«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Բացահայտ զառանցանք»․ Ջիգարխանյանի որդին մեկնաբանել է դերասանի մասին Պետրոսյանի խոսքերը

16:52, 10 դեկտեմբերի

Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին՝ Ստեփանը, հայտարարություն է արել Եվգենի Պետրոսյանի աղմկահարույց խոսքերից հետո՝ իր հայտնի խորթ հոր տանջալի մահվան մասին։ Այս մասին գրում է «Собеседник»-ը։ Դերասանի ժառանգորդի խոսքով՝ ինքը Պետրոսյանի կողմից նման հայտարարություններ չէր սպասում եւ ընդգծել է, որ նա «գերազանցել է ինքն իրեն»: Նա նշել է, որ երգիծաբանը երբեք մտերիմ չի եղել իր հոր հետ։ Ավելին, վերջին 15 տարիների ընթացքում նրանք չեն հանդիպել։

«Նման բացահայտ զառանցանք, որն ակնհայտորեն հուշվել է կողքից, Պետրոսյանի շուրթերից դեռ չէի լսել։ Նա գերազանցել է կասկածելի բովանդակության իր բազմամյա կատակները։

Պարզ է, թե ում խոսքերից է Պետրոսյանը «հումոր»  հավաքել, - ասել է Ստեփանը՝ ակնարկելով արտիստի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային։ - Միայն շատ անպատասխանատու եւ հիմար մարդը կարող է իրեն թույլ տալ նման բարձրագոչ հրապարակային հայտարարություններ անել ուրիշի խոսքերից։ Հայրս գտնվում էր լավագույն բժիշկների հսկողության տակ, բուժվում էր Մոսկվայի լավագույն կլինիկաներում։ Բացի մայրիկից, նրա կողքին էր օգնականը՝ դայակը։ Այդ մասին բոլորը շատ լավ գիտեն։ Բայց, չգիտես ինչու, որոշ անհատներ իրենց հարձակումներ են թույլ տալիս»։

Հումորիստի խոսքերը հերքել է նաեւ Ռուսաստանի ժողովրդական արտիստի ընկեր Արթուր Սողոմոնյանը։

«Ես չգիտեմ, թե ինչու են մարդիկ նման բաներ ասում։ Իհարկե, դա ճիշտ չէ։ Ես հարգանքով եմ վերաբերում Եվգենի Վահանովիչին, բայց նրանք, անկեղծ ասած, չեն շփվել։ Ես երբեք չեմ տեսել եւ չեմ լսել, որ նրանք շփվեն, այդ պատճառով չեմ կարծում, որ նա տեղյակ է», - Սողոմոնյանի խոսքը մեջբերում է «Զվեզդա» հեռուստաալիքը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search