«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Քթի պլաստիկ վիրահատություն. առասպելներ եւ փաստեր (մաս I)

21:39, 20 սեպտեմբերի

Ռինոպլաստիկան, որն ավելի հայտնի է որպես քթի պլաստիկ վիրահատություն, Հայաստանում մեծ տարածում է ստացել: Հասարակության շրջանում դրա պահանջարկը տարեցտարի ավելանում է:

Այսօր այս վիրահատությունը հասանելի է ոչ միայն հարուստ եւ հայտնի մարդկանց, այլեւ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են հարուստ եւ հայտնի դառնալ: Զարմանալի չէ, որ այս վիրահատության մասին բազմաթիվ առասպելներ են տարածվում: Եվ եթե դրանցից մի քանիսն անհիմն չեն, մյուսները միանգամայն սխալ են եւ ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ:

 

Ռինոպլաստիկա կարող է անել ցանկացած պլաստիկ վիրաբույժ

Պաշտոնապես այդպես է: Պլաստիկ վիրաբույժների մեծ մասի ծառայությունների ցանկում ռինոպլաստիկան անպայման ներառված է: Սակայն դա դեռ չի նշանակում, որ ամեն վիրաբույժ կարող է այդ վիրահատությունը պատշաճ որակով կատարել եւ լավ արդյունք ստանալ:

Ռինոպլաստիկան բավական բարդ վիրահատություն է ինչպես բժշկական, այնպես էլ էսթետիկ տեսակետից: Ավելի խելամիտ է սեփական քիթը վստահել պրոֆեսիոնալի, ում համար ռինոպլաստիկան հիմնական մասնագիտություն է, որը նա կատարում է ամեն օր: Վիրաբույժների շրջանում հենց քթի վիրահատությունն է համարվում «վարպետության գագաթնակետ»:

Քանի որ քիթը մասամբ կանխորոշում է դեմքի գեղեցկությունն ընդհանրապես, վիրաբույժը պետք է նաեւ անթերի գեղագիտական եւ էսթետիկ ճաշակ ունենա, որպեսզի քիթն այնպես փոխի, որ այն համապատասխանի հիվանդի ընդհանուր դիմագծերին: Հակառակ դեպքում ռինոպլաստիկան իսկական աղետ կդառնա հիվանդի համար:

Ռինոպլաստիկա կատարում են փառասիրությունից ելնելով

Չնայած տարածված կարծիքին, թե պլաստիկ վիրաբույժի ծառայություններին դիմում են միայն արտաքին տեսքը բարելավելու համար, հաճախ պատահում է նաեւ, որ ռինոպլաստիկայի են դիմում նաեւ շնչառական համակարգի թերությունները շտկելու համար:

Միաժամանակ, հայտնի է, որ ռինոպլաստիկան հոգեբանական բարերար ազդեցություն է ունենում քթի տեսքից դժգոհ հիվանդների վրա: Վիրահատությունից հետո նրանք զգացմունքային փոփոխություններ են ունենում, ավելի ինքնավստահ են դառնում: Այդ տեսակետից ռինոպլաստիկան կարելի է դիտարկել ավելի շուտ որպես բուժիչ գործողություն, քան փառասիրության արտահայտություն:

 

Ռինոպլաստիկան շատ ցավոտ է

Ի տարբերություն պլաստիկ այլ վիրահատությունների, օրինակ՝ կրծքի մեծացումը կամ լիպոսակցիան, ռինոպլաստիկայի մեջ առանձնակի ցավագին ոչինչ չկա: Վիրաբույժների մեծ մասը ռինոպլաստիկան անում են ընդհանուր անզգայացմամբ, այդ պատճառով վիրահատության ընթացքում հիվանդը ոչինչ չի զգում:

Վիրահատությունից հետո հիվանդները 7-10 օր քթի հատվածում որոշ անհարմարություն են զգում: Չեն բացառվում քթի եւ աչքերի շուրջ կապտուկները (հատկապես, եթե փոփոխվել է քթոսկրի ձեւը): Ամեն դեպքում, անմիջապես վիրահատությունից հետո ընդհանուր անհարմարությունը նվազագույն է:

Ռինոպլաստիկա ավելի լավ է կատարել գարնանը կամ աշնանը

Սա առասպել է: Ռինոպլաստիկա կարելի է կատարել տարվա ցանկացած եղանակի՝ անկախ կլիմայի պայմաններից: Բժշկի որոշ ցուցումներին հետեւելով՝ կկանխարգելեք եղանակային անբարենպաստ պայմանների հետ կապված բարդությունների առաջացումը:

Շարունակությունը՝ հաջորդիվ…

Նյութերը տրամադրել է Nose.am կայքը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search