«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Ինձ շանս չեն թողել». Արարատ Քեշյանն Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրել է հիմարության ու անհեռատեսության մեջ

12:00, 28 սեպտեմբերի

«Универ» սերիալի աստղ Արարատ Քեշյանը Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրել է հիմարության ու անհեռատեսության մեջ, իսկ սահմանին իրադարձություններն անվանել է «սեփական քաղաքական դիրքերն ուժեղացնելու միջոց»։

«Ես միշտ, նույնիսկ ամենածանր իրավիճակներում փորձել եմ պահպանել խաղաղասիրական դիրքորոշումը, սակայն այստեղ ինձ շանս չեն թողել։ Թշնամության, ատելության նոր ալիք։ Շնորհակալություն Ձեզ, պարոն Ալիեւ։ Արդեն իսկ լուրջ ձեռքբերում է։ Ձեր քաղտեխնոլոգների, խորհրդականների եւ զինվորական փորձագետների մտքով նույնիսկ չի անցել, որ դժվար կլինի հակահարձակման անվան տակ թաքցնել խմբավորված ուժերի մասշտաբային հարձակումը անսպասելիորեն մոտակայքում հայտնված (կարծես թե՝ սարերին պիկնինի համար) վարձկանների հրոսակների աջակցությամբ։ Բայց եթե նորմալ է, որ ադրբեջանական զինված ուժերի զինավարժություններին մասնակցում են սիրական մարտիկներ, այդ դեպքում մեծ հարց կա ուղղված ձեր բանակին։ 

View this post on Instagram

A post shared by Ararat Keshchyan (@araratkeshchyan) on

Հույս մի ունեցեք ձեր քաղաքացիների ականջները հիմարություններով լցնել ձեր զինվորների ազնվության մասին, չի ստացվի։ Ամեն ինչ չափազանց տեսանելի է։ Իսկ ապագայում կտեսնենք, թե ում կուրախացնի դա։ Դուք այսօր կրակել եք տների վրա։ Մարդկանց վրա։ Խաղաղ մարդկանց վրա։ Դուք երեխաների եք սպանել։ Դուք պատերազմ եք սկսել, բայց մի մտածեք, թե այն ձեզ հայտնիություն կբերի։ Այն տառապանք կբերի։ Ընդ որում, երկու կողմին էլ։ Դուք նախապես ստացել եք Թուրքիայի աջակցությունը եւ հավատացել եք արագ ու հաջող պատերազմի հրաշքին։ Լավ, հիմա դուք կենտրոնացրել եք ամբողջ աշխարհի հայտության ուշադրությունը։ Կտեսենք՝ ինչ կլինի։ Միայն թե հետո չբղավեք, թե հայերին ինչ-որ մեկն աջակցում է։ Ադրբեջանի ժողովուրդ, պարզապես իմացեք, թե ում ձեռքերին է այդ արյունը։ Դա հնարավոր չի լինի բարդել ուրիշների վրա։ Հնարավոր չէ»,- Instagram-յան էջում գրել է դերասանը՝ փակելով հրապարակումը մեկնաբանելու հնարավորությունը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search