Համաձայնվեք, լինում է չէ՞, որ այն ֆիլմում , որը դիտում ենք կա ինչ-որ ֆանտաստիկ կամ մոգական իր, որը տեսնելիս մտածում ենք․ «Ինչպես կփոխվեր իմ կյանքը , եթե ունենայի այս իրը»։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է թոփ 20 իրերը ֆիլմերից, որոնք հաստատ պետք կգային մեզ կյանքում։ Իհարկե կա մի պայման․ իրը պետք է լինի փոքր չափերի, որպեսզի տեղավորվի գրպանում կամ պայուսակում։ Հետևաբար, օրինակ «Աստղային պատերազմներ» տիեզերքից «Մահվան աստղից», պետք է ցավոք հրաժարվենք:
20-րդ տեղ. Հովերբորդ

Յուրաքանչյուրը, ով նայել է «Հետ դեպի ապագա» եռերգությունը (հատկապես երիտասարդ տարիքում), չէր կարող անտարբեր անցնել հովերբորդի կողքով: Պատկերացրեք, դուք արկածասեր եք, սիրում եք վարել անվաչմուշկ, հեծանիվ կամ սկեյտբորդ։ Իսկ ինչ, եթե դուք ունեք սկեյտբորդ, որը կարող է թռչել, այսինքն՝ հովերբորդ։
Մեր Թոփը արժանիորեն բացում է յուրաքանչյուր երեխայի կամ դեռահասի երազանքը։

19-րդ տեղ․ Ջեյմս Բոնդի ժամացույցը

Ֆիլմերում՝ իր երկար պատմության ընթացքում, հայտնի գործակալ 007-ը օգտագործում էր շատ գաջետներ, որոնցից մենք էլ չէինք հրաժարվի։ Այսօր մենք որոշեցինք կանգ առնել անգլիացի գործակալի ժամացույցի վրա, այն է OmegaSeamasterProfessional 300M Ref. 2531.80.
Արտաքինից այն հասարակ ժամացույց է (ուղղակի շատ թանկ), միայն թե Բոնդի ձեռքերում նրանք կարող են հեռվից պայթեցնել ռումբը, անգամ հագեցած են ներկառուցված լազերով։

18-րդ տեղ Անակլուզմոս

Զենք սիրում են բոլոր տղաները, նույնիսկ, եթե նրանք արդեն մեծացել են։ Պերսի Ջեքսոնի մասին պատմող ֆիլմերում մեզ ցույց են տվել սուր, որից չէր հրաժարվի ոչ դպրոցականը, ոչ էլ կայացած գործարարը։
Անակլուզմոսը (այդպես է կոչվում սուրը), հասարակ գրչի տեսք ունի, նրանով նույնիսկ կարելի է գրել։ Լավ իր է գործարարի համար, ով ամեն օր ստորագրում է փաստաթղթեր։ Իսկ եթե այդ գործարարի վրա հարձակվե՞ն։ Հոգ չէ, պարզապես անհրաժեշտ է սեղմել կոճակը, և սովորական գրենական պիտույքը միանգամից կվերածվի երկնային բրոնզի կախարդական սրի:

17-րդ տեղ Գրավիբոդներ

Ի՞նչն է ամենակարևորը կոշիկի մեջ։ Առաջին հերթին այն պետք է քո հագով լինի, երկրորդ հերթին հարմար, գեղեցիկ և ցանկալի է թեթև։
Իսկ ահա եթե նա կարողանար թռչել, նրանից ավելի թանկ ոչինչ չէր լինի։ «Յուպիտերի վերածնունդ» ֆիլմում մեզ ցույց են տալիս այլմոլորակային որսորդ Քեյնի կոշիկները, որոնք ոչ միայն սլանում են օդում, այլ նույնիսկ կարող են թռչել մինչև բարձևրահարկ շենքի կտուրներ։ Միանշանակ պետքական իր պահարանում։

16-րդ տեղ Լուսարձակ սուր

Մենք արդեն խոսել ենք սրերի մասին, բայց «Աստղային պատերազմներ»-ի տիեզերքը մեզ առաջարկում է ոչ սովորական իր, իսկ ավելի կոնկրետ լուսարձակ սուր (կամ լազերային սուր)։
Լուսավոր Ջեդայների և խավար Սիթխերի զենքը փոքր բռնակ է, բայց բավական է սեղմել կոճակը, և դրանից լույսի ճառագայթ է աճում `այդպիսով ստեղծելով սուր: Նման զենքը գերազանցում է բոլոր նմանատիպ զենքերը, այն դրանք կարող է կտրել և հալեցնել գրեթե ցանկացած ֆիզիկական նյութ ՝ պաշտպանելով կրակող բլաստերից և միևնույն ժամանակ թեթև և շարժական է: Իսկ եթե պետք է, կարող է ծառայել որպես լույսի աղբյուր, իզուր չէ, որ այն անվանում են լուսավոր սուր։
Երկրպագուները ուղղակի խելագարվում են այդ զենքի համար.
Շարունակելի…
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով13:55, 29 օգոստոսի
Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում13:33, 29 օգոստոսի
Պատմական հաղթանակ «Միսս ԱՄՆ 2026»-ում․ երկու երեխաների մայրն առաջին անգամ հաղթել է 30 տարեկանից բարձր տարիքում12:22, 29 օգոստոսի
Պատմություն կրող ժամացույցը՝ 1,2 միլիոն դոլար․ Ջո ԴիՄաջոյի հայտնի «Պատեկ Ֆիլիպը» վաճառքի է հանվել12:18, 29 օգոստոսի
Ջորջ և Ամալ Քլունիներ․ ռոմանտիկ երեկո Կոմո լճի ափին՝ ամբողջովին սպիտակ էլեգանտ կերպարներով11:19, 29 օգոստոսի
Միլիարդատերը գաղտնի օգնում է Հարրիին և Մեգանին վերադառնալ Մեծ Բրիտանիա․ ի՞նչ կապ ունի դրա հետ նրա ընտանիքի ողբերգական մահը