Նշանավոր հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանն այսօր` հունվարի 27-ին տոնում է ծննդյան 82-ամյակը։
Մանսուրյանը հեղինակել է նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ գործեր, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Կոմպոզիտորի կինոերաժշտությունն ամենասիրվածներից է: Նրա ստեղծագործությունները հնչում են Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» հայտնի ու սիրված ֆիլմերում:
Մանսուրյանի գործերը կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի եւ այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում:
Մանսուրյանը շարունակում է ստեղծագործել նաեւ այսօր: Նա ոչ միայն գրում է նոր ստեղծագործություններ, այլեւ նվագում ամենակարեւոր եւ պատասխանատու երաժշտական իրադարձություններին՝ հաճախ բացելով կարեւորագույն համերգաշարերը:
Չնայած աննկարագրելի ու անթիվ հաջողություններին ու ձեռքբերումներին՝ մաեստրոն նշում է՝ «Երաժշտության ճանապարհ մտնելու սկզբից մինչ այսօր տեւական մի մեծ կռիվ կա կայացման։ Այդ պահը, որ պետք է, վերջապես, տոնեմ իմ հաղթանակը, դեռեւս չկա»:
Նախորդ տարի՝ հոբելյանի առթիվ տեղի ունեցած մամուլի ասուլիսին, պատասխանելով լրագրողների հարցին, թե որը կլինի իր ծննդյան օրվա ամենասպասված շնորհավորանքը, Մանսուրյանը ժպիտով եւ թախիծով նշել է. «Կնոջիցս կուզեի լսել ամենասպասված շնորհավորանքը, բայց նա այլեւս չկա․․․»։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեծանուն կոմպոզիտորի՝ տարբեր ժամանակահատվածների մեջբերումներից մի քանիսը.
«Երբ ավարտում ես որեւէ գործ, դրանից բաժանվելու դատարկությունը դժվար ապրվող վիճակ է»:
«Պետք է կարողանալ պարտվել՝ հանուն հիմնականի, որ չկորցնես քո հիմնականն ու քո հավատքը։ Դա է ուժ տալիս մարդուն»:
«Ես մեկն եմ, ով գործում է ավանդույթի ներսում»:
«Երբ ասում են կուսակցություն, ես ասում եմ՝ կուսակցությամբ հայ եմ»:
«Դասական երաժշտությունն այսօր մեկ տոկոս է կազմում ընդհանուր երաժշտության մեջ։ Մնացածն ամբողջությամբ տրված է հաճույքին, զվարճանքին․ դա են գերադասում»:
«Միակ լեզուն, որով ես կարող եմ երաժշտություն գրել, հայերենն է: Անգամ երբ, ընտրությամբ, դիմել եմ այլ լեզուների, իմ երաժշտության լեզուն մնացել է հայերենը»:
«Եվ դժվարությունները, եւ ուրախություններն Աստծո նվերն են եղել ինձ: Երկուսի շնորհիվ ես այսօր այսպիսին եմ»:
«Իմ իրականությունից փախչող երբեք չեմ եղել: Ինչ կամ, այդ եմ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը