Օպերային երգիչ Ադամ Բարրոն ժամանել է Հայաստան վիրավոր զինվորների կողքին լինելու նպատակով։ Երեւանի գրականության եւ արվեստի թանգարանում մարդասիրական հորդոր-միջոցառում է տեղի ունեցել՝ պատերազմի մասնակից զինվորների համար։ Բարրոն կարծում է՝ հիմա տարատեսակ խոսակցությունների ժամանակը չէ, հիմա վիրավոր եւ հաշմանդամ դարձած հայ զինվորի կողքին գտնվելու ժամանակն է։
«Արտերկրում ապրող ոչ մի իսկական հայ չի կարող անտարբեր անցնել տեղի ունեցած պատերազմի եւ դրա հետեւանքների կողքով։ Հաշմանդամ դարձած զինվորների մասին պատմող տեսանյութերը դիտելով՝ որոշել եմ, որ անհատական մոտեցում պետք է ցուցաբերվի եւ ֆինանսական օգնություն այն զինվորներին, որոնց պայքարի արդյունքում մենք բոլորս ապրում ենք։ Նախաձեռնեցի համերգային երեկո, որին ներկա են լինելու պատերազմի մասնակից զինվորներ, մշակութային գործիչներ եւ հոգեբան Իրինա Ծատուրյանն, ով կծանոթանա զինվորների հետ։ Անհրաժեշտության դեպքում նա կօգնի նրանց հաղթահարել պատերազմում տեսածի հետեւանքները», - նշել է Ադամ Բարրոն՝ հավելելով, որ պատերազմի յուրաքանչյուր մասնակից արժանի է ուշադրության։
«Ոտքի՛, արտիստներ... Հիմա կրկին ժամն է հառնելու, պայքարելու, գոտեպնդվելու եւ ոգեշնչելու մեր հայորդիներին, ովքեր պատրաստ էին եւ պատրաստ են հանուն մեր հայրենիքի, հանուն մեզ իրենց կյանքը զոհելու։ Խոնարհվում ենք մեր ընկած հերոս արծիվների առաջ։ Այսօր ձեր եւ նահատակված մեր հերոսների շնորհիվ է, որ մենք կանգուն ենք հայրենի հողում»,- նշում է նա։ Նա ու Ռուբեն Հախվերդյանը երգել են վիրավորում ստացած զինվորների համար։
Ադամ Բարրոն նաեւ թանգարանի տոմսեր է գնել բոլոր հրավիրվածների համար. Կոմիտասի ձայնի ներքո թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը կուղեկցի ներկաներին սրահով, որից հետո Ադամ Բարրոն հանդես կգա 5 կատարումով։ Համերգի ավարտին Ադամ Բարրոն զինվորներին դրամական աջակցություն կցուցաբերի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ