«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Առանց Հայաստանի չկա հայ... չկա հայություն ու հայոց պատմություն: Չկա մեր հետքը»․ Նազենի Հովհաննիսյան

21:02, 5 հունվարի

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել, որում ասվում է․

«Սուրբ Ծննդին մեր տան ամենասիրված ու ավանդական ուտեստը Ձուկն էր՝ Քրիստոսի խորհրդանիշ, և բրնձով ու չրերով փլավը, որն իմ ամենասիրելին էր: Մեր ընտանիքի ամբողջ համատեղ գոյության ընթացքում միակ անգամը, երբ մայրս ստիպված մինչև վերջ չկերավ փլավը, որովհետև մնալու էր, իր մահվանը հաջորդող Սուրբ Ծնունդն էր: Էդ տարի տոլման սարքեց Հայրս, մնացածը քույրերս, ես՝ չրերով փլավը՝ մեղրով ու յուղով: Էդ տարի մի հատիկ անգամ չմնաց... ամբողջը կերանք... միասնական էինք: Կարոտի, հավատքի ու հույսի միասնականությամբ՝ չնայած ծանրագույն կորստին:

Մայրս՝ հին Բայազետից, իր Լանջաղբյուրի ուժով գտնում էր Սևանի լավագույն սիգն ու խնամքով մաքրում, թեփուկներից զատում ու խաշում էր Ձուկը՝ համեմելով երկու ճուտ չորացրած թարխունով: Էդ համն էլ երբեք չզգացի.իր հետ տարավ:

Բայց բրնձով ու մեղրահամ փլավը մի մարդու պես կերանք: ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԵՍ: Որովհետև Ընտանիքը մի Մարդ է: Հայաստանցին էլ մի մարդու պես պիտի զարկի սիրտն ու զարկերակը: Ես երբեք ու ոչինչ չեմ ունեցել. միայն Ընտանիք, Հայրենիք ու Հավատք: Հիմա ուզում են խլել ամբողջը: Ես ո՞նց ապրեմ:

Հայոց մեջ միշտ կարևոր է եղել մաքրությունը, հոգու մաքրությունը, մտքի, և անգամ տան մաքրությունը: Ճրագալույցի Սբ. Պատարագի կրակն էդ մաքրությունն է հենց խորհրդանշում: Քրիստոս ծնվեց և հայտնեցավ, որ մեզ մաքրվելու շնորհով՝ փրկի:

Մաքրել: Մաքրել Ծվատված Հայրենիքը աղտից ու բուժել մատնության, դավաճանության և անհավատության ախտից, «մաքրել» անմաքուր մարդկանցից ու մաքրվել վերջապես չկողմնորոշված, տխեղծ ու մորթապաշտ տզրուկներից, որոնք միայն տանում են, քանդում ու քակում... ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴՈՎ ՄԵ՛ՆՔ պետք է քակտենք վերջապես մեր Երկրում գործող արատավոր շղթան, մեր միջի չարն ու պարտվողական հուսահատությունը... մեր վատերին զատենք և բանադրենք: Հավատքով Ամուրներին ու ստեղծողներին միավորենք ու Կառուցենք: Պաշտպանենք: Վերապրենք: ԱՊՐԵՆՔ:

Քրիստոսի ծնունդով նոր ուժ և հավատք տրվեց մարդկությանը: Նրա գալուստով մենք էլ պիտի նորոգվենք: Մենք՝ հայերս, անկախ մեր գտնվելու կամ ապրելու վայրից: Առանց Հայաստանի չկա հայ... չկա հայություն ու հայոց պատմություն: Չկա մեր հետքը:

Նորոգ լինել նշանակում է ԳՈՐԾԵԼ և ԴԱՌՆԱԼ ՄԻԱԱՆԱԿԱՆ՝ մաքրելու մեր Երկիրն ամայացնող մոլախոտից ու փշերից»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել