Ֆրանսիական «Le Point» պարբերականի հաղորդմամբ՝ ֆրանսիական հանրային եւ քաղաքական գործիչները Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիային կոչ են արել օգտագործել իր ողջ իրավասությունը հայ ռազմագերիների ազատ արձակման համար։ 2020թ․-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարությունից ամիսներ անց Բաքուն հրաժարվում է հումանիտար հիմնական դրույթներից մեկը՝ ռազմագերիների ազատ արձակումը։
Նրանց խոսքով՝ ստորագրված փաստաթղթի նկատմամբ այս անհարգալից վերաբերմունքը փշրում է հայ ժողովրդի նորմալ կյանքին վերադառնալու հույսը նախնիների հողերում `1915թ․-ի ցեղասպանությունից հարյուր տարի անց: Դա կարող է մեկնաբանվել միայն որպես ատելության լրացուցիչ դրսեւորում հայերի նկատմամբ, նշել են նրանք։
Գործիչները նշել են, որ ադրբեջանական կողմը ռազմական հանցագործություններ է իրականացրել հայերի նկատմամբ, ընդ որում, ինչպես հայ զինվորների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատությունների վատագույն ցուցանիշներն ունի աշխարհում՝ արձանագրված իրապաշտպան կազմակերպությունների կողմից։
«Եթե ԵԱՀԿ կողմից մանդատ ստանձնած այս խումբը չի կարողացել կանխել պատերազմը կամ պաշտպանել զոհերին, ապա գոնե թող ապահովի հրադադարի ռեժիմի այս հումանիտար կետի պահպանումը»,- ասվում է ֆրանսիացի մտավորականների ստորագրած հայտարարության մեջ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը