72 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։
Այս մասին թատրոնը հայտնել է Facebook-յան էջում։ «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի ընկերներին ու հարազատներին։ Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Զավեն Աբրահամյանը 1994 թ.-ից աշխատում է Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ խաղացել է Մայիս («Սեր, մինչ ի մահ»), Կավալեր («Հյուրանոցի տիրուհին»), Միկիչ («Խանումի արարքները»), Ուստա Կարո («Խելահեղ օր»), Հարբած տղամարդ («Տեր, մի թող մեզ անտեր»), Իսայի («Խաթաբալա»), Թովմաս («Ատամնաբույժն արեւելյան»), Եզոպոս («Եզոպոս»), Էգյուչիկ («Տասներկուերորդ գիշեր»), Դատապարտյալ («Չարենցի ուղղիչ տունը»), Երաժիշտ («Էսպես մինչեւ երբ», Տարոն հայրիկ («Գնա մեռի, արի սիրեմ») եւ այլ ներկայացումներում:
Դերասանը 2004 թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2005 թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ապա՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը