Victoria’s Secret-ի հայտնի «հրեշտակ» Ստելա Մաքսվելը հերթական անգամ փայլել է հայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի ֆոտոօբյեկտիվում: Լուսանկարիչն Instagram-ի իր էջում տեղադրել է մոդելի հետ նոր աշխատանքի արդյունքը, որտեղ Մաքսվելը ներկայացել է դասական ոճում՝ առանց ավելորդությունների, սակայն հենց այդ պարզությունն էլ արժանացել է Դավիթի հետեւորդների հիացմունքին:
Դավիթ Մուշեղյանն ու Ստելա Մաքսվելը վաղուց են համագործակցում: Տարիներ առաջ լուսանկրիչն ու իր «մուսան», ինչպես Ստելային հաճախ անվանում է Դավիթը, նույնիսկ, այցելել են Հայաստան, որտեղ Ստելան ռուսական Vogue-ի համար լուսանկարվել է հայկական տարազով:
NEWS.am STYLE-ի հետ 2016 թ-ի իր հարցազրույցում Դավիթ Մուշեղյանը պատմել էր Ստելայի հետ ծանոթության եւ նրա հետ Հայաստան կատարած այցի մասին.
«Ստելան եւ ես հանդիպել ենք Փարիզում՝ տարիներ առաջ: Նրան տեսա սրճարաններից մեկում եւ մտածեցի` նա իմ տեսած ամենագեղեցիկ աղջիկն է: Սկսեցի շփվել նրա հետ, իսկ հետո մենք դարձանք շատ մոտ ընկերներ, նա դարձավ իմ մուսան: Մենք միասին շատ ենք ճանապարհորդել, այդ ընթացքում ես նրան հաճախ եմ լուսանկարել: Ստելան աննկարագրելի մոդել է, նա ինձ շատ է ոգեշնչում:
Նա իմ ընտանիքն է: Նրան մեր երկիրը շատ է դուր եկել: Ե՛ւ ես, ե՛ւ Ստելան համոզված էինք, որ շատ հետաքրքիր կլինի, եթե միասին գանք Հայաստան: Ի դեպ, նա ինձ հետ հաճախ է գալիս հայկական եկեղեցի Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում, այսպիսով` նա շատ բան գիտի մեր մշակույթի մասին: Երբ ռուսական Vogue-ի կողմից հայկական թեմատիկայով ֆոտոշարք իրականացնելու առաջարկ ստացա, անչափ ուրախացա. ես վերջապես կարող էի աշխատել իմ երկրում: Ստելան ինձ համար շատ թանկ մարդ է, ինչպես եւ ինձ համար թանկ է մեր մշակույթը: Ուրախ եմ, որ հենց նրան լուսանկարեցի հայկական միջավայրում»,-անկեղծացել էր լուսանկարիչը:
Դավիթ Մուշեղանի հետ մեր ամբողջական զրույցն՝ այստեղ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 28 հունվարի
«Չափից շատ խոսակցություններ»․ արքայազն Ուիլյամը մարդկանց ներկայությամբ նախատել է Քեյթ Միդլթոնին22:19, 28 հունվարի
Ռիտա Օրան խոստովանել է, որ ամուսնացել է Թայկա Վայտիտիի հետ21:12, 28 հունվարի
3 բան, որ պետք է ցանկացած տղամարդու20:29, 28 հունվարի
Պամելա Անդերսոնը խոստովանել է, որ հուշերի վրա աշխատելիս գիրացել է 11 կիլոգրամով19:14, 28 հունվարի
«Հայրենիքը սիրում ես ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է»․ Ծովինար Մարտիրոսյան18:21, 28 հունվարի
Ձմեռային դիետա․ մրգային բեռնաթափում17:07, 28 հունվարի
«Հպարտ եմ, որ քո զինվորն եմ»․ Վլադիմիր Արզումանյան16:04, 28 հունվարի
«Քիմ Քարդաշյանին է նմանվել»․ Նիկոլ Շերզինգերի ոճափոխությունն ու հետեւորդների արձագանքը (ֆոտո)15:21, 28 հունվարի
Լոբոդայի երգի հեղինակը դատական հայց է ներկայացրել նրա դեմ14:04, 28 հունվարի
«Կար ժամանակ, երբ ծնողները հանգիստ էին, որ իրենց որդիներն անցնում են տղամարդու կյանքի այս կարեւոր փուլը...»․ Գրիգոր Դանիելյան13:31, 28 հունվարի
Ինչպե՞ս է ընթանալու «Երգ երգոց. նոր ձայներ» մրցույթը. Խորեն Լեւոնյանն ու Հրաչ Քեշիշյանը՝ նոր նախագծի ձեւաչափի ու նպատակների մասին12:12, 28 հունվարի
«Որդիս իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ, ինքը գիտի, որ պարտավոր է ծառայելու»․ Ռուբեն Մխիթարյան (ֆոտո)