«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայտնի հայ ուսանողները՝ համավարակով պայմանավորված իրավիճակի, օնլայն կրթության ու դիմակով դասի հաճախելու մասին

14:15, 1 սեպտեմբերի

Սեպտեմբերի 1 այսօր չեն անցկացնում ինչպես դպրոցականները, այնպես էլ՝ ուսանողները, չնայած՝ նրանցից շատերն այնքան էլ դժվարությամբ չեն հարմարվել օնլայն կրթությանը, բայց խոստովանում են, որ արդեն կարոտել են դասերին հաճախելուն եւ սպասում են սեպտեմբերի 15-ին:

NEWS.am STYLE-ը զրուցել է հայտնի հայ ուսանողներից մի քանիս հետ՝ պարզելու, թե որքանով է կորոնավիրուսով պայմանավորված դրությունն ազդել իրենց ուսման վրա, ինչպիսի ուսանողներ են, առհասարակ, ու ինչպես են վերաբերվում ուսումնական նոր ֆորմատին:

«Ինձ կտխրեցներ, եթե օրենքը թույլ չտար մեզ հաճախել համալսարան». Դայանա Դավթյան

«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը սովորում է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ գրաֆիկ դիզայն բաժնում:

«Այս տարի ավարտեցի բակալավրիատը, սեպտեմբերից կշարունակեմ մագիստրատուրան նույն կրթությամբ: Չեմ ասի, որ չափազանց լավ եմ սովորել, սակայն երկրորդ կուրսում կարողացա անցնել անվճար ուսուցման»,-ասում է նա ու անդրադառնալով մասնագիտական ընտրությանը՝ հավելում.

«Մանկուց իմացել եմ, որ արվեստի հետ կառնչվեմ, քանի որ շատ էի սիրում նկարել. նկարում էի ամեն օր: Մանկական նկարներս ընտրվել էին ցուցահանդեսի համար: Պապիկս Հայաստանի «гутное» ապակու եզակի դիզայներներից մեկն էր, նաեւ նկարիչ էր: Նրա հավաքածուն ցուցադրվել է տարբեր երկրներում եւ այժմ պահվում է Գաֆեսճեյան արվեստի թանգարանում: Փաստորեն ես շարունակում եմ պապիկիս մասնագիտությունը, սակայն՝ գրաֆիկայի ուղղուությամբ»:

Դայանան ուրախությամբ է փաստում, որ պանդեմիան մեծ ազդեցություն չի ունեցել իր ուսման վրա.

«Երբ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը սկսվեց, ես արդեն աշխատում էի իմ դիպլոմային աշխատանքի վրա: Այն ավարտել եմ օնլայն տարբերակով»:

Մոդելը նշում է, որ իր համար ավելի հեշտ է սովորել համալսրան հաճախելով, մանավանդ, որ սիրում է շփվել մարդկանց հետ:

«Ինձ կտխրեցներ, եթե օրենքը թույլ չտար մեզ հաճախել համալսարան: Ես նախընտրում եմ դիմակով հաճախել, քան թե տանը համակարգչի դիմաց դասի նստել, դա ինձ համար տանջանք կլիներ: Միանշանակ, դժվար կլինի փոքր լսարաններում շատ քանակի ուսանողների հետ նստել դիմակով, սակայն ընտրության դեպքում, կնախընտրեմ այդ տարբերակը: Ես ակտիվ մարդ եմ եւ ժամեր շարունակ նստել համակարգչի դիմաց առանց ընկերների հետ շփվելու՝ ինձ համար դժվար կլիներ»:

«Շատ եմ կարոտել դասերին ֆիզիկապես հաճախելուն». Դալիթա

 

Երգչուհի Դալիթան, որն ամիսներ առաջ ավարտեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանի համակարգչային գիտության եւ ճարտարագիտության ֆակուլտետը, այժմ շարունակում է ուսումը նույն համալսարանի մագիստրատուրայում, սակայն համակարգչային տեղեկատվական գիտություն ֆակուլտետում:

«Իրականում շատ պատասխանատու եմ, սիրում եմ տնայիններս ավարտել վերջնաժամկետից շատ-շատ ժամեր առաջ, ինձ այդպես հանգիստ եմ զգում: Սիրում եմ շաբաթական յուրացնել անցած թեմաները, որպեսզի քննության օրերին պատրաստվելիս կուտակումներ կամ բացթողումներ չլինեն եւ ստիպված չլինեմ նոր բաներ սովորել, այլ ընդամենը վերհիշել ողջ անցածը։ Սիրում եմ օնլայն աղբյուներից էլ հավելյալ սովորել, որոնք միշտ նպաստել են գիտելիքներիս»,-նշում է նա:

Իր մասնագիտական ընտրությունը Դալիթան համարում է երբեւէ կայացրած ամենամեծ որոշումներից մեկը.

«Ես ուրախ եմ, որ ընտրեցի հենց Համակարգչային գիտություն ու ճարտարագիտություն մասնագիտությունը։ Այժմ համակարգիչները մեր կյանքի մեծ մասն են կազմում: Համակարգչային գիտությունը նորարարությունների, նոր գաղափարների աշխարհ է, ինչպես նաեւ՝ ստեղծագործական արհեստ: Այն տրամաբանության ոլորտ է եւ տալիս է ապագա հնարավորություններ՝ առանց սահմանների: Այդ պատճառով ես սիրում եմ այս մասնագիտությունը եւ որոշեցի դառնալ ծրագրավորող: Ես սիրում եմ լինել տեխնոլոգիայի այս էվոլյուցիայի մի մասը: Մաթեմատիկան մեծ դեր ունի այս մասնագիտության մեջ, եւ ես միշտ էլ սիրել եմ այդ առարկան, ընտանիքս էլ իմանալով դա՝ ինձ ճիշտ խորհուրդ տվեց մասնագիտություն ընտրելու հարցում»,-ասում է երգչուհին:

Խոսելով պանդեմիայի պատճառով դասերի նոր ֆորմատի մասին՝ Դալիթան նշեց.

«Երբ պանդեմիան սկսվեց, այդ ժամանակ իմ բակալավրի վերջին կիսամյակն էր եւ ես պատրաստվում էի թեզ պաշտպանելուն։ Իրականում Ամերիկյան Համալսարանը շատ արագ կարողացավ դասերը տեղափոխել օնլայն հարթակ եւ ամեն ինչ արեց, որպեսզի ուսանողները կարողանան շարունակել ուսումը։ Չունեցանք ոչ մի բացթողում, մեր հիանալի դասախոսները շատ հմտորեն վարեցին օնլայն դասերը։ ZOOM հաղորդակցման հարթակով էլ պաշտպանեցի իմ ավարտական թեզը եւ հանձնեցի վերջին քննություններս: Սկզբից այդ ամենը շատ բարդ էր թվում, սակայն սովորեցի այդ ռեժիմին եւ հիմա մագիստրատուրան նույնպես օնլայն է լինելու։ Արդեն դասերը սկսվել են, եւ ես շնորհակալ եմ բոլոր պրոֆեսորներին, որոնք այս դժվարին պահին յուրաքանչյուր հարցով օգնում են՝ տրամադրելով օնլայն գրքեր եւ պատասխանելով ցանկացած նամակի»։

Դալիթայի համար սեպտեմբերի 1-ը մի քանի տարի է, ինչ սիմվոլիկ օր չէ. նա ասում է՝ վերջին 4 տարիներին դասերը միշտ սկսել են ավելի շուտ, այս տարին էլ բացառություն չի եղել: Երգուհուն, սակայն, տխրեցնում է այն փաստը, որ ֆիզիկապես չի հաճախելու դասերին.

«Ահավոր շատ կարոտել եմ դասերին ֆիզիկապես հաճախելուն: Բնականաբար, դա մի ուրիշ զգացողություն է՝ հանդիպել ընկերներին, մտնել լսարան, գրադարան, լինել այդ հիասքանչ համալսարանի պատերի ներսում, բայց հասկանալի է, որ բոլորիս ապահովության համար պետք է շարունակենք օնլայն կրթությունը: Հուսով եմ՝ այս իրացիճակը շուտ կանցնի եւ կհասցնեմ, գոնե, մագիստրատուրայիս վերջին կիսամյակները անցկացնել հենց համալսարանում»,-ասում է նա՝ հավելելով, որ իր ստացած կրթութունից շատ գոհ է.

«Կրթությունն ինձ համար շատ կարեւոր է, իսկ Ամերիկյան համալսարանը տալիս է ուսանողներին այն կարեւորագույն գիտելիքները, որոնք հարկավոր են լավագույն մասնագետ դառնալու համար, իսկ մնացածն արդեն կախված է ուսանողից, թե ինչպես կվարվի այդ գիտելիքների հետ։ Գնահատում եմ նաեւ այն փաստը, որ համալսարանում մենք ունենում ենք պրակտիկ փորձառություն, ինչպես նաեւ՝ թիմային աշխատանքներ, որոնք ապագայում շատ են հարկավոր մեր մասնագիտության մեջ»:

«Դիմակով դասի գնալու մեջ խնդիր չեմ տեսնում». Իլոնա Մկրտչյան

«Փափուկ խաղալիք» սիթքոմից հայտնի Իլոնա Մկրտչյանն առայժմ մասնագիտանում է՝ որպես դիզայներ, սակայն հետագայում նա նպատակ ունի ուսումը շարունակել դերասանական արվեստի ոլորտում: Իլոնան սովորոմ է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջի 3-րդ կուրսում:

«Չեմ կարող ինքս պատասխանել, թե ինչպիսի ուսանողուհի եմ, կարծում եմ` այդ մասին ավելի ճիշտ կխոսեն իմ դասախոսները»,-ասում է նա, իսկ մասնագիտական ընտրութանն անդրադառնալով՝ հավելում,- «Սովորում եմ հագուստի մոդելավորում եւ ընդհանուր դիզայն բաժնում: Քանի որ նկարելու հետ սեր ունեմ, որոշեցի ընտրել դիզայնի բաժինը, սակայն հիմա հաստատ գիտեմ, որ չեմ շարունակելու այդ ուղղությամբ: Նպատակ ունեմ ընդունվելու Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ եւ ստանալ դերասանական կրթություն: Կգնամ այն ուղղությամբ, ինչով զբաղվում եմ հիմա»:

Իլոնայի խոսքով՝ պանդեմիան մեծ ազդեցություն չի ունեցել իր ուսման վրա, ինքն էլ դժվարությամբ չի անցել օնլայն դասերի ռեժիմին.

«Բացասական ազդեցություն այդ առումով չեմ զգացել: Իհարկե, տխրեցնում է, որ սեպտեմբերի 1-ը միասին չենք նշելու, ամեն դեպքում այդ օրը ջերմ է անցնում, ուրախանում ենք… Բայց ընդհանուր երկրում տիրող իրավիճակը հեշտ չէ. չեմ կարողանում դասերը հեշտ ատկերացնել դիմակով, բայց հիմա բոլորիս համար է բարդ: Պետք է միախմբված լինենք եւ տեսնենք նաեւ լավ կողմերը, օրինակ` այն, որ շուտով կկարողանանք հաճախել դասերի, ու այդ առումով անգամ դիմակով դասի գնալու մեջ խնդիր չեմ տեսնում. սա է իրավիճակը, պետք է հարմարվել: Կարծում եմ՝ դասի հաճախելն ավելի լավ է: Որքան էլ օնլայն հարթակում նորմալ անցկացրել ենք դասերը, դեմ առ դեմ շփվելը, հարցեր տալը, բացատրելն այլ է...»:

Դերասանուհին նշում է՝ գոհ է քոլեջում ստացած իր կրթությունից, բայց այս օրերին դրանից զատ փորձում է ավելի խորացված ուսումնասիրել դերասանի վարպետության հետ կապված ամեն ինչ՝ հետագայում իր նախընտրած մասնագիտությամբ սովորելու նպատակով: 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝  Gosh Sargsyan Photography, Վահագ Ավանեսյան եւ հայտնիների ֆեյսբուքյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել