Հայաստանում գործող «Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի» նախաձեռնությամբ առաջիկա ամիսներին բեմադրվելու է գերմանացի մեծանուն երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» օպերան, որի առաջին՝ լոնդոնյան բեմադրման 300-ամյակը նշվում է այս տարի: Նախաձեռնությանը մասնակցելու նպատակով Հայաստանում են բեմադրման գլխավոր դիրիժոր, աշխարհահռչակ Ջորջ Փահլիվանյանը, բեմադրման ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Շահումյանը, Վրաստանի կամերային նվագախմբի («Վրացական սիմֆոնետա») ղեկավար Գիորգի Կերելաշվիլին, «IPChain» ասոցիացիայի նախագահ Անդրեյ Կրիչեւսկին եւ Մտավոր սեփականության ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Մատվեեւը:
Նրանք երեկ` սեպտեմբերի 7-ին, Գառնու հեթանոսական տաճարի տարածքում կայացած ասուլիսին ներկայացրին օպերայի բեմադրման աշխատանքների մանրամասները.
«Հռադամիստ» օպերայի գլխավոր պրոդյուսեր Դավիթ Մանասյանի խոսքով` պատահական չէ, որ օպերայի մասին խոսվում է հենց տաճարի շրջակայքում, որտեղ էլ ըստ ստեղծագործության սցենարի` կատարվում են գործողությունները:
«Օպերայի սյուժեն հայ եւ վրացի թագավորների` Տրդատի եւ Հռադամիզդի մասին է: Համաձայն լիբրետոյի` այդ օպերայի գործողությունները կատարվել են այս տաճարում, եւ մենք նպատակ ունենք, որ օպերան նույնպես բեմադրվի Գառնիի հեթանոսական տաճարում: Մենք ցանկանում ենք, որ այս օպերան դառնա մշակութային մեծ իրադարձություն»,-նշեց նա` հավելելով,-«Կարծիք կա, թե այս օպերան ինչ-որ տեղ նվաստացնում է հայերին, բայց նման բան գոյություն չունի: Այն գրված է հին իտալերենով, եւ չեմ կարծում` շատ մարդիկ ծանոթ են լիբրետոյին: Այդ օպերան լիրիկական բովանդակությամբ շատ գեղեցիկ ստեղծագործություն է` սեր, դավաճանություն եւ այլն...»:
Աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փահլիվանյանը կարեւորում է այն փաստը, որ օպերան դարձել է երեք երկրների միավորման առիթ.
«Այս օպերան միավորել է մեր երեք երկրներին` Հայաստան, Վրաստան եւ Ռուսաստան, իսկ մանավանդ Գառնու տաճարում այն բեմադրելը յուրահտուկ մոտեցում է, որն անկրկնելի է աշխարհի մասշտաբով: Մեր աշխատանքներն այսօր արդեն սկսում ենք: Պետք է այնպես անենք, որ այս օպերան ընդունվի աշխարհի 4 աչքերով, եւ բոլորն ասեն` «բրավո»»,-իր խոսքում նշեց նա:
Օպերայի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան վստահեցնում է` պանդեմիան չի խանգարի, որ իրենք միահամուռ աշխատեն ստեղծագործության բեմադրման շուրջ` յուրահատուկ մոտեցում ցուցադրելով աշխարհին.
«Հրաշալի գաղափար է օպերան բեմադրել այնտեղ, որտեղ ըստ սցենարի` տեղի են ունենում իրադարձություննեը: Այս հիվանդությունն անգամ մեզ չխանգարեց այստեղ լինել: Ես բնույթով քաղաքականություն սիրող մարդ եմ, եւ կարծում եմ` այս պատմությունը շատ խճճված է: Ես պատմության հանդեպ մի մոտեցում ունեմ ամեն ինչ տեղի է ունենում որոշակի զգացմունքներից ելնելով՝ սեր, ատելություն եւ նման բաներ»,-նշեց նա` շեշտելով.
«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ. սա բարդ գործ է, բայց այս երաժշտությունն ինձ համար հանճարեղ է: Հուսով եմ` հիվանդությունը կանցնի, եւ, ամեն դեպքում, մենք կբեմադրենք այն»:
Գառնու տաճարում տեղի ունեցած ասուլիսին հաջորդեց փոքրիկ հատված օպերայից, որն ըստ նախաձեռնողների` վերջնական տեսքը կստանա մյուս տարի` գարնանը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է