Գործարար Քայլի Ջենները՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը, շքեղ ավտոմեքենայի ֆոնին լուսանկար է հրապարակել ու ենթարկվել հետեւորդների քննադատությանը, գրում է Daily Mail-ը։ Հիշեցնենք՝ մայիսին նրան զրկել են աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրոջ կարգավիճակից։
Լուսանկարը, որում 23-ամյա Քայլին սպիտակ տոպ է կրում, սեւ ջինս ու Nike ապրանքանիշի մարզակոշիկ, լրջորեն զայրացրել է հետեւորդներին, որոնք կարծում են, որ հարկավոր չէ պարծել ամենով, ինչ ունես։ Իսկ Ջեններն էլիտար մեքենա ունի՝ «Bugatti Chiron», որի արժեքը կազմում է 3 մլն դոլար։ Ինչպես ասում են, իրավունք ունի՝ գնել է արդար վաստակած գումարով... Միայն թե հանրությանը դա քիչ է հետաքրքրում, նրանց զայրացրել է, որ Քայլին ցույց է տվել ունեցվածքի փոքր մասը...
«Երեւում է, երբ մարդիկ պարծենում են նրանով, ինչ ունեն», «Ինչու է նա դուրս գալիս մեքենայից ու տուն վերադառնում՝ լուսանկար հրապարակելու համար՝ պատրաստվելու համար ժամեր ծախսելով», «Աշխարհում կան մարդիկ, որոնք, իսկապես, տառապում են, իսկ նա ցուցադրում է իր հարստությունը»,- կարծում են նրանք։ Եվ, սկզբունքորեն, նրանց եւս կարելի է հասկանալ։ Թեեւ պարզ միջոց կա՝ եթե դուր չի գալիս, դադարիր հետեւել էջին եւ մի նայիր շքեղ կյանքի ատրիբուտներին։
Ի դեպ, Ջեններին ավելի վաղ քննադատել էին դստեր լուսանկարի համար, որը նստած էր «Lamborghini» մեքենայի շքեղ կրկնօրինակում։ Սթորմին Louis Vuitton նորաձեւության տան մոնոգրամայով զարդարված սեւ մեքենայի ղեկին էր, ավելին՝ ձեռքին Prada-ի փոքրի պայուսակն էր։ Հասկանալի է, թե Քայլին ինչ քննադատության է ենթարկվել դրա համար…
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն