«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Տոնածառ չենք դրել, ու չի էլ քննարկվել այդ հարցը». Ջուլիա Եղշատյանը՝ 2020-ի, անձնական փոփոխությունների ու 2021-ից սպասումների մասին

11:25, 30 դեկտեմբերի

2020-ը տարի էր, որը փոխեց ճակատագրեր, ստիպեց այլ կերպ նայել կանքին՝ կորուստի ու դժվարությունների միջով: Դերասանուհի Ջուլիա Եղշատյանը նշում է՝ 2020-ն իրեն սովորեցրել է գնահատել կյանքը եւ իր կողքին ապրող մարդկանց։ Ինչպես շատերը՝ Ջուլիան եւս ցանկանում է րոպե առաջ հրաժեշտ տալ անհաջող տարուն, սակայն դա անել լուռ՝ առանց հատուկ պատրաստությունների.

«Անկեղծ ասած՝ տոնական տրամադրություն բացարձակ չկա, քանի որ մեր վերքերը դեռ թարմ են։ Ուղղակի իմ կարծիքով՝ սազական չէ մեր ազգին այսքան կորստից հետո Ամանորն ուրախ տոնելը։ Ես, անկեղծ ասած, մեծ ցավ կապրեմ, եթե հրավառություն տեսնեմ մեր երկնքում կամ բարձր երաժշտություն լսեմ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց դերասանուհին՝ հավելելով.

«Տոնածառ չենք դրել, ու չի էլ քննարկվել այդ հարցը։ Տանը ընտանիքիս հետ կդիմավորեմ գալիք տարին՝ հույս ունենալով, որ 2020-ի նման բարդ տարի մեր ազգին չի սպասվելու այլեւս»։

Դերասանուհին տարվա ընթացքում հասցրել է մասնակցել մի շարք նախագծերի նկարահանումների, վերջին սիթքոմը, որում նկարահանվում էր «Աստղերի դպրոց»-ն է, որի մեկնարկը սպասվում էր հոկտեմբերին, սակայն, բնականաբար, հումորային սիթքոմի ցուցադրությունը հետաձգվել է. այն եթերում կլինի մյուս տարի:

Բացի նոր նախագծերից՝ դերասանուհու հետեւորդները հասցրել են նաեւ նրա անձնական կյանքում նկատել փոփոխություններ: Ջուլիան չհերքեց, որ սիրտն արդեն զբաղված է, սակայն ընտրյալի մասին մանրամասներ առայժմ չցանկացավ հայտնել.

«Այո, կա անձնական փոփոխություն, սակայն դրա մասին խոսել չեմ ցանկանում։ Անձնական կյանքը ցանկանում եմ մնա անձնական»,-նշեց նա ու հավելեց, որ ցանկացած դժվարություն սիրելիի կողքին ավելի հաղթահարելի է թվում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ջուլիա Եղշատյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search