Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է շփման գծում ծավալվող իրադարձություններին։ Հաղորդավարուհին նշել է՝ Հայաստան աշխարհն անպարտելի է. մերը սիրո, բազկի ու կամքի ուժի, անսահման սիրող ու ազնիվ սրտի, հայրենիքի ու երկնքում կախված խաչի մեջ է: Նրա խոսքով՝ միայն մեր ապրելով ու զարգանալով կարող ենք իրապես շնորհակալ լինել, ուժեղանալով ու անցյալի սխալներից դաս քաղելով վերջապես...
«Հազար անգամ գրեցի- ջնջեցի... խոսքերս, ասելիքս խեղդվում է կոկորդումս: Մարդ չգիտի` ինչ ասի, ոնց ասի, ոնց ապրի... Արդեն երկրորդ լուսաբացն է՝ կարդում ենք կոչեր, էստեղ-էնտեղից եկող տարբեր լուրեր, հաճախ կցկտուր, երբեմն ամբողջական, գրում ենք` ով ինչ տարածի, ով ինչպես իրեն պահի այս դժվարին իրավիճակում, էլի զրոյից սովորում ենք ԻՆՉՊԵՍ դիմակայել ապատեղեկատվության հոսքին... ամեն ոք փորձում է իր ձեւով օգտակար լինել, ԲԱՅՑ մեր լույս երեխեքը էլ չկան:
Ու էլի զոհվում է իմ, քո, նրա եղբայրը, ընկերը, հայրը, ապագա ամուսինը կամ որդին, զոհվում են իրականում: Որովհետև մենք այդպես էլ չհավատացինք, որ ագրեսսոր թշնամին չունի սկզբունք, որ նրա «խավիարային դիվանագիտության» հիմքում սպանելն է միայն ու խլելը, խաբելը, առնելը, մեծ գումարներով համաշխարհային «բերաններն» առնելն է, որոնք հիմա լուռ են` լվացած ուղեղներով ու փողով դրոշմած բերաններով, միջազգային կառույցներն ու ամբողջ ` իրենց հումանիստական համարող «կառուցողական» սուտ հկ-ները, տխմար ֆինանսավորումներով տարբեր «կազմակերպությունները» եւ չգիտեմինչերը: 1915- ին էլ աշխարհը լուռ էր... ու անընդհատ ու միշտ «ԱՇԽԱՐՀԸ» կլռի, որովհետեւ ճշմարտությունը ոչ ոքի էլ պետք չէ: Իրենց «ճշմարտությունը» աշխարահաքաղաքական խաղերն են ու քարտեզի նոր վերաձեւումը... Կամ լուռ են կամ էլ շատ կազմակերպված ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ է համաշխարհային մամուլով, նախապես գրված սցենարով ու հատուկ մամլո-հաղորդագրություններով: «Դիվանագիտությու՞ն»: Չէ, չենք լաել...տարածաշրջանում մշտական ագրեսսիայի էսկալացնող Ադրբեջան,նախապես պլանավորած մասշտաբային սպանություններով ու խաղաղ բնակչության նկատմամբ աննկարագրելի դաժանությամբ: Սա է մերկ իրականությունը:
Բայց էս լույս-երեխեքի մահը չեն մարսելու: Մեր կանգուն Խաչը վկա:
Ու էն, որ գիշերվա հազարին նույնիսկ երեկվանից երկու կանգառը մեկ հավաքման կետերում ՀԵՐԹԵՐ ԷԻՆ, ու, որ 13-15 տարեկան երեխեքն էին բողոքում ծնողներին, որ չեն թողնում իրենց գնալ, էն, որ իմ` օրեր առաջ զորացրված ուսանողներն էին պատրաստվում, որ հետ գնան, էն, որ առանց ծպտուն հանելու որոշ էվակուացած երեխեքի էստեղ տեղավորում են մարդիկ` իրենց տներում, իրենց ծոցի մեջ... Այ ԴԱ Է ՀԵՆՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ, ու թող կանխիկով գնեն ամբողջ մոլորակը, միեւեւույն է...»,- գրել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ