«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանն Instagram-ում կիսվել է անգլալեզու հոլովակով, որտեղ իր միջազգային հետեւորդներին պատմում է Հայաստանի մասին ու դիմում նրանց` «Այս պահին ինձ, ուղղակի, անհրաժեշտ է, որ դուք լինեք իմ ու Հայաստանի կողքին»: «Եթե երբեւէ չեք տեսել պատերազմ, հավատացնում եմ ձեզ` այն շատ դաժան բան է: Այսօր իմ երկիրը պատերազմի մեջ է: Թուրքիան ու Ադրբեջանը միավորվելով իրականացնում են ահաբեկչական պատերազմ` նպատակ ունենալով ոչնչացնել Արցախն ու այնտեղ բնակվող հայերին:
Նրանք կրկին ուզում են իրականացնել էթնիկ բնաջնջում` պարզապես նոր տարածքներ նվաճելու համար, մինչդեռ իմ երկիրը` Հայաստանը, փորձում է պաշտպանել Արցախը, այնտեղի բնակիչներին ու նրանց ապրելու իրավունքը: Ադրբեջանն արդարացնում է իր սկսած պատերազմը` նշելով, թե իմ մի քանի հազարամյա ազգի պատմական տարածքն իրենն է, բայց մոռանում է, որ Ադրբեջան պետությունը գոյություն չի ունեցել Սովետական Միությունից առաջ: Արցախում հարյուրավոր ճարտարապետական հնագույն կառույցներ կան, որոնք վկայում են, որ դարեր շարունակ այնտեղ հայեր են ապրել: Իսկ նրանք դեռ շարունակում են կործանել քաղաքացիական ենթակառուցվածքները` փորձելով ոչնչացնել արցախահայությանը: Այս ամենը հիշեցնում է 1915 թ-ի ցեղասպանությունը, երբ Օսմանյան կայսրությունը սպանեց ավելի քան 1.5 միլիոն հայի...
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանը մի շարք պատերազմական հանցագործություններ են իրականացրել` ռմբակոծելով ու սպանելով խաղաղ բնակիչների: Նրանք ահաբեկիչների են վարձել հայերի դեմ կռվելու համար: Նրանց այդ տարածքը պետք է` ընդլայնվելու եւ ճնշումներ իրականացնելու համար: Այսօր Հայաստանը միայնակ է պայքարում ահաբեկչության դեմ: Եվ դու` այն մեկը, որն ինձ լսում է, մի եղիր անտարբեր, անգամ, եթե դու հայ չես: Միացիր խաղաղության այս կոչին, թույլ մի տուր, որ Հայոց ցեղասպանությունը կրկնվի: Կիսվիր ճիշտ տեղեկությամբ` դատապարտելով ագրեսիան»,- իր խոսքում նշել է հայ գեղեցկուհին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը