Երկար տարիներ, նույնիսկ արդեն տասնամյակներ սուպերհերոսները համարվում են «Բարու համար եւ չարի դեմ պայքարողներ»: Դրա վառ օրինակներն են DC-ից Սուպերմենն ու Marvel-ից Կապիտան Ամերիկան:
Սակայն վերջին տարիներին հասարակությունը հոգնել է այդ կերպարներից, քանի որ դրանք չափազանց իդեալական են, եւ այդ պատճառով կերպարները ստեղծողները որոշել են իրենց հերոսներին ավելի մոտ դարձնել մարդկային ստանդարտներին:
Առաջինը, ով դա արել է, գրող Ալան Մուրն է իր «Պահապանները» կոմիքսով, որը 2009 թվականին էկրանավորեց ռեժիսոր Զակ Սնայդերը: Կոմիքսը եւ ֆիլմը ցույց տվեցին, թե ինչ կլիներ, եթե սուպերհերոսներն իրականում գոյություն ունենային:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է «Տղաները» ֆանտաստիկայի, մարտաֆիլմի եւ կոմեդիայի ժանրում սերիալը: Դա Հարտ Էնիսի եւ Դարիկ Ռոբերտսոնի համանում կոմիքսի ադապտացիան է:
շոուն հեռարձակվում է Amazon Prime սթրիմինգ ծառայությունում 2019 թվականի հուլիսի 26-ից: Երկրորդ սեզոնը կթողարկվի 2020 թվականի սեպտեմբերի 4-ին:
Ատեղծողը Էրիկ Կրիպկեն է:
Գլխավոր դերերում են՝ Կառլ Ուրբան, Ջեք Քուեյդ, Էնթոնի Սթարր, Էրին Մորիարտի եւ այլք:
Սերիալը գործողությունները ծավալվում են աշխարհում, որտեղ կան սուպերհերոսներ: Հենց նրանք են իրական աստղերը: Սակայն իդեալական կերպարների հետեւում թաքնված է թմրանյութերի, ալկոհոլի, սեքսի, անբարոյական պահվածքի մութ աշխարհը, իսկ հերոսների մեծ մասը ոչ այդքան հաճելի մարդիկ են:
Սերիալում գլխավոր «սուպերհերոսական» թիմը «Յոթնյակն է». դա DC-ից «Արդարության լիգայի» հայելի է «Հոումլենդեր» («Հայրենասեր») անունով սուպերմենի գլխավորությամբ:
Սակայն «սուպերներն» իրենց մասին են միայն հոգ տանում: Նրանք մարդկանց փրկում են միայն հայփի համար: Այդ սուպերմարդկանց ստեղծել եւ վերահսկում է «Vought International» կորպորացիան:
«Տղաները» նախկին մարտիկներ եւ հատուկ գործակալներ են, որոնց միավոր եւ գլխավորում է Բիլի «Մսագործ» Բուտչերը, ով պարզապես ցանկանում է վրեժ լուծել կնոջ մահվան համար: Իսկ «Տղաների» մոտ մեթոդները հեռու են հումանիստականից:
Սերիալի ամենադրական կողմը մթնոլորտն է:
Ստեղծողներն անդրադարձել են ամենաժամանակակից խնդիրներին՝ արաբական աշխարհի ահաբեկչական սպառնալիքների վերաբերյալ աշխարհաքաղաքական հարցերից եւ վերջացրած ֆեմինիստական #MeToo շարժմամբ:
Հեղինակներն անդրադարձել են նաեւ ժամանակակից կորպորացիաներին, որոնք գրավել են զվարճանքների արդյունաբերության ժամանակակից շուկան եւ դրանից գումար են վաստակում: Չի շրջանցվել նաեւ այն մարդկանց թեման, ովքեր խենթանում են աստղերի համար, նրանց աստվածացնում: Ֆիլմում կա նաեւ կրոնական, ընտանեկան հարաբերությունների քննադատություն, էլ չենք խոսում բարոյականության մասին, որի գոյության մասին կարծես մոռացել են սերիալի բոլոր հերոսները:
Դերասանական կազմը հիանալի է ընտրված, սակայն խոսենք միայն թիմերի առաջնորդների մասին…
Էնթոնի Սթարր՝ «Հոումլենդեր»՝ կինոյի պատմության մեջ ամենահամոզիչ սոցիոպատներից մեկը: Առաջին հայացքից բարեխիղճ, իսկ գործնականում բազմաթիվ բարդույթներով երկերեսանի:
Կառլ Ուրբան «Մսագործ» ՝ հիանալի հարմարվել է Տղաների խմբի առաջնորդի բրուտալ կերպարին: Իր խարիզմայի շնորհիվ հաջողվում է ցույց տալ հակասական կերպարի իր բարդ ներաշխարհով:
«Տղաները» սուպերհերոսների թեմայով հիանալի երգիծանք է, զվարճալի եւ միեւնույն ժամանակ կոշտ: «R» վարկանիշը (18+) առավելագույնս օգտագործվում է: Դա իսկապես կոմիքսների էկրանավորման շրջանում թարմություն է, որը կոտրում է կարծրատիպերն ու ստիպում սովորական սյուժեներին նայել նորովի եւ այլ տեսանկյունից:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին