Տղան գրկում է քո իրանը
Տղան աղջկան գրկում է մեջքի ստորին հատվածից եւ շատ ամուր սեղմում իրեն։
Դա նշանակում է, որ տղան քեզնից ոչ միայն պարզապես գրկախառնություններ եւ համբույրներ է ուզում, այլ նաեւ սեքս։ Այդ պատճառով նման գրկախառնությունները, որոնց ժամանակ երկուսի ազդրերն էլ սեղմված են իրար, ասես թե համագործակցում են միմյանց հետ, անխոս վկայում են քեզ հետ գիշեր անցկացնելու նրա ցանկության մասին։ Ի դեպ, որքան ներքեւ է նա իջեցնում իր ձեռքերը, այնքան շատ է նա քեզ ուզում։
Հատուկ ուշադրություն է պետք հատկացնել այն պահին, թե քեզ գրկելիս տղան իր գլխով դիպչում է քո գլխին, թե ոչ։ Եթե այո, ապա հիշիր, որ սեռական մերձեցումից բացի, նրան նաեւ հոգեւոր մտերմություն է քեզ հետ։
Նա գաղտագողի մոտենում է հետեւից
Տղան մոտենում է հետեւից եւ աղջկան կրքոտ գրկում։ Անգամ եթե քո երկրպագուն դեռեւս չի խոսել իր զգացմունքներից, գրկախառնության նման ձեւը խոսում է նրա փոխարեն։ Մի խոսքով՝ նա սիրահարված է քեզ։ Սովորաբար նման գրկախառնությունների ժամանակ տղայի ուսերը տաք ծածկոցի նման ծածկում են քոնը, ոտքերը միահյուսվում են, նա սեղմում է քեզ իրեն եւ ինքն էլ քեզ սեղմվում՝ կարծես միաձուլվելով քեզ։ Նման գրկախառնության նշանակությունը մեկն է. տղան, գրկելով քեզ մեջքից, ցույց է տալիս քեզ պաշտպանելու եւ փայփայելու ցանկությունը։
Ի դեպ, նման գրկախառնությունը եւս մի նշանակություն ունի, եթե քո ընկերը քեզ միշտ է մեջքից գրկում։ Դա նշանակում է, որ նա ուզում է, որ ձեր հարաբերությունները ավելի մտերիմ դառնան։
Մերսում գրկախառնությունների ժամանակ
Տղան աղջկան գրկելիս նրբորեն շոյում է նրա մեջքը ձեռքով։
Գրկախառնությունների նման տարբերակը խոսում է այն մասին, որ քո ընկերը քո հանդեպ ամենանուրբ եւ ռոմանտիկ զգացմունքներն է տածում։ Չէ՞ որ հենց մեջքն է մարդկային մարմնի ամենախոցելի տեղը, քանի որ այն տեսադաշտից դուրս է մնում։ Այդ պատճառով մարմնի այս մասին հպումները հոգեթրթիռ են եւ հաճելի։ Ի դեպ, չարժի զարմանալ, եթե որոշ ժամանակ անց նրա շոյանքներն ավելի բաց հպումների վերածվեն։
Գրկախառնությունների նման ձեւը կարող է խոսել այն մասին, որ քո երկրպագուն տրամադրություն չունի եւ մտահոգ է, այդ պատճառով ուզում է թուլանալ։ Եվ դա անգամ եթե նա չի ուզում քեզ խոստովանել իր ապրումների եւ տհաճությունների մասին։
Եթե տղան քեզ ամուր սեղմում է իրեն
Հապճեպ եզրահանգումներ անել պետք չէ։ Հնարավոր է, որ նման թփթփոցներն ընդամենը ընդհանուր կանոններից բացառություն են, այլ ոչ թե ժամանակից շուտ մտահոգվելու առիթ։ Զգացմունքների նման ցուցադրության համար նաեւ այլ պատճառներ կան։ Օրինակ՝ դու պիտի ճառ ասես ընկերուհու հարսանիքին, եւ նա փորձում է խրախուսել քեզ։ Կամ էլ եթե ընտրյալդ սովոր չէ զգացմունքները ցուցադրել, որպեսզի շրջապատում ոչինչ չիմանան ձեր հարաբերությունների մասին։ Այդ պատճառով նա ջանում է ուժերի ներածին չափով դրանք ներկայացնել որպես ընկերական։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար