Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Բոլոր տեսակի համաճարակային պայմանները պահպանելը իր մեջ չի ներառում անհարգալից վերաբերմունք…». Անուշիկ Ալավերդյանի գրառումը

15:31, 15 սեպտեմբերի

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը facebook-յան էջում գրառում է արել՝ նշելով, որ բոլոր տեսակի համաճարակային պայմանները պահպանելը իր մեջ չի ներառում անհարգալից վերաբերմունք։

«Իմ էրեխեն էսօր երկար դադարից հետո գնաց մանկապարտեզ։ Ոգեւորվածությանը չափ ու սահման չկար։ Մենք իր խնդրանքով գնեցինք ծաղիկներ, որ նվիրի իր դաստիարակին։ Ես իմ երեխային էդպես եմ դաստիարակում, որ երբ որ վերադառնում ես մի միջավայր, որտեղ քեզ քո կարծիքով սիրում են, պատասխանի նույն կերպ, քանի որ վերաբերմունքը դա էն լեզուն ա, որը ազգություն չի ճանաչում ու ինչպես վերաբերմունքով կարող ես բուժես, այնպես էլ հակառակը՝ վնասես։

Էսօր նույնն էր, բայց ծաղիկները ձեռքը, ժպիտը երեսին աղջիկս բախվեց սառը, մունաթով, ստրեսով ու անտարբերությամբ լցված տնօրենին։ Հերիք չի էրեխես՝ նաեւ ես՝ ինչը անթույլատրելի ա նմանատիպ հաստատություններում։

Բոլոր տեսակի համաճարակային պայմանները պահպանելը իր մեջ չի ներառում անհարգալից վերաբերմունք։ Հնարավոր չի մանկապարտեզի ներսում լինի լավ մթնոլորտ, երբ դրսում տիրում ա էդ կարգի ստրեսս ու մունաթ։

Բա մի հատ չասվի՞ Մայա ջան բարև, ո՞նց ես։6 ամիս չես էկել, ինչ լավ ա որ էկել ես։ Լացս գալիս էր, չգիտեի ինձ ոնց պահեի։ Ես ուզում եմ հասկանամ, հարգելի ծնողներ, բոլոր պետական մանկապարտեզներում ա՞ նույն մթնոլորտը։

Ի՞նչ անենք բա, որ նման բաներ չլինեն։ Ես՝ որպես հանրային մարդ, կարող եմ ինձ թուլ տալ նման հարցեր բարձրաձայնել, որովհետև համոզված եմ իմ մտահոգությունը տեղ ա հասնելու։ Բայց ինչի՞ եք դուք լռում եթե ձեզ մոտ է ա նույն իրավիճակը։

Հարգելի ՀՀ կառավարություն, Երեւանի քաղաքապետարան, Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, մի ստեղծեք վախի մթնոլորտ,որպեսզի այդ ամենը չանդրադառնա երեխաների վրա։ Որովհետև Ձեր իսկ կողմից ստեղծված վերաբերմունքից ա կախված նմանատիպ հաստատություններում տիրող մթնոլորտը։ (Էրեխեքը ներսում իրար մոտ չգնան, դրսում ժապավեններ, որ հանկարծ խաղալուց սահմանը չանցնեն) չէ էլի, չէ։ Հ.Գ. Իսկ դպրոցների մասին կլռեմ...»,- գրել է նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել