Աշխարհահռչակ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթը հայ լրագրողներին պատմել է մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, Հայաստանի հանդեպ իր վերաբերմունքի, ինչպես նաեւ Նյու Յորքում կազմակերպվող Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված համերգների մասին:
Երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում դաշնակահարը մասնակցել է Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի համերգաշրջանի բացմանը եւ նվագախմբի հետ կատարել է Սերգեյ Սլոնիմսկու դաշնամուրի եւ նվագախմբի համար «Հրեական Ռապսոդիան»:
Նա լրագրողներին հայտնել է, որ հինգ անգամ ելույթ է ունեցել Նյու Յորքում կազմակերպվող Հայոց Ցեղասպանության եւ Հոլոքոստի հիշատակին նվիրված համերգներին:
«Նյու Յորքում կազմակերպվում են «Concerts of Universe. Genocide and Holocaust» անվանումով համերգներ: Ես հինգ անգամ մասնակցել եմ դրանց: Այդ տեղի է ունենում աշնանը: Համերգն անցնում է Սուրբ Ջոնի հսկայական եկեղեցում եւ հազարավոր այցելուներ է ունենում: Այդ շատ հայտնի իրադարձություն է, որին միշտ ներկա է լինում քաղաքապետը: Այդ ավանդույթն արդեն 10-15 տարվա պատմություն ունի: Համերգի կազմակերպիչն ինքը՝ Ջերրի Ջեյքոբսը, Հոլոքոստից մազապուրծ եղած մարդկանցից է»,- պատմել է դաշնակահարուհին:
Ջուլիա Զիլբերքվիթը նշել է, որ Նյու Յորքում շատ մեծ հայկական Սփյուռք կա, իսկ Նյու Ջերսիում գտնվում է ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկը, որտեղ հաճախ հավաքվում են «շատ հարգարժան եւ պատվավոր մարդիկ»: Երաժշտի խոսքով, նախկինում ինքը բազմիցս կատարել է հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: «Այո, իհարկե, կատարել եմ: Շատ եմ կատարել Խաչատրյանի գործերը: Ո՞վ է մեծացել առանց Խաչատրյանի: Նա դասական է… Ինձ թվում է՝ Խաչատրյանը մեր երգացանկի նույնպիսի մասնիկն է, ինչպես Բախը, Մոցարտը, Շոստակովիչը: Ես չգիտեմ տարրական կամ միջնակարգ երաժշտական կրթություն ստացած որեւէ մեկի, ով չի նվագել Խաչատրյանի ստեղծագործությունները»,- ընդգծել է Ջուլիան:
Նա նաեւ ներկայացրել է Երեւանից ստացած տպավորությունները՝ նշելով, որ առաջին անգամ է Հայաստանի մայրաքաղաքում եւ չափազանց տպավորված է նրա գեղեցկությամբ:
«Ես առաջին անգամ եմ եկել Երեւան: Շատ էի ցանկանում այստեղ հայտնվել: Հանգամանքների բերումով չէր ստացվում… Հիանալի քաղաք է, հիանալի մարդիկ, հիանալի եղանակ, եւ ինչը շատ կարեւոր է՝ հիանալի եղանակ: Եկել եմ Մոսկվայից, որտեղ անձրեւ էր հորդում»,- նշել է երաժիշտը:
Ջուլիա Զիլբերքվիթը մեծ համբավ է վայելում որպես մենակատար եւ նվագախմբի երաժիշտ: Նա հանդես է եկել հռչակավոր այնպիսի երաժշտական կոլեկտիվների հետ, ինչպիսիք են Բրուքլինի ֆիլհարմոնիկ, Վիեննայի կամերային, Գերմանիայի սիմֆոնիկ, Կահիրեի սիմֆոնիկ, «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային եւ շատ ու շատ այլ նվագախմբերը: Զիլբերքվիթը ելույթ է ունեցել նյույորքյան «Քարնեգի Հոլլ»-ում եւ Լինքոլնի կենտրոնի «Էլլիս Հոլլ»-ում:
Դաշնակահարի առաջին ձայնագրությունը՝ The Mystery of Bagatelles-ը, թողարկել է Naxos ընկերությունը, 2007 թվականին:
2008-ին Լեոն Բոթշթայնի եւ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ Զիլբերքվիթը ներկայացրել է Սլոնիմսկու դաշնամուրի եւ նվագախմբի համար «Հրեական Ռապսոդիան», որ գրվել է Իսրայելի 60-ամյակի առիթով: Այս ստեղծագործությունը նվիրված է հենց իրեն՝ դաշնակահարուհուն:
Լիլիթ Պետրոսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը