Ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը հաստատել է, որ ինքն ու իր կինը՝ դերասանուհի Ջեսիկա Բիլը, երկրորդ երեխայի ծնողներն են դարձել անցյալ տարվա հուլիսին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Ellen թոք-շոուն։
Հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի հետ հարցազրույցի ժամանակ 39-ամյա երաժիշտը պատմել է, որ ամուսինները երկրորդ որդուն Ֆինեաս են անվանել։ Կատարողը պատմել է ընտանիքի կյանքի մասի ՝ խոստովանելով, որ ժառանգի ծնվելուց հետո «բոլորը մոռացել են քնի մասին»։ «Նա քնքուշ է եւ այնքան խելոք։ Մենք հիացած ենք եւ որքան հնարավոր է երջանիկ ու շնորհակալ», - հավելել է Թիմբերլեյքը։ Ենթադրվում է, որ Ֆինեաս անունը գալիս է հրեական Պինխաս անվանումից, որը նշանակում է «պատգամախոս»։
Կորոնավիրուսային վարակի համաճարակի պատճառով ընտանիքը մոտ մեկ տարի բնակվում է Մոնտանա նահանգի Բիգ Սքայ քաղաքում։ Ավելի վաղ հաղորդվել էր ընտանիքում համալրման մասին, բայց այդ ժամանակ ամուսինները հրաժարվեցին մեկնաբանություններից:
Զույգն ամուսնացել է 2012 թվականի հոկտեմբերին ՝ հինգ տարվա հարաբերություններից հետո։ 2015-ի ապրիլին ծնվել է զույգի առաջնեկը։
Լուսանկարը՝ Getty images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը