Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում փետրվարի 17-ին եւ 18-ին սիրային «խառնաշփոթ» էր. տեղի ունեցավ ֆրանսիացի հեղինակ Ռաֆֆի Շարտի «Կապի´ր ինձ ջեռուցման համակարգին» պիեսի հայկական բեմադրությունը՝ էլ ավելի ինտրիգային՝ «Կապի´ր ինձ մահճակալին» վերնագրի ներքո:
Ներկայացման ռեժիսոր Կարո Բալյանի խոսքով՝ այն, ինչ գեղեցիկ է հնչում ֆրանսերնով, հայերենում փոքր-ինչ երկար էր հնչում, այդ պատճառով էլ, օգտագործելով թատրոնի՝ գեղարվեստական փոփոխությունների դիմելու հնարավորությունը, որոշել են ոչ միայն փոփոխել պիեսի վերնագիրը, այլեւ կատարել որոշակի կրճատումներ՝ գործողությունների ընթացքն ու կերպարների երկխոսություններն ավելի հետաքրքիր դարձնելով հայ հանդիսատեսի համար:
Ներկայացման հերոսները մեկը մյուսից տարբեր, բայց միեւնույն ժամանակ` վառ ու էմոցիոնալ անհատականություններ են: Նրանցից յուրաքանչյուրն իր ճակատագրական դերակատարումն է ունենում մյուսի կյանքում՝ իր գործողություններով արժանանալով հանդիսատեսի բուռն արձագանքին:
Հերոսներից մեկը փնտրում է սիրային ինտրիգներ՝ իր օրը հագեցնելով թեթեւաբարո կանանց հետ զվարճանքներով, մյուսը փորձում է ազատվել ալկոհոլային կախվածությունից եւ հայտնվում առաջինի ինտրիգների կիզակետում, ինչի արդյունքում տուժում է երրորդ հերոսը, եւ այսպես շարունակ...
«Այն, որ այս դաժան օրերին կարողանում ենք ծիծաղեցնել հանդիսատեսին, ես դրա համար ավելի ուրախ եմ, քան եթե դա անեինք սովորական օրերին. այս ծիծաղն ինձ համար ավելի արժեքավոր է»,-նշեց Կարո Բալյանը՝ հավելելով, որ երբեմն հանդիսատեսն անսպասելի էր արձագանքում.
«Լինում են բաներ, որոնց դեպքում չես սպասում, բայց մարդիկ ծիծաղում են, եւ լինում է նաեւ հակառակը: Դա էլ, իհարկե, կախված է դերասանի ներկայացնելուց: Ուրախ եմ, որ հաճախ էի լսում ծիծաղ»:
Ներկայացաման հերոսներին մարմնավորում են ճանաչված դերասաններ Մխիթար Ավետիսյանը, Լեւոն Հարությունյանը, Լիա Զախարյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Պետրոսյանը, Սաթենիկ Հազարյանը եւ Արա Սարգսյանը:
Ռեժիսորի խոսքով՝ լավ ծանոթ լինելով տվյալ դերասանների խաղին՝ իր ընտրությունը կանգ է առել է հենց նրանց վրա:
«Բոլորին էլ գիտեմ մշակութային ոլորտից: Բոլորի հետ էլ աշխատել եմ, բոլորին գիտեմ՝ որպես դերասաններ, բայց երկար տեւեց, մինչեւ վերջնական հասկացա, թե ում եմ տեսնում պիեսի կերպարներում»:
Խոսելով ներկայացման «հայաֆիկացման» մասին՝ Կարո Բալյանը նշեց.
«Հայկական տարբերակում կան մի շարք կրճատումներ, որովհետեւ Ռաֆֆի Շարտը պիեսը ֆրանսիական նորմայի մեջ է գրել: Ընդհանուր առմամբ՝ ցանկացել ենք հասնել նրան, որ հանդիսատեսի համար այն ծիծաղելի լինի, ինչը կարծում եմ՝ հիմա շատ է պակասում բոլորիս»:
«Կապի´ր ինձ մահճակալին» պիեսի հայկական բեմադրությունը հնարավոր է եղել հայ-ֆրանսիական «Modd-Events» կազմակերպության ջանքերով:
Ներկայացման ամենահետաքրքիր դրվագներին եւ դերասանների տպավորություններին առաջարկում ենք ծանոթանալ NEWS.am STYLE-ի պատրաստած ռեպորտաժում:
Սյունե Առաքելյան
Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների