Երեկ՝ մարտի 10-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի»/(Si Le Vent Tombe) ֆիլմի պրեմիերան: Ռեժիսորի այս աշխատանքը հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից։ Ֆիլմի նկարահանումների գերակշիռ մասն արվել է Հայաստանում եւ Արցախում։ Ժապավենը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։
«Ես փորձել եմ ոչ քաղաքական ֆիլմ նկարել, անել մի բան, որը ցույց է տալիս Արցախի ֆիզիկական վկայությունը: Սցենարը գրվում էր օդանավակայանի շուրջ. այնպիսի պատմություն պետք է գրեի, որ օտարերկրացին, այս դեպքում՝ ֆրանսիացին, կարողանար մտնել Արցախ: Ֆրանսիացի պրոդյուսերն ինձանից հարցնում էր՝ Նորա, իսկ դու ի՞նչ ես կարծում՝ օդանավակայանը կբացվի՞, իսկ ես պատասխանում էի այն, ինչ ասվում է ֆիլմում՝ չեմ կարծում, որ կբացվի, բայց այնքան մեծ է հույսս, որ ամեն անգամ, երբ անցնում եմ օդանավակայանի կողքով, ես նայում եմ՝ մի՞գուցե ինքնաթիռ է եկել: Այն հավատը, հույսը, որի շուրջ կառուցվում է ֆիլմի պատմությունը, իմ շատ միամիտ հավատն էլ է եղել…»,-անդրադառնալով իր աշխատանքին՝ նշեց ռեժիսորը:
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 2018 թ-ի ամռանը: Սյուժեի գլխավոր հերոսն ազգությամբ ֆրանսիացի Ալենն է՝ օդանավակայանների աուդիտոր, որը ժամանում է Արցախի հանրապետություն՝ ուսումնասիրելու, թե արդյոք Ստեփանակերտ քաղաքի նոր կառուցված օդանավակայանը համապատասխանո՞ւմ է վերաբացվելու համար նորմերին: Նրան մարմնավորող ֆրանսիացի դերասան Գրեգուար Քոլինն Արցախ կատարած իր ճամփորդությունը համարում է հրաշալի հնարավորություն բացահայտելու մի երկրային դրախտ, որի մասին ինքը նախկինում պատկերացում չուներ.
«Գալով այստեղ՝ բացահայտեցի, որ երկրի վրա կա դրախտ: Ես չգիտեմ, թե ինչու էր պետք այդ ճամփորդությունը, բայց ինչպես ասում են՝ դրանք պետք են, որ, վերջապես, հասնես ինքդ քեզ, չնայած՝ այդ եզրակացությանը պատասխանել են, որ երբեմն ճամփորդության գնում ես, որ հասնես ճամփորդին: Կարծում եմ՝ ինձ համար սա շատ յուրահատուկ ճանապարհ էր, որի շնորհիվ ես կարողացա ներկա լինել, տեսնել, բացահայտել այս երկրային դրախտը՝ Արցախը»,-նշեց դերասանը:
Ֆիլմի ստեղծագործական կազմի կարծիքով՝ օդանավակայանի բացումը հենց Արցախի թռիչքն է բնորոշում.
«Մենք նկարահանումների ժամանակ էլ մտածում էինք՝ բա՞ որ հանկարծ մի հրաշք պատահի, իսկապես, ֆիլմից հետո մի բան լինի ու օդանավակայանն աշխատի: Ու անգամ, եթե այն չբացվի, ֆիլմն իր ասելիքով շատ լուրջ տեղ պետք է գրավի, ու կարծում եմ՝ արդեն այդպես է»,-նշեց ֆիլմում Սեյրանին՝ ֆրանսիացի փորձագետի արցախյան ուղեկցին մարմնավորող դերասան Արման Նավասարդյանը:
Ֆիլմում առանցքային դեր ունի նաեւ Վարդան Պետրոսյանը: Դերասանը հիշում է՝ սկզբում հրաժարվել է ընդունել Նորայի առաջարկը, բայց նրան մտափոխել է ռեժիսորի՝ աշխատանքին նվիրվածությունն ու իր գործին ինքնաքննադատ մոտեցումը: Անդրադառնալով իր հերոսին՝ դերասանը նշեց.
«Խենթ Սասունցի է, որն ինձ համար հայի հավաքական կերպար է. նա երբեք հրացանը ձեռքից չի գցելու, նա ամեն ինչ տեսնում է հեռվից, գիտի, որ ինքը ճիշտ է ու, փաստորեն, ինքն, իրոք, ճիշտ դուրս եկավ՝ Արցախյան բնապատկերները դարձան մեր կորուսյալ զավակները, սարսափելի բան է... Մենք հիմա ֆիլմին կնայենք ուրիշ աչքով, եւ այն մեզ համար կդառնա հիշողության մի մարգարիտ, որն անընդհատ մեզ կհիշեցնի մի շատ կարեւոր բանի մասին, եւ Աստված չանի, որ մարդիկ փորձեն մոռանալ ինչ-ինչ բաներ, մենք կտեսնենք, որ ունենք մի ֆիլմ, որն անընդհատ մեզ ցուց կտա այդ պատկերները»:
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի կարեւորություններից մեկն այն է, որ Արցախի մասին այս ժապավենն ունի ցուցադրման լայն հնարավորություն. նախագիծը նախատեսված է ոչ միայն հայկական, այլեւ եվրոպական, ռուսական եւ ամերիկյան կինո եւ հեռուստաշուկաների համար:
Սյունե Առաքելյան
Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 13 հոկտեմբերի
Միլիարդատերը առնետների համար «շվեդական սեղան է կազմակերպել». Չիկագոյի իշխանությունները պահանջում են դատի տալ նրան22:27, 13 հոկտեմբերի
Էսպրեսո և շոկոլադ. ELLE-ն անվանել է աշնան հիմնական բույրերը21:19, 13 հոկտեմբերի
«Եղնիկի բծերից» մինչև սրճագույն ֆրենչ. 2026 թվականի աշնանային ու ձմեռային մանիկյուրի լավագույն միտումները20:23, 13 հոկտեմբերի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոս. «Հաջողությունը մարդուն չարագործ չի դարձնում»19:28, 13 հոկտեմբերի
LVMH-ի վաճառքը կրկին նվազել է՝ չինական շուկայի ճգնաժամի ֆոնին Louis Vuitton-ի և Dior-ի պահանջարկի նվազման պատճառով16:21, 13 հոկտեմբերի
«Աշխարհի վերջը» նշանակված է 2026–ի նոյեմբերի 13-ին. գիտնականները կանխատեսել են ապոկալիպսիսը 66 տարի առաջ15:36, 13 հոկտեմբերի
Կոտ դ'Ազուրի շքեղ հյուրանոցը պատերազմ է հայտարարել ինֆլյուենսերներին. սմարթֆոնով լուսանկարելն արգելված է15:19, 13 հոկտեմբերի
Լեոնարդո Դի Կապրիոն ցուցադրել է իր «հայրական փորիկը» լողափում՝ իր երիտասարդ ընկերուհու հետ14:33, 13 հոկտեմբերի
30,000 դոլարանոց Porsche-ի տեսքով բազմոց. չինական ապրանքանիշը սպորտային մեքենան վերածել է շքեղ բազկաթոռի՝ սառնարանով և աուդիո համակարգով14:15, 13 հոկտեմբերի
Դպրոցական համազգեստը դարձել է սեռական ֆանտազիայի խորհրդանիշ. Բրիտանացի դեռահասները պահանջում են արգելել այն պոռնոգրաֆիայում14:05, 13 հոկտեմբերի
Շատերը կարծում են, թե աշխարհն ուղղակի դուդուկի կարիք ուներ։ Բայց ոչ, աշխարհին պետք էր դուդուկը՝ հենց Ջիվան Գասպարյանի կատարմամբ ու հնչողությամբ13:23, 13 հոկտեմբերի
«40 միլիոն դիտում և հրեշավոր հոնքեր». Կինը քնել է ներկած հոնքերով և գրավել TikTok-ը