Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Մարտ ամսվա սիրային կանխատեսումներ

21:12, 14 մարտի

Աստղագուշակները, փորձելով պարզել մարդու ճակատագիրը աստղերի օգնությամբ, իհարկե չէին կարող անտեսել նրանց սիրային հարաբերությունները։ Սերն անշուշտ կարևորագույն տեղն է զբաղեցնում մարդու կյանքում, և զարմանալի չէ, որ աստղերն՝ իրենց ազդեցություն թողնելով  կյանքի այս կողմի վրա, տնօրինում են այն։

Յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար նախատեսված այս աստղագուշակը ցույց է տալիս, թե ինչ է սպասում Ձեզ սիրային հարաբերություններում մարտ ամսին։

Խոյ

Մարտի առաջին կեսին Խոյը շատ սիրառատ և թեթևամիտ է լինելու։ Սիրախաղը, հանդիպումներն ու կիրքը կլանելու են ամբողջոթյամբ, սակայն պետք չէ մոռանալ ընտանիքի և տարեց ազգականների մասին. նրանց էլ է ուշադրություն հարկավոր։ Ամսվա վերջում Դուք կծանոթանաք մի անձնավորության հետ, որը կհետաքրքրի Ձեզ ավելի շատ, քան նախկին սիրեկանները։ Կարևոր է, որպեսզի հետևեք, թե ինչ եք անում, և ինչ եք խոսում։

Ցուլ

Նա վաղուց էր սպասում նոր և կրքոտ զգացմունքների։ Դե ինչ, մարտին Ձեզ անձնական փոփոխություններ են սպասվում։ Ամսվա առաջին կեսին սպասվում են անմիտ սիրախաղ և սիրավեպ, սակայն դա ոչ մի լուրջ բան չի խոստանում։ Եթե իրական սեր եք ուզում՝ ակտիվ եղեք և հաճախ շփվեք ընկերների հետ։ Աստղագուշակը խորհուրդ է տալիս ճանապարհորդել, կինոթաատրոն հաճախել և փոխել շրջապատը։ Այս դեպքում Դուք հաստատ մենակ չեք մնա և կծանոթանաք մի հմայիչ անձնավորության հետ։  Մի անտեսեք հարազատների խորհուրդները, համբերատար եղեք և հեշտությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները։

Երկվորյակներ

Քիչ հավանական է, որ միայնակ Երկվորյակները կարող են հաջողակ համարել մարտ ամիսը։ Պետք չէ փնտրել երկրորդ կեսին, քանի որ մարտին Դուք չափազանց նեղացկոտ եք, փակ ու պասիվ։ Նույնիսկ եթե ծանոթանաք հետաքրքիր մի անձնավորության հետ, ապա շուտով կսկսվեն վեճերն ու տարաձայնությունները։ Ի դեպ, պատճառը՝ Ձեր խանդն է։ Եթե Երկվորյակների ընտանիքում կան երեխաներ, ապա հետևեք նրանց առողջությանը։ Մարտը հիանալի ամիս է երեխա պլանավորելու համար, սակայն ամուսնության համար այն հարմար չէ։

Խեցգետին

Խեցգետինը կհանդիպի նախկին սիրեցյալին։ Իհարկե, նրա կյանքը դրանից արմատապես չի փոխվի, սակայն հաճելի է գիտակցել, որ հոգու խորքում հավերժ սեր է ապրում։ Մարտին խորհուրդ է տրվում վերահսկել զգացմունքները և ավելի շատ կենտրոնանալ առողջ բանականության «ներքին ձայնին»։ Ամսվա վերջում ռոմանտիկ հանդիպումներ են սպասվում նոր ընտրյալի հետ։ Ամուսնացած Խեցգետինը տարաձայնություններ կունենա ընտանիքում։ Ազգականները հրահրելու են Ձեզ, որպեսզի Դուք առաջինը գնաք փոխզիջման։

Առյուծ

Առյուծ-տղամարդը անպայման կհանդիպի իր երկրորդ կեսին։ Այս կինը կլինի ոչ միայն հավատարիմ, այլ նաև հուսալի ընկերը։ Առյուծ-կանայք ինտիմ հարաբերություններով ավելի մտահոգված կլինեն, քան հոգևոր մտերմությամբ։ Հնարավոր է, որ շատ ամուսնացած կանայք սիրային կապ կունենան։ Ձեր անձնական կյանքը նոր երանգներով կգունազարդվի, սակայն ընտանիքում այդ պատճառով կոնֆլիկտներ կծագեն։ Մարտի աստղագուշակը բազում հետաքրքիր հանդիպումներ է խոստանում Առյուծներին։ Ամիսը իդեալական է հղիություն պլանավորելու համար։

Կույս

Կույսերը սիրո ծանր բեռի ներքո կլինեն։ Ընտրյալի հետ հարաբերությունները լարված են, սակայն մի հուսահատվեք՝ մարտի վերջին շաբաթում իրավիճակը կկանոնավորվի։ Հարկավոր չէ կենտրոնանալ ակնթարթային հանդիպումների վրա․ նրանք ճակատագրական չեն լինի Ձեզ համար։ Մարտին աստղերը ընտանիքում ներդաշնակություն են խոստանում։ Հարկ է ուշադրություն դարձնել Ձեր ընտանիքի տարեց անդամներին։ Ցանկալի է հանգստյան օրերն անցկացնել կնոջ և երեխաների հետ։ Կույս-կանայք մարտին կարող են ամուսնանալ սիրելի տղամարդու հետ, իսկ ոմանց լավ լուր է սպասվում՝ Դուք փոքրիկ եք ունենալու։

Կշեռք

Սիրային հարցերում որոշ խնդիրներ են ծագում․ կասկածները հանգիստ չեն տալիս։ Խանդը կարող է սառեցնել զգացմունքները և անհանգստություն պատճառել Ձեզ և Ձեր սիրելիին։ Հնարավոր է, որ մարտին Դուք բաժանվեք Ձեր սիրելիից, սակայն կա հնարավորություն, որ որոշ ժամանակ անց ձեր կապը կվերականգնվի։ Զգուշացեք լուրերից, որոնք տարածում են մարդիկ, քանի որ նրանք կարող են նպաստել Ձեր ընտրյալի անվստահությանը։ Աստղագուշակը խորհուրդ է տալիս հաճախ զիջել Ձեր երկրորդ կեսին և մանրուքների պատճառով սկանդալներ չստեղծել։ Եթե ընտանիքում դեռահասներ կան, ապա մարտին ստիպված կլինեք մեծ գումարներ ծախսել։ Այս ամիս իրադարձությունները կստիպեն Կշեռքներին արտասահման կամ մեկ այլ քաղաք մեկնել, կամ փոխել բնակավայրը։ Սակայն ապագայում չեք զղջալու, որ արմատապես փոխել եք անձնական կյանքը։

Կարիճ

Կարիճը ռոմանտիկա և հուզումնալից զգացմունքների կարիք է ունենալու։ Այս ամենը կլինի, եթե թանգարաններ, ցուցահանդեսներ կամ թատրոն այցելեք։ Աստղագուշակն ասում է, որ մարտին կհանդիպեք Ձեր ճակատագրի ընտրյալին։ Եթե ընտրյալը իսկապես ձեր սրտով է, ապա օրինապահ եղեք և պահպանեք հարաբերությունները։ Ընտանիք ունեցող Կարիճը գոհ կմնա իր ընտանեկան կյանքից։ Ընտանիքին կոնֆլիկտներ չեն սպառնում, և հարաբերությունները ներդաշնակ են և անկեղծ։ Սակայն հաշվի առեք, որ մարտին համբերատար և նրբազգաց պետք է լինեք, որպեսզի չխախտվի վստահության մթնոլորտը։

Աղեղնավոր

Աստղագուշակը խորհուրդ չի տալիս Աղեղնավորներին լուրջ հարաբերություններ սկսել մարտին։ Նույնպես չարժե խաբվել բուռն էմոցիաներով և կասկածելի ծանոթություններ սկսել։ Քիչ հավանական է, որ թեթև սիրախաղը ինչ-որ լուրջ հարաբերությունների կբերի։ Բարդ կլինի խուսափել սթրեսային վիճակից, եթե չսովորեք լիարժեք հանգստանալ և լիցքաթափվել։

Այծեղջյուր

Գարնանային ռոմանտիկայի ոգին չի շրջանցի նաև Այծեղջյուրին։ 2016-ի մարտին Դուք սիրառատ և զգացմունքային կլինեք, ինչպես երբևէ։ Նույնիսկ եթե ընտանիքի մարդ եք, միևնույն է, ամբողջությամբ կսուզվեք Ձեր երկրորդ կեսի նկատմամբ կրքոտ զգացմունքների մեջ։ Մի մոռացեք, որ Ձեր ընտրյալը հաճելի անակնկալներ է սիրում։ Այծեղջյուրը ձգտում է ոչ թե մարմնական, այլ հոգևոր փոխհարաբերությունների։ Սիրային աստղագուշակը խորհուրդ է տալիս Այծեղջյուրին հաճախ զիջել սիրելիին և վեճերի ժամանակ խուսափել անձնական վիրավորանքներից։ Եղեք համբերատար ու մեծահոգի, և ընտանեկան բոլոր անախորժությունները կմնան Ձեր տան այն կողմում։

Ջրհոս

Ավելի շատ ուշադրություն դարձրեք սիրելի էակին, քան աշխատանքին։ Ձեր զուգընկերն էլ վառ զգացմունքների, կրքի և անկեղծ խոստովանությունների կարիքն ունի։ Եթե ընտրյալին հոգատարությամբ և քնքշությամբ պատեք, կյանքը երջանիկ և անհոգ կլինի։

Քիչ տարվեք սիրախաղով և կասկածելի ծանոթություններով։ Ընտանիք ունեցող Ջրհոսների մոտ ամեն բան ավելի քան բարենապստ է։ Այս ամիս ուրախացրեք կնոջն ու երեխաներին հաճելի անակնկալներով։

Ձկներ

Ձկները կհանդիպեն այն մարդուն, որին շատ են սիրել նախկինում։ Ամեն բան լավ կլիներ, սակայն Դուք արդեն ամուսնացած եք և պետք է լավ մտածեք՝ հանդիպել նախկին սիրեցյալի հետ, թե ոչ.  չէ՞ որ ամուսնալուծության եզրին եք գտնվում։ Ի դեպ, Ձեր երկրորդ կեսին օգնություն է հարկավոր, իսկ թե ինչ օգնություն՝ կիմանաք անկեղծ զրույցի ընթացքում։ Միայնակ Ձկներին աստղագուշակը կանխատեսում է մի շարք ռոմանտիկ, սակայն ոչ լուրջ հանդիպումներ։

Շատ ժամանակ տրամադրեք երեխաներին՝ նրանք Ձեր օգնության և իմաստուն խորհուրդների կարիքն ունեն։ Մարտին Ձկներին կհաջողվի լեզու գտնել և ընկերական հարաբերություններ հաստատել դեռահասների հետ։

Աղբյուրը՝ astrorok.ru



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել