Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հայկական YouTube-ի «կիթառով աղջիկը». ինչպե՞ս ծրագրավորող Ալլա Իգիթյանը կյանքի կոչեց իր երազանքն ու համատեղեց միմյանցից տարբեր մասնագիտությունները

15:05, 22 հունվարի

26-ամյա Ալլա Իգիթյանը, թեեւ մասնագիտությամբ ծրագրավորող է եւ արդեն մեկ տարի է, ինչ ապրում ու աշխատում է Գերմանիայում, ոչ պակաս ակտիվությամբ շարունակում է զբաղվել նաեւ երաժշտությամբ, որն իր կյանքում ավելի մեծ տեղ է զբաղեցնում, քան, պարզապես, հոբբին: Տարիներ առաջ Ալլան ինքնուրույն սովորեց կիթառ նվագել, այնուհետեւ սկսեց երգեր գրել, բայց դրանով էլ չբավարարվեց` հաճախեց Երգի պետական թատրոն` երգեցողությունը կատարելագործելու համար: Այսօր նա YouTube-ի իր ալիքում, պարբերաբար, ներկայացնում է տեսահոլովակներ, որոնք թե որակով, թե բովանդակությամբ տարբերվում են այն ամենից, ինչ սովոր ենք տեսնել հայկական եթերով:

NEWS.am STYLE-ն ինքնատիպ ճաշակ ու երաշտական ոճ ունեցող ծրագրավորողի հետ զրուցել է իր ամենամեծ նախասիրության մասին:

«Հիշում եմ, երբ տարիներ առաջ սովորում էի Ֆիզմաթ դպրոցում ու հստակ որոշել էի, որ ծրագրավորող եմ դառնալու, դպրոցից տուն վերադառնալիս ամեն օր բարձր երաժշտություն էի միացնում, երգում էի ու պատկերացնում, թե իմ համերգն է (ծիծաղում է): Ու չնայած նրան, որ կարծում էի՝ դա բոլորովին ռեալիստիկ չէ, ինձ այդ պահերին այնքան երջանիկ էի զգում, որ անընդհատ մտածում էի՝ ինչ կարելի է անել, որ երաժշտությունն իմ կյանքում ավելի շատ լինի։ Առաջին քայլը վոկալի դասերի գնալն էր, որի շնորհիվ աստիճանաբար վստահություն ձեռք բերեցի ու սկսեցի ավելի լրջորեն մտածել դրա մասին։ Այդ պահից սկսած շարունակում եմ տարբեր քայլեր անել. կարծում եմ՝ եթե այնքան հաջողակ ես, որ կյանքում ունես մի բան, որ քեզ այսքան դրական լիցքեր է պարգեւում, պետք է ոչինչ չխնայես դրա մեջ ներդնելու համար»,-ասում է Ալլան, որին առավել հոգեհարազատ է ամերիկյան քանթրի ոճը:

«Քանթրին ինձ համար բացահայտել եմ դպրոցական տարիներին, երբ ամերիկյան ինտերնետ-ռադիո էի լսում, ու այդ երգերն ինձ, չգիտես ինչու, հոգեհարազատ էին։ Հիմա քանթրին, ֆոլկը, ամերիկանան իմ սիրած ժանրերից են։ Այս ոճի երգերը սովորաբար պատմություն են պատմում, ինչն ինձ համար կարեւոր է։ Կարծում եմ՝ ինչքան երգի պատմությունն ավելի անկեղծ ու անձնական է, այնքան ավելի շատ այն կարող է ինչ-որ մեկին հուզել կամ ոգեշնչել, իսկ պարզապես գեղեցիկ հանգավորված խոսքերը, սովորաբար, շատ էմոցիաներ չեն առաջացնում»։

Ալլան, սովորաբար, հենց ինքն է հեղինակում իր երգերը, բայց ասում է` երբեմն երգում է նաեւ այլ հեղինակների գործեր. կարեւորը` դրանք արտացոլեն իր ներաշխարհը.

«Սկզբունքային է, որ երգն արտացոլի քո հայացքներն ու զգացմունքները, ու երեւի թե շատ քիչ մարդ կա, որ կարող է դա քեզնից լավ անել։ Կան բազմաթիվ հրաշալի երգեր, որոնք ես չեմ գրել, բայց կարող եմ անվերջ երգել հենց այդ պատճառով։ Բայց ինքս, միեւնույնն է, շարունակում եմ գրել, որովհետեւ ինչպես երգելը, ստեղծագործելու պրոցեսը նույնպես ինձ բազմաթիվ դրական լիցքեր ու էմոցիաներ է տալիս»,-ասում է ու հավելում,-«Երբ հետ եմ նայում գրածս երգերին, թվում է, թե բոլորն էլ իմ պատմություններն են։ Միգուցե, նույնիսկ, երբ ոգեշնչվում ես մեկ ուրիշի պատմությունից, պատճառն այն է, որ քեզ տեսնում ես պատմության հերոսներից մեկի մեջ, դրա համար էլ այն քեզ հոգեհարազատ է թվում»։

Լինելով ինքնուս ու երաժշտական քայլերը սկսելով զրոյից` ծրագրավորող-երգչուհին այսօր շատ լավ է տեսնում իր թերությունները` հատկապես սկզբնական քայլերի: Ալլան խոստովանում է` եղել են քավըրներ, որոնք հենց այդ պատճառով էլ ժամանակի ընթացքում հեռացրել է YouTube-ից:

«Ընդհանրապես չեմ սիրում ոչինչ ջնջել, որովհետև դրանք քո պատմությունն են ու քո հիշողությունները, բայց պետք է խոստովանեմ, որ մոտ տասը տարի առաջ արված քավըրներս YouTube-ից ջնջել եմ (ծիծաղում է): Այն ժամանակ դեռ նոր էի սկսել մտածել երգով զբաղվելու մասին, նույնիսկ վոկալի դեռ չէի գնացել, բայց տնային պայմաններում ինչ-որ փորձեր էի անում։ Հիշում եմ, որ ահագին ժամանակ էի ծախսում դրա վրա, փորձում էի կիթառն ու վոկալը առանձին ձայնագրել, հետո հենց տանը ինչ-որ հոլովակ նկարահանել։ Բայց ոչ նորմալ միկրոֆոն ունեի, ոչ տեսախցիկ, ոչ էլ համապատասխան ծրագրեր։ Այդ պատճառով էլ դրանք հենց այն աշխատանքներից են, որոնք մի քանի տարի անց ցանկանում ես, պարզապես, ջնջել (ծիծաղում է):

Իր երազանքների ետեւից համառորեն գնացող աղջիկն այսօր որպես ծրագրավորող աշխատում է Գերմանիայի խոշոր ընկերություններից մեկում, եւ Բեռլինում եւս ավելի լայն հնարավորություններ է փնտրում երգով զբաղվելու համար:

«Գերմանիա տեղափոխվեցի, որովհետեւ ծրագրավորողի աշխատանքի առաջարկ ստացա, բայց եթե անկեղծ լինեմ, տեղափոխվելուս գլխավոր մոտիվացիաներից մեկը հենց երաժշտությունն էր։ Ուզում էի հայտվել մի միջավայրում, որտեղ կա ավելի լուրջ մրցակցություն ու ավելի շատ հնարավորություններ։ Նման միջավայրում ձեռքբերումներ ունենալն, իհարկե, ավելի դժվար է, բայց նաև թույլ է տալիս ավելի շատ բան սովորել»։

Օրերս Ալլան YouTube-ում ներկայացրել է նոր տեսահոլովակ` իր հեղինակած «Someone Like You» երգի հիման վրա: Նկարահանումներն իրականացվել են Գերմանիայում.

«Նկարահանումները տեղի են ունեցել Բեռլինի հարավում գտնվող փոքր գերմանական գյուղերում, փորձել ենք երգի ոճին համապատասխան «քանթրի» վիճակ ստանալ։ Երբ պատրաստվում էի տեսահոլովակ նկարել, դեռ այնտեղ ոչ ոքի չէի ճանաչում՝ մի քանի ամիս առաջ էի տեղափոխվել։ Խորհուրդ հարցրի «Բեռլինի երաժիշտներ» ֆեյսբուքյան խմբում, մի քանի հոգու աշխատանքներին ծանոթացա։ Ալեքսանդր Բրեխովի հետ զրույցից հասկացա, որ կարող ենք միասին աշխատել ու ստանալ հենց այն, ինչ ուզում եմ։ Ալեքսն էլ, քանի որ Գերմանիայից է, գիտեր բոլոր գաղտնի գեղեցիկ վայրերի մասին, դրա համար պարզապես որոշեցինք, թե տեսահոլովակով ինչ պատմություն ենք ուզում ներկայացնել, պլանավորեցինք ամեն ինչ, ու այն նկարահանեցինք մեկ օրում»։

Խոսելով հայկական ու արտասահմանյան թիմերի աշխատնքի տարբերությունների մասին` Ալլան կարծում է` այն դրսի մեծ ընտրության ու մրցակցության մեջ է.

«Հնարավոր է՝ դա էլ ստիպում է մասնագետներին ավելի պատասխանատու ու պրոֆեսիոնալ մոտենալ գործին։ Իհարկե, Հայաստանում էլ կան լավ մասնագետներ, բայց հաճախ նրանց գտնելու համար պետք է ավելի երկար փնտրել, իսկ աշխատելու համար՝ ավելի շատ ռեսուրսներ ծախսել»,-ասում է նա:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել