Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Դժվարանում էինք հավատալ մեր աչքերին». Nemra-ից Վանը՝ ֆրանսիական մշակույթին սիրահարված աղջկան «նվիրված» տեսահոլովակի ու Թանկյանի արձագանքի մասին

15:38, 4 սեպտեմբերի

Nemra ռոք խմբի «She’s Beautiful» երգի տեսահոլովակը թողարկման օրվանից սկսած մեծ արձագանք ստացավ ոչ միայն ռոքի սիրահարների, խմբի երկրպագուների, այլեւ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System Of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի կողմից: Նա ոչ միայն իր էջում հրապարակեց տեսահոլովակը, այլեւ տեղեկացրեց իր հետեւորդներին հայկական «զիլ ռոք խմբի» մասին:

NEWS.am STYLE-ը խմբի՝ բարձր գնահատված աշխատանքի, նորությունների ու ծրագրերի մասին զրուցել է Nemra-ի վոկալիստ ու կիթառահար Վան Եղիազարյանի հետ, որն, ի դեպ, օգոստոսի 28-ին նշել է ծննդյան 28-ամյակը: Վանը նաեւ պատմել է, թե ինչու չի սիրում տոնել իր տարեդարձը:

«Երգը Ֆրանսիային ու ֆրանսիական մշակույթին սիրահարված աղջկա մասին է»

Մոտ երկու շաբաթ առաջ Nemra-ն թողարկեց իր առաջին բլյուզ երգի՝ «She’s Beautiful»-ի տեսահոլովակը: Ինչպես խմբի մյուս երգերը, այս երգը, նույնպես, հեղինակային աշխատանք է, որը գրել է խմբի բաս կիթառահար Վասպուրը: Խոսելով երգի ու տեսահոլովակի ստեղծման մասին՝ Վանը նշեց.

«Երգը Ֆրանսիային ու ֆրանսիական մշակույթին սիրահարված աղջկա մասին է. նա կարծում է, որ իր գլուխը մեծ է իր մարմնի համեմատ, եւ նա ճիշտ է, բայց դա նրան շատ է սազում: Նա սիրում է սեւ գլխարկ կրել, պարել եւ երբեմն՝ խմել, եւ ամեն կերպարում ու իրավիճակում նա, միեւնույնն է, գեղեցիկ է:

Տեսահոլովակի ռեժիսորը մեր շատ լավ ընկեր Մարիամ Գեւորգյանն է, ում հետ նկարել ենք «Նարե»-ի եւ «Leave me alone»-ի տեսահոլովակները: Հերոսուհին Մերի Սարգսյանն է, որին շատ երկար փնտրելուց հետո գտանք, ու շատ ուրախ ենք, որ հենց իր հետ աշխատեցինք, քանի որ նույն ձեւով էինք պատկերացնում՝ ինչ կերպար է պետք, եւ նա լիովին համապատասխանում էր դրան:

Երաժշտությունն էլ հետաքրքիր միաձուլում է ռոքի, բլյուզի եւ վալսի որոշ դետալների, որը ֆրանսիական տրամադրություն է հաղորդում երգին»:

«Սերժ Թանկյանի գնահատականն ամենամեծն էր, որ կարող էր լինել այս ոլորտի մարդկանց կողմից»

Վանի խոսքով՝ իրենց երգի վերաբերյալ Սերժ Թանկյանի արձագանքը որքան հաճելի էր, նույնքան՝ անսպասելի. պարզապես, մի առավոտ արթնացան ու տեսան ծանուցում՝ «Սերժ Թանկյանը կիսվել է ձեր հրապարակումով».

«Սերժ Թանկյանի գնահատականն ամենամեծն էր, որ կարող էր լինել այս ոլորտի մարդկանց կողմից, հատկապես՝ մեր սերնդի համար, քանի որ 90-ականներին ծնվածներիցս շատերը ռոքին մոտեցել են System of a down-ի շնորհիվ:

Աննկարագրելի անսպասելի էր եւ մեծ անակնկալ, մենք նախապես չէինք փորձել ուղարկել երգն իրեն, չէինք դիմել ու խնդրել, որ կիսվի երգով, ուղղակի առավոտյան արթնացանք ու ծանուցում ստացանք՝ «Սերժ Թանկյանը կիսվել է ձեր հրապարակումով»: Դժվարանում էինք հավատալ մեր աչքերին:

Մենք՝ հատկապես ես եւ եղբայրս՝ Վասպուրը, հենց SOAD-ից ենք սկսել հետաքրքրվել ռոքով: Թե՛ SOAD-ի, թե՛ Սերժ Թանկյանի ու Դարոն Մալաքյանի սոլո ալբոմները մեզ դրդեցին մտնել այս դաշտ, հետո արդեն հետ գնացինք եւ Չակ Բերիից ու Beatles-ից սկսած ուսումնասիրեցինք ամբողջ ոլորտը:

Թանկյանի գնահատականի մասին կարող են երազել բազմաթիվ՝ արդեն կայացած երաժիշտներ` ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Իրոք շատ բարձր ենք գնահատում եւ, ինչ-որ առումով, մեզ համար սա եւս մեկ ազդակ է, որ ճիշտ ուղղու վրա ենք, քանի որ հայաստանյան մթնոլորտում մեր ոլորտի մարդկանց հաճախ են այցելում կասկածները, եւ այսպիսի իրադարձություններից ես հասկանում, որ ստեղծածդ կարող են լսել եւ սիրել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող տարբեր ազգերի ներկայացուցիչներ»,-ասում է Վանն ու հավելում.

«Շատ ուրախ ենք, որ Սերժի լսարանն անտարբեր չանցավ եւ հազարավոր մարդիկ դրական արձագանքեցին, գրեթե միաձայն, ինչը հազվադեպ երեւույթ է, եթե հետեւեք իր էջի այլ հրապարակումներին, հատկապես այլ կատարողների հետ կապված՝ կհասկանաք՝ ինչ նկատի ունեմ:

Բազմաթիվ նոր մարդիկ միացան մեզ աշխարհի տարբեր ծայրերից, ինչի համար անչափ շնորհակալ ենք Սերժին՝ ԹԱՆԿՅԱՆ (ծիծաղում է)»:

Անձնական շփում խումբը դեռեւս չի ունեցել աշխարհահռչակ երաժիշտի հետ, բայց նույն բեմում արդեն հասցրել են լինել.

«Եղել ենք նույն բեմին՝ հեղափոխության ժամանակ, երբ Թանկյանը օդանավակայանից ժամանեց, եկավ հրապարակ եւ բեմ բարձրացավ, այդ պահին մենք էինք ելույթ ունենում, բայց ծանոթանալու ժամանակ չեղավ, մենք էլ չցանկացանք այդ կարեւոր իրադարձությունների ժամանակ փորձել, կոպիտ ասած, խցկվել, ծանոթություն հաստատել կամ նկարվել: Մենք մեր մասով մեր գործն արեցինք, հետ քաշվեցինք:

Հետագայում՝ Creative Armenia Network-ի շրջանակում, արտիստները կարող էին հարցեր ուղղել Սերժին, մենք նույնպես ոլորտի հետ կապված հարցեր ուղղեցինք, Սերժը պատասխանեց եւ նաեւ հավելեց, որ հավանել է մեր երկրորդ ալբոմը՝ «Hmm-ը» եւ ինքնամեկուսացման ժամանակ պատրաստվում է Spotify-ով լսել այն: Սա նույնպես մեծ գնահատական էր, քանի որ այդ ժամանակ էլ մեր մասին չէինք խոսել, փորձել էինք միայն ընդհանուր ոլորտից խոսել, հարցեր ուղղել, եւ անչափ հաճելի էր, որ նա ուսումնասիրել եւ հավանել էր մեր ստեղծածը:

Մեր միակ շփումը եղել է այդ հարց ու պատասխանը: Իսկ տեսահոլովակի արձագանքից հետո, բացի մեկնաբանություններում շնորհակալություն հայտնելը, այլ կապ չենք փորձել հաստատել»:

«Այս շրջանը հոգեբանորեն շատ վատ ազդեց մեզ վրա»

Nemra խումբը, հատկապես, վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում՝ պարբերաբար ներկայանալով մենահամերգներով, ելույթ ունենալով բարեգործական եւ մշակութային տարբեր իրադարձություններին… սակայն տարին, ինչպես շատերի, խմբի համար էլ պասիվ անցավ, ինչը Վանի խոսքով՝ հոգեբանորեն ազդել է իրենց տրամադրության վրա.

«Վերջին մի քանի տարվա ընթացքում մենք շատ ակտիվ գործունեություն ենք ծավալել, ու արդեն սովորել էինք այդ ռիթմին, ու մեզ համար մեծ հարված էր կես տարուց ավել փակվել տանը: Մինչեւ համավարակն էլ ձմռանն առանց այդ էլ համերգներ չենք ունենում, իսկ մեր ամենաակտիվ շրջանին էլ արդեն համավարակը խանգարեց:

Իհարկե, հոգեբանորեն դա շատ վատ ազդեց մեզ վրա, քանի որ բացի հայաստանյան համերգները՝ շատ համերգներ կորցրինք, որոնք պետք է տեղի ունենային տարբեր երկրներում, որտեղ դեռ չէինք եղել: Նաեւ ալբոմներն ու տեսահոլովակները հետ կընկնեն, բնականաբար, քանի որ այս ընթացքում խումբը եկամուտ չի ունեցել եւ հնարավորություն չկա շարունակելու ձայնագրություններն ու տեսահոլովակների նկարահանումները նոր երգերի համար: Բայց կիսատ մնացած գործերը դեռ կկարողանանք ավարտին հասցնել ու չենք կորի հանդիսատեսի տեսադաշտից»,-ասում է նա:

«Սիրով ելույթ կունենանք, եթե համերգ կազմակերպվի»


Վերջին օրերին Երեւանում սկսել են վերականգնվել մշակութային իրադարձությունները՝ իհարկե, առայժմ՝ բացօթյա ֆորմատով: Վանը նշում է, որ Nemra-ն եւս պատրաստ է ելույթներ ունենալ, եթե կազմակերպվեն համերգներ.

«Մենք՝ ինքներս, չենք ստանձնի համերգի կազմակերպչի դերը, քանի որ չունենք այդպիսի հնարավորություններ հսկելու այդ ամենը: Արդեն սեպտեմբերին ունենք հրավերներ, բայց ոչ Երեւանում, (շուտով կհայտարարենք), նաեւ կորպորատիվ ելույթի հրավեր ունենք, կամաց-կամաց սկսվում են հրավերները, ափսոս, որ բացօթյա համերգների համար համապատասխան եղանակները շուտով կավարտվեն»,-ասում է նա՝ հավելելով, որ պանդեմիայի ընթացքում էլ խումբը չի դադարել ատեղծագործել.

«Պանդեմիայի ժամանակ զբաղված էինք կիսատ ձայնագրություններն ավարտին հասցնելով: Այս ընթացքում, չնայած մեծ դժվարություններին, կարողացանք երկու տեսահոլովակ թողարկել, ունեինք կիսատ գրված երգեր վերջնական տեսքի բերեցինք, համագործակցեցինք Мумий Тролль-ի եւ Զեմֆիրայի նախկին պրոդյուսեր Լեոնիդ Բուռլակովի հետ, Բուլատ Օկուջավայի «10-ներորդ գումարտակ» երգը տարբեր երկրների ներկայացուցիչներ թարգմանցին իրենց լեզուներով, մենք էլ հայերեն թարգմանեցինք, երգեցինք տնային պայմաննրում, ու այդ մեծ նախագծի մի մասը կազմեցինք:

Ունեցանք մի քանի օնլայն համերգներ: Տանը տարբեր երաժշտական էքսպերիմետներ էի անում, նոր հնչողություններ բացահայտեցի: Եվ ինչքան էլ չտրամադրող մթնոլորտ էր ստեղծել պանդեմիան, կարողացա գոնե մեկ երգ «պոկել» այս շրջանում»:

«Առանձնապես չեմ սիրում ծնունդս նշել»

Օգոստոսի 28-ին Վանը նշել է ծննդյան 28-ամյակը. թեեւ երաժիշտը չի սիրում տոնել տարեդարձները, նեմրացիները նրան անակնկալներից զերծ չեն պահել, ինչը խմբի վոկալիստին անչափ ուրախացրել է.

«Այո, առանձնապես չեմ սիրում ծնունդս նշել եւ, առհասարակ, խնջույքների սիրահար չեմ, անկախ նրանից` իմ ծնունդն է, թե այլ խնջույք»,-ասում է Վանը, նաեւ ավելացնում,-«Նվերներ, ամեն դեպքում, հաճելի է ստանալ: Իսկ նեմրացիներն, իհարկե անակնկալներ մատուցեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ ու երջանիկ: Թաքուն նվեր հասցրեցին ինձ` անակնկալ ձեւով. դուռը բացեցի եւ տեսա այն: Նաեւ վիդեո էին պատրաստել բարեմաղթանքներով ու գեղեցիկ հիշողություններ արթնացնող կադրերով: Շատ տպավորիչ էր:

Իսկ օրվա վերջում խաղաղ ու հաճելի երեկո անցկացրի մաքուր օդին՝ ինձ հարազատ մարդկանց հետ, որոնց թիվը չէր գերազանցում մեկ ձեռքիս մատների թիվը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Վանի եւ Nemra-ի ֆեյսբուքյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել