Մարդիկ ունակ են տարիներով պահպանել սերը հազարավոր կիլոմետր հեռավորության վրա։ Անկասկած, դա հեշտ չէ, քանի որ դուք չեք կարող միասին զբոսնել, իրար ձեռք բռնել, սեքսով զբաղվել։ Դուք անցնում եք շփման այլ մակարդակ, եւ այդ փուլում, հավատացեք, նույնպես շատ հուզիչ ու հետաքրքիր ապրումներ կան։
Վեց կարեւոր խորհուրդ՝ հեռավորության վրա սերը պահպանելու համար:
1. Խոսեք ամեն օր
Հեռախոսազանգեր, Skype, սոցցանցեր. այսօր կապի բացակայությունից դժգոհելու առիթ չկա։ Անցել են նամակներ գրելու եւ աղավնիների հետ դրանք ուղարկելու ժամանակները։ Զանգահարեք իրար, երբ ուզում եք որեւէ կարեւոր բան պատմել կամ պարզապես լսել սիրելիի ձայնը։
2. Ծրագրեք ձեր յուրաքանչյուր հանդիպումը
Հենց հանդիպելու հնարավորություն ունենաք, ձգտեք ողջամիտ օգտագործել ձեր ժամանակը ու ամրապնդել ձեր հարաբերությունները։ Սեքսով զբաղվեք, հանդիպեք ընդհանուր ընկերների հետ, ավելի շատ զբոսնեք ու մի վիճեք. կարճատեւ հանդիպումների ժամանակ վիճելը վատագույն բանն է, որ կարող եք անել։
3. Տոնեք կարեւոր իրադարձությունները
Մի՛ դադարեք տոնել ձեր զույգի համար կարեւոր իրադարձությունները։ Գնեք մի շիշ շամպայն, զանգահարեք Skype-ով ու իրար օդային համբույրներ ուղարկեք։
4. Խոսեք սեքսի մասին, զբաղվեք սեքսով
Ո՞վ է ասել, որ տարբեր քաղաքներում ապրող սիրահարները չեն կարող սեքսով զբաղվել։ Եվ նորից՝ Skype-ը ձեզ օգնական։ Սիրելի մարդու համար տեսախցիկի առաջ ինքնաբավարարումը նոր հաճելի ինտիմ փորձառություն կլինի ձեզ համար ու այն, հավանաբար, ձեզ դուր կգա։ Ավելի շատ խոսեք սեքսի մասին ու ծրագրեք ձեր սեքսուալ սխրանքները։ Հնարավոր է՝ արժե հանդիպումից առաջ այցելել սեքսշոփ ու սիրելիի համար անակնկալ պատրաստել. փորձարկումների համար տարբերակներ շատ կան։
5. Ընթրեք միասին
Հեռավորության վրա համատեղ ընթրիքները միանգամայն հնարավոր են, ու մենք նորից պետք է շնորհակալություն հայտնենք ժամանակակից տեխնոլոգիաների համար։ Ծրագրեք համատեղ ընթրիքը, միասին պատվիրեք նույն կերակրատեսակներն ու վայելեք դրանք միասին՝ թեկուզ վիրտուալ տարածքում։
6. Միասին լինելու հնարավորություններ փնտրեք
Դուք ոչ միայն համատեղ հանգստյան օրեր պետք է պլանավորեք, այլ նորից նույն քաղաքում ապրելու հնարավորություններ փնտրեք։
Հիշեք, որքան էլ երկար լինի այդ ճանապարհը, այն վաղ թե ուշ կավարտվի որեւէ կետում։ Կա՛մ նորից միասին կլինեք ու երջանիկ, ամուր ընտանիք կստեղծեք, կա՛մ էլ ձեր զույգը կդադարի գոյություն ունենալ։ Ամեն դեպքում՝ դա միայն ձեր երկուսի պատմությունն է, ու միայն ձեզնից է կախված նրա ավարտը։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով