Մենք շարունակում ենք ամփոփել տարվա արդյունքները: Եթե բաց եք թողել 2020-ի ձախողումների վերաբերյալ նյութը, ապա կարող եք կարդալ այն այստեղ: Այսօր մենք կխոսենք ֆիլմերի մասին, որոնք դուր են եկել հեռուստադիտողներին վերջին մեկ տարվա ընթացքում:
Նշենք, որ սա ամենեւին էլ թոփը չէ, այլ պարզապես ցուցակ. տեղերը դրանում որեւէ նշանակություն չունեն:
1. «Թայլեր Ռեյք. Փրկության օպերացիա»
Ֆիլմն իր ժանրի որակյալ արտադրանք է, արժանի թրիլլեր: Էքշնը պարզապես ջախջախիչ է, օպերատորի աշխատանքն աչք է շոյում, իսկ սյուժեն` չնայած բանալ է եւ հեռու բնօրինակից, կարելի է վերադիտել ոչ մեկ անգամ:
2. «Ընդմիշտ վատ տղաները»
Երկար տարիներ անց մեզ մոտ են վերադարձել Մարտին Լոուրենսը եւ Ուիլ Սմիթը` դերերում, որոնք նրանց հայտնի են դարձրել: Ֆիլմը, իհարկե, գլուխգործոց չէ, բնականաբար` ոչ, բայց հեռուստադիտողի սերը հերոսների նկատմամբ այնքան ուժեղ է, որ նրանց վերադարձին իսկապես սպասում էին:
Սա լավորակ կատակերգություն է եւ մարտաֆիլմ, բայց դրանում զարմանալիորեն տեղ են գտել նաեւ բավականին ուժեղ դրամատիկ պահեր, ինչը հաճելիորեն զարմացրեց: Արդյունքում` ունենք սիրելի հերոսներ, որոնք չեն խայտառակվել եւ լիովին բավարարել են հեռուստադիտողին:
3. «Ջենթլմենները»
Իրեն ոչ այնքան համապատասխանող ժանրերով երկար դեգերելուց հետո Գայ Ռիչին վերադարձավ այն ժանրին, որը նրա մոտ ամենից լավ է ստացվում: Ֆիլմը կաշառում է առաջին հերթին իրավամբ բրուտալային, սրամիտ հերոսներով եւ բռնության տեսարաններով մտավոր պայքարի ու հրացայտ հումորի հմուտ համակցությամբ:
Դերասանների փայլուն ընտրության, դերերի հմուտ բաշխման շնորհիվ Ռիչին հասնում է էկրանին տեղի ունեցողին հանդիսատեսի իսկական ներգրավվածությանը: Միակերպության, անհեթեթության եւ բացահայտ ձանձրալի նախագծերի փոսում «Ջենթլմենները» ճանաչելի ոճում օդի թարմ շունչ է:
4. «Մանդալորեց»
Ինչի ասես չդիմացավ «Աստղային պատերազմների» թշվառ տիեզերքն այն բանից հետո, երբ հայտնվեց Disney-ի ձեռքերում: Նոր եռապատումը ոչ միայն ոչնչացրեց նախորդ մասերի ամեն լավագույնը, այլ փոխարենը չտվեց նաեւ արժեքավոր ոչ մի բան, որից կկարողանային կառչել երկրպագուները կամ շարքային հանդիսատեսը:
Եվ ահա, երբ թվում էր հույսը մահացել է, փոքր էկրաններ դուրս եկավ «Մանդալորեց» սերիալը, որն այնքան լավն է, որ երկրպագուները սկսեցին միաձայն բղավել, թե չեն ընդունում նոր եռապատումը եւ սերիալը համարում են իրենց սիրելի սագայի միակ շարունակությունը: Իսկ այս տարի 2-րդ եթերաշրջանն այնպիսի նոտայի վրա ավարտվեց, որ դրա համար արժեր սերիալը ստեղծողներին պաչպչել...
5. «Փաստարկ»
Քրիսթոֆեր Նոլանի եւս մեկ գլուխկոտրուկ ֆիլմ: Մենք չենք դադարում զարմանալ այս ստեղծագործողի հանճարով, որը ֆիլմից ֆիլմ գտնում է ոչ միայն հանդիսատեսին զարմացնելու եղանակներ, այլ նաեւ նրան տալիս է մտորելու շատ թեմաներ եւ այս ամենը փայլուն ու նորարարական վիզուալ ոճով: Շատ բան ասելու անգամ ցանկություն չկա, քանի որ յուրաքանչյուր բառ կարող է դառնալ սփոյլեր, իսկ մենք, ինչպես հիշում եք, տոտալ կերպով չենք աջակցում ֆիլմերի սփոյլերներին:
Թերեւս կասեմ, որ միայն Նոլանն է կարող ցանկացած մոնտաժային ծրագրից վերցնել «ռեվերսի» սովորական էֆեկտը եւ այն դարձնել ոչ միայն ֆիլմի խաղաքարը, այլ նաեւ դրա շուրջը կառուցել գրեթե ամբողջական սյուժե:
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին