Կայծակը պատռում էր Բեռլինի գիշերային երկինքը: Հորդառատ անձրեւ էր գալիս: Որոտի արձագանքի խլացնող աղմուկը տարածվել էր ամբողջ քաղաքում: Թվում էր՝ համաշխարհային ջրհեղեղի պատմությունը կրկնվում է:
Անրին նստել էր բեռլինյան օդանավակայանի սրճարանում: Ժամացույցն ուղիղ գիշերվա ժամը մեկն էր ցույց տալիս: Մինչեւ նրա չվերթը դեռեւս 4 երկար ու ձիգ ժամ կար: Նա չգիտեր, կգա՞ արդյոք աղջիկը, կների՞ արդյոք իրեն: Օֆելյա: Այդպես էին կոչում նրան, ում ձեռքերում էր նրա հետագա ճակատագիրը:
Երբ նրանք առաջին անգամ բակում ծանոթացան, աղջիկը 14 տարեկան էր. նա սիրունիկ աղջնակ էր՝ կամակոր կարմիր մազերով, որոնք անընդհատ ծիծաղելի կերպով տարածվում էին այս ու այն կողմ: Նա ավելի մեծ էր՝ 25 տարեկան: Օֆելյան նրա աչքերի առջեւ էր մեծանում, նա ճանաչում էր աղջկա ընտանիքին, որը բնակվում էր իրենց շենքի նկուղային հարկում, աղքատ էր ապրում Օֆելյայի հոր՝ հարբեցող Վասիլի պատճառով, ով խմում էր կնոջ աշխատավարձը, հաճախ ծեծում էր կնոջն ու դստերը: Օֆելյան հաճախ փախչում էր տանից եւ վերադառնում միայն մթին, երբ հարբեցող հայրը խռմփացնում էր:
Անրին տեսել էր նրա վերջին զանգը, փոքրիկ ծաղկեփունջը: Իսկ այն, թե ինչպես էր նա ամոթխած փորձում դուր գալ իրեն, տեսնում էր ամբողջ բակը: Բակում բոլորը խոսում էին միայն այն մասին, թե ինչպես այդ խորամանկ կարմրահերը աչք չի հեռացնում գեղեցիկ Անրիից՝ ապագա բժշկից եւ հեռանկարային փեսացուից: Տեղի կանայք ցնցված էին նրա հանդգնությունից. ինչպե՞ս է համարձակվում անգամ նա՝ այդ աղքատը, աչքերը բարձրացնել դեպի Անրին: Իսկ Օֆելյան միայն ձեռքով խոպոպներն էր թափահարում եւ, հնչեղ ծիծաղելով, վազում էր հին տան խորքը:
Սկզբում այդ ամենն Անրիին հուզում եւ զվարճացնում էր: Իսկ հետո նա սկսեց ավելի ուշադիր հետեւել աղջկան, սկսեց կարոտել նրա կենսախինդ ծիծաղն ու հայացքը, երբ նա երկար ժամանակ բացակայում էր բակից: Օֆելյան դուր էր գալիս նրան՝ ինչպես փոքրիկ վայրի կենդանի, սիրունիկ եւ հուզիչ: Անցավ 5 տարի, այդ օրն Օֆելյան 19 տարեկան դարձավ: Հարբեցող Վասիլը հերթական անգամ իր շշի ընկերներին քարշ տվեց տուն, եւ նրանք ամբողջ կոկորդով բղավում էին՝ «Ով սիրուն, սիրուն…»:
Խղճահարության սուր զգացողությունը ծակեց Անրիի սիրտը, եւ նա որոշեց ծննդյան օրն ինչ-որ կերպ ուրախացնել խեղճ Օֆելյային եւ հրավիրեց զբոսնելու: Օֆելյայի չռված աչքերը լի էին այնպիսի երախտագիտությամբ, որ Անրին իրեն նույնիսկ երկրում Աստծո փոխանորդը զգաց:
Նախ նա իր ավտոմեքենայով աղջկան տարավ թանկ խանութ, նրա համար զգեստ ու կոշիկներ գնեց, հետո տարավ գեղեցկության սրահ, որտեղ գեղեցիկ սանրվածք արեցին, հետո նրան գեղեցիկ կրծքազարդ նվիրեց, որի վրա Վենետիկն էր փորագրված… Իսկ հետո՝ ռեստորան, գիշեր, անկողին… Եթե անկեղծ, Անրին նրա մասին չէր մտածում, ինչպես կնոջ… Պարզապես նրա հանդեպ խղճահարություն էր զգում: Կնոջ հանդեպ խղճահարությունը կանայք երբեմն որպես սեր են ընկալում:
Հետո աղջիկը զանգահարում էր նրան, հանդիպում խնդրում, բայց նա շատ զբաղված էր: Որպես սիրուհի նա ձեռք չէր տալիս. չափազանց անփորձ էր: Անրին պարզապես անջատում էր հեռախոսը, երբ լսում էր նրա ձայնը, կամ ընդհանրապես չէր պատասխանում:
Շարունակությունը՝ հաջորդիվ…
Հեղինակ՝ Նիկոլ Հովնկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին