Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

«Այս անգամ իմ նպատակն այն էր, որ այնպես երգեմ, որ Սերգեյ Լազարեւը գոհ մնա». Անահիտ Ադամյանը` ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծում հերթական հաջողության մասին

17:39, 9 մարտի

Երգչուհի Անահիտ Ադամյանն օրերս իր հերթական ելույթով անտարբեր չի թողել ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներին: Աշոտ Ղազարյանի 17-ամյա թոռնուհին «Россия1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» շոուի ժամանակ կատարել է ամերիկյան «TLS» խմբի «No Scrubs» երգը եւ  ժյուրիի 100 անդամներից 88-ին, բառի բուն իմաստով, ոտքի հանել իր ելույթի ժամանակ, այդ թվում՝ ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւին, որն Անահիտին համարել է իր ֆավորիտներից մեկը՝ նրա ելույթը տեղադրելով իր ինստագրամյան էջում:

Եզրափակիչ դուրս գալու համար հայ երգչուհին նաեւ պայքարել է մեկ այլ մասնակցի՝ Դարյա Գրոսմանի հետ: Դարյա Գրոսմանն ընտրել էր «А-Студио» խմբի «Улетаю» հիթը եւ 75 ձայն ստացել։ Անահիտ Ադամյանը կատարել էր Գրիգորի Լեպսի եւ Իրինա Ալեգրովայի «Я тебе не верю» երgը եւ հաղթել մենամարտը. նրա ելույթը դուր էր եկել ժյուրիի անդամներից 82-ին։

NEWS.am STYLE-ն Անահիտի հետ զրուցել է մեծահասակ վոկալիստների հետ իր առաջին մրցույթի հաջողության եւ արդարացված սպասումների մասին:

«Բնականաբար հուզմունքս շատ մեծ էր, որովհետեւ սա իմ մասնակցությամբ առաջին ոչ մանկական նախագիծն էր, երբ մրցում էի մեծահասակ վոկալիստների հետ»,-ասում է Անահիտը, որը եղբոր՝ Բորյայի հետ անցած տարի դարձել էր նույն նախագծի մանկական տարբերակի հաղթողը:

Այս անգամ երգչուհին ռուսական շոուին մասնակցել է հատուկ քասթինգի միջոցով.

«Լսեցինք, որ քասթինգ է լինելու, որն անցնում էր օնլայն ձեւաչափով: Այդպես, մոտավորապես, 6 երգ տեսաձայնագրեցի եւ ուղարկեցի նախագծի կազմակերպիչներին, որից հետո ինձ պատասխանեցին, որ հավանել են իմ կատարումները, լսումների փուլն անցել եմ ու կարող եմ մասնակցել հաջորդ փուլին»,-վերհիշում է նա:

«Ну-ка, все вместе!»-ի մանկական թողարկման ժամանակ, թեեւ Անահիտն ու եղբայրը ճանաչվել էին հաղթող, բայց չէին կարողացել ոտքի հանել ժյուրիի ամենաբծախնդիր անդամին՝ Սերգեյ Լազարեւին: Այս անգամ ռուսական շոու-բիզնեսի հայտնի երգիչը ոչ միայն ոտքի է կանգնել, այլեւ ոգեւորել Անահիտին դրական խոսքերով՝ ընդգծելով նրա մելիզմների ու տեմբրի յուրահատուկությունը, նաեւ նրան համեմատելով Արիանա Գրանդեի հետ:

Անդրադառնալով Լազարեւի կարծիքին՝ Անահիտը խոստովանեց.

«Իրականում այս անգամ իմ գլխավոր նպատակը հենց այն էր, որ այնպես երգեմ, որ Սերգեյ Լազարեւը գոհ մնա իմ կատարումից: Ուրախ եմ, որ այդպես էլ ստացվեց, ու նա ոչ միայն ոտքի կանգնեց, այլեւ շատ հաճելի խոսքեր ասաց, ինչն ինձ անչափ ուրախացրեց: Ես, նույնիսկ, չէի սպասում, որ իրեն այնքան դուր կգա իմ ելույթը, որ ես կլինեմ իր ֆավորիտների ցանկում, որ իմ կատարումը նա կտեղադրի նաեւ իր ինստագրամյան էջում»:

Ինչ վերաբերում է եզրափակիչ ելույթին՝ Անահիտն առայժմ մանրամասներ չի կարող հաղորդել.

«Եզրափակիչն արդեն նկարահանվել է, եւ, բնականաբար, մեզ համար արդեն պարզ է հաղթողը, բայց, իհարկե, ես չեմ կարող բացել փակագծերը մինչեւ եթերաշրջանի ավարտը, որպեսզի մարդիկ ավելի հետաքրքրությամբ սպասեն, թե ինչ եմ երգելու»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Անահիտ Ադամյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search