ակնկալում է, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես նա է ցանկանում, ինչպես ձեռնտու է նրան։ Բայց միշտ չէ, որ այդպես է ստացվում։ Իսկ ինչպես սովորել ընդունել ձեր շուրջը կատարվող իրադարձությունները, եթե դրանք չեն համընկնում ձեր սպասելիքներին։
Առաջին հերթին պետք է պատրաստ լինել ճշմարտությունը լսելուն եւ այն հանգիստ ընդունելուն չէ որ պատահում է ամեն ինչ՝ վատը նույնպես։
Եթե ձեզ բարկացնում են վատ մարդիկ, եղանակը, լուրերը եւ այլն, պետք չէ փորձել պայքարել դրանց դեմ եւ անտեղի էներգիա վատնել։ Հորացիոսը ասել է. «Feras non culpes quod vitari non potest» («Այն, ինչ Աստված է մեզ տվել, ուրեմն մերն է»), կամ ինչպես Լինքոլն է ասել. «Դա նույնպես կանցնի»։ Ամեն ինչ ընդունեք այնպես, ինչպես կա։
Շոպենհաուերը մշտապես մեջբերում էր հռոմեացի դրամատուրգ Տերենտիուսի խոսքերը. «Կյանքը զառախաղ է։ Նույնիսկ եթե զառը նետել եւ ոչ ցանկալի թիվ է ընկել, միեւնույնն է, դու ստիպված ես խաղալ, լավ խաղալ»։ Եթե ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, չպետք է ընկճվել, այլ հարկավոր է այն օգտագործել հօգուտ ձեզ։ Սա հիանալի քայլ է։
Պատկերացրեք, դուք ձեր ընկերների հետ ճանապարհ եք գնում, եւ նրանք չեն հետեւում նշաններին։ Դուք միգուցե մտածեք, որ նրանք խենթ են, բայց իրական կյանքում մենք նույնպես այդպես ենք վարվում։ Մենք բարկանում ենք նշանների վրա, ասում՝ «Չեմ ցանկանում դրանց հավատալ։ Իսկ եթե ես բղավեմ եւ լաց լինեմ...»։ Եվ այս ամենը միայն այն պատճառով, որ ըստ ձեզ պետք է ամեն ինչ ա՞յլ կերպ լիներ։ Դուք չեք կարող արտասվելով կամ բղավելով ինչ-որ բան փոխել։ Պարզապես պետք է հաղթահարեք այդ փորձությունը։ Առաջ շարժվելու եւ նոր ձեռքբերումներ ունենալու համար հարկավոր է համբերատար լինել։
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն