«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Մեր նպատակը հանդիսատեսից արցունքներ կորզելը չէ, սա ֆիլմ է՝ ի հիշատակ մեր զինվորների». «Հարսանիք թիկունքում» ներկայացման համանուն ֆիլմը՝ շուտով էկրաններին

15:05, 18 հունվարի

Հունվարի 28-ին մեծ էկրաններ կբարձրանա «Հարսանիք թիկունքում» համանուն ժապավենը, որի էկրանավորման ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է: Ֆիլմը նվիրված է հայ զինվորին, եւ արդեն երկար ժամանակ է, ինչ պատրաստ է, սակայն ռեժիսորի խոսքով՝ պրեմիերան հետաձգվել էր համավարակի պատճառով: Այն պետք է կայանար նախորդ տարի՝ ապրիլի 2-ին եւ նվիրված լիներ Քառօրյա պատերազմի հերոսներին, սակայն Արշալույս Հարությունյանի կարծիքով՝ հիմա ավելի քան արդիկան է.

«Ցավոք սրտի, այսօր ֆիլմի ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի՝ պայմանավորված վերջին պատերազմով, վերքերը դեռ թարմ են, թեեւ թեման էլ չի կարող հնանալ: Կապ չունի՝ ֆիլմն ապրիլյան դեպքերի, թե սեպտեմբերին սկսված պատերազմի մասին է, սա մեր կյանքի պատմությունն է:  Ցավալի իրադարձությունները հանգեցրին նրան, որ այսօր ունենք այն, ինչ ունենք: Թեպետ «Հարսանիք թիկունքում»-ում գործողությունները տեղի են ունենում Քառօրյա պատերազմի ժամանակ, սակայն ամենակարեւոր խնդիրները մնում են արդիական, դրա համար էլ այս գործը հիմա էլ է արդիական, սա եւս մեկ առիթ է նորից վերանայելու մեր կյանքը, վերագնահատելու ամեն բան, անելու հետեւություններ: Չնայած պետք է ասեմ, որ մեր նպատակը հանդիսատեսից արցունքներ կորզելը չէ, սա ֆիլմ է՝ ի հիշատակ մեր զինվորների, նվիրվում է հայ զինվորին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Արշալույս Հարությունյանը:

Ռեժիսորը վստահեցրեց՝ հանդիսատեսը, որը դիտել է «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, կհավանի նաեւ դրա էկրանավորումը:

«Մեկը մյուսին չեն կարող խանգարել, հակառակը՝ կօգնեն, միմյանց լրացնելու են. կարեւորը՝ մարդիկ սիրեն տվյալ գործը: Ի վերջո, մենք նաեւ էկրանավորման շնորհիվ կմեծացնենք ֆիլմի աշխարհագրությունը: Միշտ չէ, որ հնարավոր է ներկայացումը խաղալ տարբեր երկրներում, իսկ ֆիլմի շնորհիվ այս գործին կծանոթանան շատ երկրներում»,-նշեց նա:

«Հարսանիք թիկունքում» ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում, ինչը նորություն է Հայաստանում.

«Բոլորիս համար էլ էքսպերիմենտ էր, նման ձեւաչափով ֆիլմ Հայաստանում դեռ չի եղել: Որոշեցինք ներկայացումը նկարահանել հենց բեմում, բայց ֆիլմի բոլոր օրենքներով:  Սա հեռուստաթատրոն չէ, լիարժեք ֆիլմ է, քանի որ նկարահանումներն արվել են կինոյին հատուկ լեզվով՝միաժամանակ պահպանելով ներկայացման հուզականությունը եւ էներգետիկան: Մեր խնդիրը ոչ թե փոփոխութուններ անելն էր, այլ ճիշտ ադապտացիան էր, որ չկորցնեինք այն, ինչ ուներ ներկայացումը, մեզ համար առաջնային էր ներկայացման համ ու հոտը պահելը: Մենք, իհարկե, հնարավորություն ունեինք Գյումրիում որևէ հարմար տուն, բակ գտնելու եւ այնտեղ նկարահանելու, սակայն որոշեցինք անել մի բան, որը նախկինում Հայաստանում երբեւէ չէր արվել»:

Արշալույս Հարությունյանը նաեւ նշեց, որ ո՛չ սցենարը, ո՛չ դերասանական կազմը չեն փոփոխվել.

«Ես նման փորձ ունեի նախկինում, երբ ներկայացման էկրանավորման ժամանակ դերասանները փոխվել էին, սակայն այս անգամ դերասանների փոփոխությունը չի էլ քննարկվել, ֆանտաստիկ անսամբլ է հավաքված, նրանք խենթերի պես սիրում են իրենց աշխատանքը, նվիրված են իրենց թատրոնին: Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանում նվիրյալների խնդիր կա: Ցանկացած ռեժիսորի համար երազելի մթնոլորտ էր»:

Արշալույս Հարությունյանը խոստովանեց, որ եթե չլիներ հարազատ՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի եւ ընկերների՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացումը բեմադրող Լյուդվիգ Հարությունյանի, նախագծի հեղինակ Տիգրան Վիրաբյանի և պրոդյուսեր Արման Միտոյանի գործոնը, առաջարկը չէր ընդունի:

«Այս ամենին ես չվերաբերվեցի որպես գործնական առաջարկի, սա ինձ համար աշխատանք էր, որը պետք է անեինք ընտանիքի անդամներով: Միակ մտածմունքն այն էր, թե ինչպես անենք, որ ավելի լավ ստացվի, այսինքն՝ նպատակը բոլորի ունակությունները ծառայեցնելն էր ի շահ ներկայացման էկրանավորման»:

Ֆիլմը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է:  Գործողությունները տեղի են ունենում  ոչ թե մարտի դաշտում, այլ թիկունքում: Սյուժեի հիմքում գյումրեցի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են գերդաստանի միակ արու զավակին ամուսնացնել: Ներկայացվում են ապրիլի 2-ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս ընտանիքի՝ արտագաղթած եւ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարազատները: Սակայն, ցավոք, պատերազմի հետեւանքով հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված թողնում է հարսնացուին ու մեկնում ռազմադաշտ:

Առանց կրակոցի, առանց վառոդի հոտի, առանց խրամատի ու մահվան տեսարանի. ընդամենը մեկ ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է ապրիլյան քառօրյայի ողջ ողբերգությունը՝ միաժամանակ շեշտելով, որ չնայած ծանր փորձությանը՝ կյանքը շարունակվում է:

Ֆիլմի սցենարի հեղինակը Անահիտ Աղասարյանն է, պրոդյուսերը՝ Արման Միտոյսնը, օպերատոր՝ Սուրեն Թադեւոսյան, մոնտաժի ռեիսոր՝ Սուրեն Սարգսյան, բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի, նկարչական ձեւավորում՝ Գարեգին Եվանգուլյանի, կոմպոզիտոր՝  Հայկո, զգեստների ձեւավորումը՝ Լուսինե Խաչատրյանի:

Դերերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյանը, Տարոն Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը, Ջեմմա Ադամյանը եւ այլք:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել