Մոդել Թերեզա Մարտիրոսյանը վերջին շրջանում իր հետեւորդներին զարմացնում է նկարելու իր ունակություններով: Նրա հրապարակումների կողքով անտարբեր չի անցել նաեւ NEWS.am STYLE-ը. Թերեզայի հետ զրուցել ենք իր նոր հոգեվիճակի եւ դրանից բխող նախասիրության մասին:
Մոդելը պատմեց, որ նկարել սիրել է փոքր տարիքից, սակայն երկար տարիներ, նույնիսկ, վրձին չէր բռնել ձեռքում.

«Ինչպես շատ երեխաներ, նկարում էի պատերին: Նույնիսկ, հիշում եմ, որ տունը վերանորոգելիս այն հատվածը, որտեղ ես նկարել էի, մայրիկս անփոփոխ էր թողել: Երեւի վերջին անգամ հենց այդ տարիքում եմ նկարել…»,-վերհիշեց նա՝ հավելելով, որ նկարչական դասընթացների երբեք չի հաճախել եւ չունի մասնագիտական կրթություն.
«Երբեք ոչ մի տեղ չեմ սովորել նկարչություն, բայց շատ եմ սիրում նկարել, սակայն գիտեմ, որ հաստատ չեմ նկարում այնպես, ինչպես դա անում են տվյալ ճյուղում մասնագիտացած մարդիկ: Ես նկարում եմ սիրողական մակարդակի, բայց դա ինձ դուր է գալիս (ծիծաղում է): Երբ լուսանկար կամ տեսանյութ եմ տեղադրում՝ ցուցադրելով իմ նկարածները, բավական շատ գովեստի խոսքեր եմ ստանում, ինչն ուրախալի է, որովհետեւ ես բնույթով այնպիսի մարդ եմ, որը տեսնում է իր թերությունները՝ գիտեմ, թե ինչն եմ լավ անում, ինչը՝ վատ, ու նկարելու ընթացքն ինձ դուր է գալիս, իսկ երբ ինձ մի բան դուր է գալիս, հասկանում եմ, որ լավ է ստացվում»:

Անդրադառնալով իր նկարների թեմատիկային՝ Թերեզան նշեց.
«Իմ բոլոր նկարներում պատկերված է կինը՝ իր տարբեր դրսեւորումներով, հոգեվիճակով: Մի նկարում եւ մյուսում պատկերված կանայք, միգուցե, նույն կերպարանքն ունեն, բայց տարբեր մարդիկ են»:
Մոդելը խոսեց նաեւ իր հոգեվիճակում կատարվող փոփոխությունների մասին.
«Այս շրջանում ինձ մոտ հանգստություն է, սկսել եմ ժամանակս այնպես դասավորել, որ կարողանամ զբաղվել այն ամենով, ինչն ինձ դուր է գալիս: Սկսել եմ ավելի շատ կարդալ, միաժամանակ՝ աշխատում եմ, զբաղվում ինձանով, հետեւում արտաքինիս... Վերջին տարիներին անընդհատ աշխատանքի մեջ եմ եղել, իմ մասին մոռացել էի, հիմա սկսել եմ ինքս ինձ ավելի շատ սիրել, եւ, միգուցե, դրանից է բխում այսօրվա հոգեվիճակս: Ինքս կյանքիս այս շրջանն անվանել եմ «ռենեսանս», որովհետեւ ոչ միայն նկարչության, այլեւ այլ ասպարեզներում ինձ մոտ բացահայտել եմ ե´ւ ձգտում, ե´ւ փորձեր, ու հասկացել, որ շատ-շատ բաներ մարդը կարող է անել ցանկության դեպքում»:

Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է ավելի լայն գործունեություն ծավալել նկարչության ոլորտում, մոդելը պատասանեց.
«Այս պահին չունեմ կոնկրետ մտադրություն հետագայում նկարչությամբ զբաղվելու, բայց մարդիկ նույն տեղում չեն դոփում, միշտ առաջ ենք գնում: Չի բացառվում, որ հետագայում նման գաղափարներ ունենամ՝ ցուցահանդեսի հետ կապված եւ այլն, բայց այսօր նման բաների մասին չեմ մտածում, քանի որ ինչպես նշեցի՝ ես պրոֆեսիոնալ նկարչուհի չեմ: Դեռ ոչ մի անգամ կտավի վրա չեմ նկարել, չնայած՝ երկու կտավ ունեմ՝ որպես նվեր, դրանք զգուշորեն պահել եմ, որ հետագայում նկարեմ: Կյանքումս այնպիսի շրջան է, որը թույլ է տալիս ինձ ավելի լավ ճանաչելու, նույնիսյկ, հիմա ես չեմ ցանկանա, որ մարդիկ ինձ «դատեն»՝ որպես նկարչուհի, որովհետեւ ես նկարչուհի չեմ: Ես շատ լավ գիտեմ, որ մարդիկ տարիներով սովորում են այս մասնագիտությունը, իսկ ես տարիների այդ աշխատանքը չեմ տարել»:






Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Թերեզա Մարտիրոսյանի անձնական արիվից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:19, 29 օգոստոսի
Միլիարդատերը գաղտնի օգնում է Հարրիին և Մեգանին վերադառնալ Մեծ Բրիտանիա․ ի՞նչ կապ ունի դրա հետ նրա ընտանիքի ողբերգական մահը10:30, 29 օգոստոսի
Բիանկա Սենսորին սկուտեղի վրա ցուցադրել է Քանյե Ուեսթի կտրված գլուխը09:00, 29 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար