Բաժանվելով՝ 45-ամյա Բրեդլի Քուփերը եւ 34-ամյա Իրինա Շեյքը պայմանավորվել են համատեղ խնամակալության մասին իրենց դստեր՝ Լեայի նկատմամբ։ Զույգը դա արել է խաղաղ ճանապարհով՝ չդիմելով դատարան եւ իրավաբանների օգնությանը: Երբ ծնողներից մեկը զբաղված է աշխատանքով, աղջկան վերցնում է մյուսը։ Զույգի 3-ամյա դուստրը կարանտինն անցկացրել է իր աստղային հայրիկի հետ։ Interview ամսագրին տված հարցազրույցում դերասանը պատմել է, թե ինչպես է անցել իրենց ինքնամեկուսացումը։
Ես եղել եմ իմ դստեր, մոր եւ երկու շների հետ, եւ մենք տանից դուրս չենք եկել: Մենք ապրում ենք մի փոքր տանը, որի ետեւում, բարեբախտաբար, կա բակ։ Իսկ ես կարծես աշխատել եմ մանկապարտեզում, որտեղ միայն մեկ երեխա է եղել, - ասել է նա։
Դերասանը հավելել է, որ կարանտինի ժամանակ իր դստերը լող է սովորեցրել, ընդ որում՝ տնից դուրս չգալով ։
Մենք արթնանում էինք եւ լոգարանում լողով զբաղվում», - պատմել է նա։
Բրեդլի Քուփերը հազվադեպ է բացահայտ խոսում անձնականի մասին։ Սակայն անցյալ տարի նա Էլեն Դեջեներեսին բացահայտ պատմեց, թե ինչպես է դստեր ծնունդը փոխել իրեն։
Սա թույլ է տվել ինձ ընդունել իմ մանկական «ես»-ն առանց որեւէ վախի կամ դատապարտման։ Օրինակ, ես կարող եմ ամբողջ օրը խաղալ խաղալիքներով կամ անվերջ դիտել մուլտֆիլմեր եւ չեմ կարծում, որ ես իզուր եմ ծախսում իմ կյանքը, - խոստովանել է նա:
Աղբյուրը՝ Spletnik
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում