«Универ» սերիալի աստղ Արարատ Քեշյանը Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրել է հիմարության ու անհեռատեսության մեջ, իսկ սահմանին իրադարձություններն անվանել է «սեփական քաղաքական դիրքերն ուժեղացնելու միջոց»։
«Ես միշտ, նույնիսկ ամենածանր իրավիճակներում փորձել եմ պահպանել խաղաղասիրական դիրքորոշումը, սակայն այստեղ ինձ շանս չեն թողել։ Թշնամության, ատելության նոր ալիք։ Շնորհակալություն Ձեզ, պարոն Ալիեւ։ Արդեն իսկ լուրջ ձեռքբերում է։ Ձեր քաղտեխնոլոգների, խորհրդականների եւ զինվորական փորձագետների մտքով նույնիսկ չի անցել, որ դժվար կլինի հակահարձակման անվան տակ թաքցնել խմբավորված ուժերի մասշտաբային հարձակումը անսպասելիորեն մոտակայքում հայտնված (կարծես թե՝ սարերին պիկնինի համար) վարձկանների հրոսակների աջակցությամբ։ Բայց եթե նորմալ է, որ ադրբեջանական զինված ուժերի զինավարժություններին մասնակցում են սիրական մարտիկներ, այդ դեպքում մեծ հարց կա ուղղված ձեր բանակին։
View this post on Instagram
Հույս մի ունեցեք ձեր քաղաքացիների ականջները հիմարություններով լցնել ձեր զինվորների ազնվության մասին, չի ստացվի։ Ամեն ինչ չափազանց տեսանելի է։ Իսկ ապագայում կտեսնենք, թե ում կուրախացնի դա։ Դուք այսօր կրակել եք տների վրա։ Մարդկանց վրա։ Խաղաղ մարդկանց վրա։ Դուք երեխաների եք սպանել։ Դուք պատերազմ եք սկսել, բայց մի մտածեք, թե այն ձեզ հայտնիություն կբերի։ Այն տառապանք կբերի։ Ընդ որում, երկու կողմին էլ։ Դուք նախապես ստացել եք Թուրքիայի աջակցությունը եւ հավատացել եք արագ ու հաջող պատերազմի հրաշքին։ Լավ, հիմա դուք կենտրոնացրել եք ամբողջ աշխարհի հայտության ուշադրությունը։ Կտեսենք՝ ինչ կլինի։ Միայն թե հետո չբղավեք, թե հայերին ինչ-որ մեկն աջակցում է։ Ադրբեջանի ժողովուրդ, պարզապես իմացեք, թե ում ձեռքերին է այդ արյունը։ Դա հնարավոր չի լինի բարդել ուրիշների վրա։ Հնարավոր չէ»,- Instagram-յան էջում գրել է դերասանը՝ փակելով հրապարակումը մեկնաբանելու հնարավորությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն