«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը բաց նամակ է ուղղել Վլադիմիր Պուտինին

13:51, 30 հոկտեմբերի

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Արցախում պատերազմի առաջին իսկ օրվանից անկեղծորեն անհանգստանում է հայ ազգի համար։ Անդրեասյանը գրեթե ամեն օր անդրադառնում է հակամարտության թեմային։  Նա այսօր բաց նամակ է ուղղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

«1988թ.-ին իմ ընտանիքն՝ ի դեմս մորս, հորս ու ինձ, ստիպված է եղել տեղափոխվել Հայաստանից։ Ավագ եղբայրներս մնացել են ապրելու տատիկիս ու պապիկիս հետ՝ սպասումով, որ մենք կընտելանանք նոր վայրում եւ իրենց մեզ մոտ կտանենք։ 1992թ.-ին նրանք միացել են մեզ։

Երկար տարիներ անց ես տեղափոխության տարբեր պատմություններ ու պատճառներ եմ նշել, բայց ճշմարտությունը բավական պարզ էր։ Բոլորս քաղցած ու մրսած էինք առանց ջեռուցման, գազի, տաք ջրի եւ ուտելիքի։ Մի օր ավագ եղբայրս դպրոց էր գնացել, եւ ուսուցիչը նրան հարցրել էր՝ արդյոք մեր տանն ուտելիք կա, եւ եղբայրս պատասխանել էր, որ կա։ Ուսուցիչը խնդրել էր իրեն մի փոքր ուտելիք տանել, եթե իհարկե, ծնողները թույլ տան։ Տատիկս նախ հրաժարվել էր, բայց հայրս ասել էր, որ պետք է փոխանցել ուտելիքը, եւ երբ հաջորդ օրը եղբայրս դպրոցում կերակրել էր իր ուսուցչին, վերջինս արտասվել էր երջանկությունից, եւ հավանաբար, նվաստացումից միաժամանակ։ Այդպես միայն ուսուցիչը չէր ապրում, այդպես ապրում էր ամբողջ երկիրը։ Եվ յուրաքանչյուր հայ հսկայական ճանապարհ է հաղթահարել, որ մեր հայրենիքը նոր կյանք սկսի եւ չվերադառնա այն սարսափին, որի միջով անցել ենք մենք, մեր տատիկները, պապիկները, ծնողները։

Երբ պատերազմից հետո մեզ գազ տվեցին, տատիկս արտասվում էր, քանի որ նրա համար դա արդեն մոռացված երեւույթ էր։ Մենք այդ իրավիճակում հայտնվել էինք բազմաթիվ պատճառներով՝ ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհագրական՝ մնալով մեզ ատող պետությունների շրջապատում, որոնց շահերը երբեք չենք հետապնդել եւ չենք ենթարկվել։ Երբ մեր մեծերը հավաքվում էին, միշտ ասում էին, որ քանի դեռ Ռուսաստանը մեզ հետ է, մենք անվանս ենք։

Ես ամբողջ կյանքում ապրում եմ ռուս մարդու հանդեպ սիրով եւ ինձ համարում են ոչ միայն իմ հայկական, այլեւ ռուսական մշակույթի մաս։ Երբ տեղափոխվեցի Ռուսաստան եւ սկսեցի ռեժիսորի անշնորհակալ մասնագիտություն սովորել, Դուք արդեն իսկ նախագահ էինք, Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Ես Ռուսաստան տեղափոխվել եմ Պուտինի օրոք, սովորել եմ Պուտինի օրոք, աղքատ եմ եղել Պուտինի օրոք, հաջողության եմ հասել Պուտինի օրոք, եւ իմ բոլոր թռիչքներն, անկումներն, ուրախությունն ու ցավը եւս եղել են Պուտինի իրոք։ Ես միշտ աջակցել եմ իմ նախագահին եւ հավատացել եմ նրա արդարությանն, ազնվությանն ու անաչառությանը, նույնիսկ երբ շրջապատում մարդիկ ու փաստեր են եղել, որոնք հերքել են դա։

Բայց այսօր ուզում եմ ասել, որ Արցախում կատարվողի հանդեպ ձեր անտարբերությամբ դուք դավաճանում եք ինձ, Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Դուք նաեւ դավաճանում եք իմ երկու նախապապերին եւ վեց հարյուր հազար հայերին, որոնք իրենց կյանքն են տվել Հայրենական մեծ պատերազմի ընթացքում, դուք դավաճանում եք Խորհրդային Միության այն մարշաներին, որոնց տվել են Հայաստանն ու Արցախը եւ այն կոմպոզիտորներին, քաղաքական գործիչներին, գրողներին, մարզիկներին, ռեժիսորներին, արտիստներին ու բազմաթիվ այլ վառ անհատականությունների, որոնք ապրել են եւ ապրում են, տվել եւ տալիս են իրենց կյանքերը հանուն Ռուսաստանի։

Երեք միլիոն հայերը, որոնք ապրում են Ռուսաստանում, հավատում են, որ դուք Հայաստանը չեք օգտագործի որպես մանրադրամ, ինչպես ժամանակին դա արեց Վլադիմիր Իլյիչը։ Հարյուրավոր տարիներ անց, երբ Երկրի վրա կանհետանա վերջին քրիստոնյան, հույս ունեմ՝ իշխանություն ունեցողները կհասկանան, որ այն հիմքերը, սովորույթներն ու սերը, որոնցով օժտված են մեր ժողովուրդները, գումարից ու նավթից ավելի կարեւոր էին։ Կներեք, որ մենք ձեզ հավատում էինք։ Շնորհակալություն։ Ձեր Սարիկ Անդրեասյան»,- գրել է նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search